Թե ինչպես էր Յավեր փաշան վախենում իր 10 հազարանոց բանակով գերի ընկնել Անդրանիկի 200 հայ կամավորներին:
1912 թվական ,նոյեմբերի 15:Պայծառ առավոտ, անամպ երկինք:Հայկական կամավորական գունդը ,Անդրանիկի և Նժդեհի առաջնորդությամբ ,անսպասելի գրոհում է թշնամու դիրքերը:Նպատակն էր՝ շփոթության մեջ գցել Յավեր փաշայի մեծաքանակ բանակը՝ մոտ 10 հազար ասկյար, և նրանց սեղմել դեպի Մարիցա գետը դարձնելով լրիվ անմարտունակ:
Բուլղարական զորամիավորումների հրամանատար Պրոդոգերովը բոլորովին չէր սպասում , որ հայկական գունդը առանց նախազգուշացման պիտի բաժանվի իրենցից և մրրիկի պես սուրա դեպի թշնամու հրետանային դիրքերը: Զայրացած հրամայում է ՝ Անդրանիկին ետ պահել այդ խելահեղ գրոհից :Պղնձյա շեփորները ճաքած էր , և նրա արձակած ձայնը հեռու չեր գնում:
Հայ կամավորները մրրկասույր արշավում են թշնամու դիրքերի վրա:
-Ուղղություն վերցնել դեպի մոտակա ձորը ..... հրամայում է Անդրանիկը:
Հայկական գունդը մտնում է ձորը:Թշնամու արձակած ռումբերը այլևս իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Առասպելական հերոսը , իր քաջերի գլուխն անցած շեշտակի գրոհով գրավում է թուրքական բանակի դիրքերը:
Յավեր փաշան իր բանակով ընկնում է պաշարման օղակի մեջ:
Առջևից նրան սեղմում են հայ կամավորները ,թիկունքից հորդառատ Մարիցա գետն է:
Դրությունը չափազանց ծանր էր և անելանելի:Կամ պիտի դիմադրել՝կորցնելով մինչև վերջին զինվորը, կա՛մ նահանջել՝ թափվելով ջուրը:Եվ եղան զինվորներ, որոնք զենքերը գցեցին ու նետվեցին ջուրը:
Փախուստ և խուճապ:
Յավեր փաշան որոշում է անձնատուր լինել:
Պատմում են , որ երկուսուկես ժամ է տևում , մինչև որ Յավեր փաշան իր երեք գնադպետներով ,22 սպաներով ու 10 հազարանոց բանակով հանձնվում է ՝ լուռ ու գլխահակ կանգնելով հայ-բուլղարական զորքերի առաջ:
Ուղղություն է վերցնում դեպի Փերեջիկ քաղաքը:
-Խնդրում եմ,մինչև գերության վայրը հասնելը,թող մեզ ուղեկցեն բուլղարական զինվորները և ոչ հայ կամավորները....-այսպես է դիմում թուրք փաշան:
-Ինչո՞ւ...հարցնում է Պրոդոգերովը:
-Նրանք մեր հին թշնամին են և շատ հնարավոր Է,որ նրանցից մեկն ու մեկը հանկարծ խախտի գերու համար սահմանված անձեռնմխելիության միջազգային կարգն ու կանոնը և...--ինչ-որ մի բանից վախեցած պնդում է իր խոսքը Յավեր փաշան:
Երբ այդ մասին տեղեկացնում են Անդրանիկին , քմծիծաղ տալով ասում է.
-Երեսին կուտ կերթա,կամչնան,պարտված տեղն էլ կուզեն ըսել,թե իրենք ինչպես կարող է 200-270 հայ կամավորներին գերիները լինեն .....Գլուխը քարը թող այդպես ըլլա:
-Մեր մտքով էլ չեր անցնում,թե ի՛նչ նպատակն են հետապնդում գերիները,-գլուխն օրորելով ավելացնում է Պրոդոգերովը:
Սուրեն Սահակյան «Հերոսապատում»
http://erik-hay.blogspot.com/
Комментариев нет:
Отправить комментарий