среда, 6 марта 2013 г.

Դա Վինչիի նմանակը:


Երբ  1519թ. 67 տարեկանում վախճանվեց Լեոնարդո դա Վինչին, նրա արյունակից եղբայր Բարտոլոմեն որոշեց աշխարհին նվիրել հայտնի նկարչի, քանդակագործի, ինժեների, մտածողի ճիշտ պատճենը:Որպես իրեն կին նա ընտրեց երիտասարդ մի գեղջկուհու, որը մեծացել էր նույն գյուղում, և որի կենսագրությունը շատ մոտ էր Լեոնարդոյի մոր կենսագրությանը:Նրանք որդի են ունենում՝ Պիեռոն:Ծնողները նրան խնամում և դաստիարակում են Տոսկանայի այն նույն տեղանքում՝ Պիզայի և Ֆլորենցիայի մեջտեղում,որտեղ անցել էր դա Վինչիի մանկությունը:Շուտով պարզվում է, որ բնությունը Պիեռոյին շռայլորեն օժտել է գեղարվեստական ընդունակություններով:12 տարեկանում նրան ուղարկում են Ֆլորենցիա՝հայտնի նկարիչների մոտ ուսանելու:Համաձայն այդ ժամանակաշրջանի արվեստի առաջնակարգ  պատմագետ Ջորջո Վազարիի՝ պատանի Պիեռոն «Համընդհանուր հիացմունք էր առաջացնում...և ուսուցման հինգ տարիների ընթացքում այնպիսի հաջողությունների հասավ գեղանկարչության մեջ, որոնց ուրիշներին բախտ էր  վիճակվում հասնել երևի թե իրենց կյանքի ավարտին...»:Շատերը Պիեռոյին անվանում էին երկրորդ Լեոնարդո:Սակայն 23 տարեկանում Պիեռոն թոքախտից մահանում է,և անհնարին է դառնում կռահել, թե ինչ բարձունքներ նա կարող էր նվաճել, չնայած, համաձայն վկայությունների, Պիեռոյի աշխատանքները հաճախ ընդունվել են որպես հանճարեղ Միքելանջելոյի կտավներ:Հնարավոր չէ նաև վստահորեն խոսել այն մասին, թե որքանով էր Պիեռոյի հանճարը պարտական ժառանգականությանը, և որքանով՝ այն միջավայրին, որում նա ապրում էր:Միջին հաշվով հարազատ եղբայրենրի գեները համընկնում են 50%-ով, իսկ Բարտոմելեոն և լեոնարդոն եղբայրներ էին միայն հայրական գծով, և նրանց ընդհանրությունը կարող էր լինել 25%:Պիեռոն և դա Վինչիյի մայրերը, ամենայն հավանականությամբ, մոտ հարազատական կապեր չունեին, սակայն չի բացառվում, որ նրանք ունեցել են ընդհանուր նախնիներ, և հետևաբար ընդհանուր գեներ, քանի որ նրանք ապրել են նույն փոքրիկ գյուղում:Մյուս կողմից չի կարելի ժխտել նաև միջավայրի ուժեղ ազդեցությունը:Պատանի Պիրռոն, անկասկած, գիտեր իր հռչակավոր հորեղբոր մասին, և նրա հայրն էլ ոչինչ խնայում, որպեսզի տղան կարողանար համեմատվել տաղանդավոր հարազատի հետ:

Комментариев нет:

Отправить комментарий