суббота, 16 февраля 2013 г.

Անանիա Շիրակացի:Ինքնակենսագրություն:



Անանիա Շիրակացի:Ինքնակենսագրություն:
Ստորև կներկայացնեմ մեծանուն գիտնական և իմաստասեր Անանիա Շիրակացու ինքնակենսագրությունը:Բացի ինքնակենսագրությունից նաև բլոգում կտեղադրեմ նրա աշխատություններից և խնդիրներից, սակայն դրանք ավելի ուշ:


Ես՝ Անանիա Շիրակացի, Անանիա գյուղից, որ սովորելով յուրացրի մեր՝ Հայոց ազգի դպրությունը և հմտացա աստվածաշունչ գրքերին, օրըստօրե լուսավորում էի մտքիս աչքերը՝ Սաղմոսերգուի խոսքին համապատասխան:Ամեն բանում լսում էի իմաստունների և իմաստության հետամուտ եղողների երանության, ինչպես այդ Սողոմոնի կողմից է հանձնարարվում. «Ստացիր իմաստություն և առավել պարսավիր տգիտությունը՝ իբրև խավարի ծնունդ»:Եվ ապա՝ «Դու գիտությունը մերժեցիր, ես էլ քեզ կմերժեմ»:Եվ Ես զարհուրելով այս սպառնալիքներից, երանությանը հանգրվանեցի և փփագեցի հետևել իմաստասիրությանը:Հույժ սիրելով համարողության արվեստը, խորհեցի, թե առանց թվերի ոչինչ չի հիմնավորվում՝ մայր համարեցի այն բոլոր ուսմանց:Եվ քանի որ Հայոց մեր աշխարհում չկար այնպիսի մեկը, որ տիրապետեր իմաստությանը, և ոչ էլ նույնիսկ որևէ տեղ գիտական գրքեր էին ճարվում, ուստի մեկնեցի Հունաց երկիրը:Հասնելով Թեոդոպոլիս, ես այնտեղ գտա Եղիազարոս անունով բանիմաց մեկին, որը հմուտ էր եկեղեցական գրքերին:Նա պատմեց ինձ, թե Չորրորդ Հայքում ապրում է մաթեմատիկոս մի անձնավորություն՝ Քրիստոսատուր անունով:Ու երբ գնացի, գտա հանձնարարված մարդուն. վեց ամիս մնալով նրա մոտ, համոզվեցի, որ նա սպառիչ չի տիրապետում այս գիտությանը:Այնուհետ. շտապեցի մեկնել Կոստանդնւոպոլիս. Հանդիպեցի այնտեղից եկող իմ ծանոթներին, որոնք ասացին ինձ.«Ինչո՞ւ ես հանձն առել այսքան երկար ճանապարհրդություն, չէ՞ որ Տյուքիկոս Բյուզանդացի գիտունը գտնվում է մեզ մոտիկ՝ Պոնտոսի ծովեզրյա այն քաղաքում, որը կոչվում է Տրապիզոն:Նա իմաստությամբ լի մարդ է, գիտակ հայերեն դպրությանն ու լեզվին և ճանաչված թագավորներից»:Ես  հարցրի նրանց, թե՝ «Որտեղի՞ց դուք այդ գիտեք»:Իսկ նրանք պատասխանեցին.«Բազում անգամ այս ճանապարհով ընթանալիս շատերին ենք տեսել՝ տարբեր տեղերից նրա մոտ սովորելու եկած, նրա փայլուն գիտության պատճառով:Այլև այժմ էլ մեզ նավակից եղավ Կոստանդնուպոլսի պատրիարք Փիլաքր սարկավագը, որը շատ երեխաներ էր տանում նրա մոտ ուսանելու:Հասնելով Սինոպ, մենք պատահեցինք մեր ընկերներին, բաժանվեցինք նրանից և ճանապարհվեցինք ցամաք:Եթե դու արագ գնալու լինես՝ կգտնես այնտեղ Փիլաքրին:

   Լսելով այս, խնդալից սրտով փառավորվեցի նախախնամող Աստծուն, որ նեցուկ իր ծառաների փափագը կատարելուն, ինչպես որ ասում են թե.«Հայցեցեք և կգտնեք»:Գնացի ու գտա նրան սուրբ Եվգենիայի վկայարանում:Պատմեցի նրա մոտ գալու պատճառը:Նա ուրախությամբ ընդունեց ինձ . ասաց.«Գոհություն Աստծուն, որ քեզ ուղարկել է գիտության նպատակով, որպեսզի տանես այն սուրբ Գրիգորի երկիրը:Եվ առավել ուրախ եմ, որ ինձ է աշակերտում այդ երկիրը, որովհետ. ես իմ երիտասարդության տարիներին շատ ժամանակ մնացել եմ բարեսիրության մեջ Հայոց երկրում, և ուրախանում եմ գիտությունս այնտեղ տալու համար, քանի որ իմ գտնված ժամանակ տգիտություն էր այնտեղ»:
    Եվ Տերն ինձ շնորհ տվեց այդ մարդու առաջ:Նա սիրեց ինձ որդու նման . պարապեց ինձ հետ իր ողջ իմացությամբ, այնպես որ նախանձել սկսեցին իմ բոլոր աշակերտակիցները, որոնք արքունիքից էին:
    Մբալով նրա մոտ ութ տարի, ես լիովին յուրացրիհամարողական գիտությունը, փոքր-ինչ էլ ծամոթացա այլ գիտություններին . հմտացա բազմաթիվ այնպիսի գրքերի, որոնք մեր լեզվով դեռ չէին թարգմանվել:Ամեն տեսակի գրքեր կաին նրա մոտ՝ հայտնի . գաղտնի, արտաքին հեթանոսական, գիտական և պատմական գրքեր,բժշակրաններ, ժամանակագրություններ.Ինչ թվարկեմ մեկ առ մեկ, քանի որ չկար այնպիսի գիրք, որ նրա մոտ չգտնվեր:Թարգմանության մեջ էլ սուրբ հոգուց պարգևված այնպիսի շնորհք ուներ, որ երբ ցանկանում էր հունարեն գրված գիրքը թարգմանել, ուրիշ թարգմանիչների պես չէր դեգերում, այլ հունարենն այնպես էր հայերեն կարդում, որ կարծես հայերեն գրված լիներ:Ցանկանալով, որ դուք անտեղյակ չլինեք այդ բազմահմուտ մարդու առաքինությանը, ուզում եմ ծանոթացնել ձեզ թե ինչպե՞ս է, որ նա գիտեր մեր լեզուն և ինչպե՞ս էր գիտության մեջ այդքան պատրաստություն ձեռք բերել:
  Նա պոնտացիների երկրից էր, Տրապիզոն քաղաքից:Երիտասարդության հասակում ծառայել էր տիբերիանոս կայսեր զորավար Հովհանի մոտ, որը գտնվում էր Հայաստանում:Այստեղ նա մնում է շատ տարիներ՝մինչև մորիկ թագավորի ժամանակները, սովորում է մեր լեզուն և դպրությունը:Իսկ պարսկական զորքերի՝ հույների վրա կատարած հարձակման ժամանակ, որը տեղի ունեցավ Անտիոքի մոտ,  պատահում է այնպես, որ նա վիրավորվում է մարտում, փախչելով՝ հասնում է Անտիոք, իսկ իր ունեցած ողջ գույքն ավար են վերցնում:Երկար ժամանակ գտնվելով հիվանդ վիճակում, նա կսկծանքով է հիշում իր ունեցվածքի կորուստը, Աստծուց խնդրում է իր վերքերի բուժում և ուխտում՝ ասելով.«Եթե շնորհես ինձ առողծ կյանք, այլ.ս անցավոր գանձ չեմ կուտակելու, այլ հետամուտ եմ լինելու գիտության գանձին, ինչպես իմաստունն է ասում.«Խրատ վերցրեցեք և ոչ արծաթ, սիրեցեք ավելի գիտություն, քան ընտիր ոսկի»:Եվ Աստված կատարում է նրա խնդրանքը, առողջանալուց հետո գնում է սուրբ քաղաք Երուսաղեմ:Այնտեղ մնում է մեկ ամիս, ապա տեղափոխվում Աղեքսանդրիա, ուր ստանում է ուսանում է երեք տարի:Հետո մեկնում է Հռոմ և, մնալով այնտեղ մի տարի, գալիս է Կ.Պոլիս:Այստեղ նա գտնում է մի նշանավոր անձնավորություն, որ դասավանդում էր քաղաքի իմաստասերներին:Նրա մոտ մնում և սովորում է ոչ սակավ ժամանակ և կատարյալ իմաստասիրությամբ վերադառնում  իր ծծնդավայրը:Չնայած պատրիարքը ու քաղաքի իշխանները շատ են խնդրում, որ նա չհեռանա կ.Պոլսից, սակայն նա չի լսում նրանց՝կարեկից հանդիսանալով իր երկրին, ինչպես գրված է սուրբ գրքում:Գալով հայրենի քաղաքը, նա վարում է օրինակելի կյանք:Քիչ տարիներ անց Կ.Պոլսում մահանում է նրա ուսուցիչը:Աշակերտների մեջ չգտնելով նրան հավասար մեկին՝ հաջորդելու նրան, խնդրանքով դիմում են ցանկալի Տյուքիկոսին, որ գա և զբաղեցնի նրա տեղը:Միաժամանակ ստանում է նաև թագավորի հրամանը: Սակայն նա հանձն չի առնում, ասելով թե՝«Երկնայինների թագավորին ուխտել եմ՝ չհեռանալ այստեղից»:Այնուհետև այնտեղ էին գալիս նրա մոտ սովորելու:Բայց ես այնպես եմ կարծում, թե Աստծու նախախնամությունը նրան պատրաստել է մեզ մոտ գիտությունը ծավալելու համար:

Եվ ահա ես՝ նվաստս Հայաստանցի, սովորեցի նրանից այս մեծազոր գիտությունը, որ թագավորներին է ցանկալի և բերեցի մեր երկիրը՝ առանց որևէ մեկի աջակցության, շնորհիվ միայն իմ անձնական ջանքերի և օգնականությամբ սուրբ Գրիգորի աղոթքների, թեպետ և ոչ ոք գտնվեց մեծարող և շնորհակալ իմ աշխատանքի համար, որովհետև մեր ժողովուրդը իմաստասիրություն և գիտություն սիրող չէ, այլ՝ ծույլ է և ձանձրացող:Որովհետև, երբ ես վերադարձա շատերը եկան ինձ մոտ սովորելու, . փոքր-ինչ խելամտած թողեցին ինձ և հեռացան, չմնացին մինչ. գիտության դասընթացի ավարտը:Առօրյա կարիքների համար նրանք բավական համարելով այն, ինչ ստացել են:եվ ինձնից շատ շուտ առանձնանալով, սկսեցին ասուցանել այնպիսի բաներ, որ չգիտեին, և իրենց ներկայացնել իբրև ուսուցիչներ, որոնք հասու չէին:Կեղծավորներ և սնափառներ. ուզում են գիտնականի կեցվածք ընդունել և մարդկանց կողմից ուսուցչապետնետ կոչվել:Իմ հասցեին նրանք տգիտությամբ պարսավանքի խոսքեր էին ասում, որ իրենք էին հերյուրել:Թե եսչարություն ունենաի նրանց նման՝ բերանս չէի բաց անի սովորեցնելու ոչ մեկին՝ իբրև արդարև ապերախտների:Սակայն ես միշտ մտաբերում եմ տերունական ձայնը, որ ասում է «Իմն է վրեժխնդրությունը . ես կհատուցեմ»:Եվ դարձյալ թե՝ «Գցիր քո ոսկին սեղանավորին, և ես գալով՝ տոկոսներով կպահանջեմ»:Դարձյալ ոչ ոքի չեմ արգելել, ովքեր ցանկացել են սովորել . այսուհետև էլ չեմ արգելի::Եվ այս եմ առհավետ կտակում ձեզ՝ ինձնից հետո աշխարհ եկող ուսուցիչներիդ՝ իմաստություն . գիտություն սովորել ցանկացողներիդ:
    Եվ Քրիստոսին՝ ձիրք շնորհողին, փառք, պատիվ . իշխանություն այռմ . միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:

Комментариев нет:

Отправить комментарий