четверг, 10 января 2013 г.

Հայերը Բյուզանդիայում(Մաս 2)


Վասիլ կայսրը ծագումով Մակեդոնացի էր, ազգությամբ՝ հայ:Վասիլը ծնվել էր հասարակ հայ ընտանիքում,ֆիզիկապես ուժեղ էր, մտավոր արտակարգ ունակություններով օժտված,համառ էր՝ նմատակին հասնելու գործում ոչ մի բանի առաջ կանգ չառնող:Նրա թոռ Կոնստանտին Ծիրանածինը գրել է պապի կենսագրությունը, որտեղ մանրամսնությամբ նկարագրվում է Վասիլի անցած ուղին, նաև պատմվում է նրա մանկության մասին, նրա մանկությունից մեջբերեմ մի հատված, որը կարծում եմ ուշարդության արժանի է,«Ամառ ժամանակ նրա ծնողները գնացել էին իրենց սեփական դաշտը և ղեկավարում էին հնձվորների աշխատանքը, դրդում նրանց ավելի լավ աշխատել:Օրը կես եղավ, արևն իր կեսօրվա ճառագայթներով արդեն շատ էր այրում և նրանք հասկերից ինչ- որ վրան հյուսեցին և այնտեղ պառկեցրեցին երեխային քնելու, որպեսզի կիզիչ արևի ջերմությունն անվնաս անցկացնի:Երբ նրանք հնձվորներով էին զբաղված, մի արծիվ վայր խուժեց, նստեց վրանի վրա և բացելով իր թևերը, երեխային ստվեր արեց:Այդ բանը տեսնողները աղաղակ բարձրացրին, վախեցան, որ արծիվը կարող է երեխային կործանել:Հոգատար և մանկասեր մայրը աճապարեց դեպի որդին:Նա տեսավ, որ արծիվը իր թևերով ստվեր է անում որդուն, տեսավ, որ նա ամենևին էլ չվախեցավ իրենից, այլ ընդհակառակը՝ կարծես ուրախությամբ էր իրեն նայում, բայց այդ պահին ուրիշ բան անել չկարողացավ, և արծվի վրա քար շպրտեց»,Այս դեպքը կրկնվում է 3 անգամ:
   Վասիլը անցնելով Կ.Պոլիս որոշ ժամանակ անց կարողանում է շահել կայսեր սերը,կայսերը որդեգրում է Վասիլին և արժանացնում մագիստրոսի փառահեղ աստիճանի:Ըստ Կոնստանտինի, հետագայում սրվում են Վասիլի և կայսեր հարաբերությունները,Կայսերը նույնիսկ Վասիլին սպանելու ապարդյուն փորձեր է անում: Նաև այդ կայսերը շատ շռայլությամբ էր ծախսում պետական գանձարանի դրամները, ինչի պատճառով շուտով գանձարանը լցնելու համար թալանվում էին տաճարները, սպանվում էին մեծ թվով մարդիկ և սրա պատճառով էլ կայսրին սպանել են ցանկանում շատ մեծամեծներ, այսպիսով կայսրին սպանելուց հետո կայսր է հռչակվում Վասիլը,որը կարողանում է կարգավորել և հզորացնել Բյուզանդիան:Վասիլը իրեն Արշակունի է հռչակել,սակայն ինչպես ասում են շատ պատմագետներ նրա արյան մեջ չկար մի կաթիլ Արշակունու արյուն:Ընդունված է ասել, որ այդ քայլին դիմելով դա փորձում էր քողարկել իր հասարակ ծագումն և իր գահ բարձրանալն օրինակացնել:Վասիլի գահակալության օրոք Բյուզանդիան ծանր պատերազմներ էր մղում Արաբների և Պավիլկյանների, նաև Աբբասյանների դեմ:Վասիլը վախճանվեց 886թ.:Նրան հաջորդեց երկրորդ որդին՝ Լևոնը, Լևոն 6-րդ անվան տակ:Լևոն 6-րդ-ը արտակարգ զարգացած անձնավորություն էր, այդ իսկ պատճառով նրան հիշատակում են «Իմաստասեր» կամ «Իմաստուն» անունով:Զբաղված լինելով գիտությամբ, նա քաղաքական ոււ ռազմական հարցերը վստահել էր հայազգի Ստիլիանոս Զաուցային,որի դուստրը՝ Զոեն, Լևոնի կինն էր:Հենց այս Զաուցան էր, որ հռչակվեց «Կայսերահայր», մի տիտղոս, որ հենց Զաուցայով մուտք գործեց Բյուզանդիա:Լևոն 6-րդ-ը վախճանվեց 912 թվականի մայիսի 12-ին:Կայսր հռչակվեց նրա կրտսետ եղբայր Ալեքսանդրը, որի կայսերակիցն էր Լևոն 6-րդ-ի յոթամյա որդին՝ Կոնստանտին Ծիրանածինը:
Շարունակելի․․․

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան

Комментариев нет:

Отправить комментарий