Սպիտակ ձիավորը Փարիզում
1
Երազիս մեջ Փարիզ մտա՝
ում կուզեի՝ իսկույն գտա,-
քշում է իր հին
մարամրե ձին
խռոված էր,բայց թե՝ ումից
ինչ իմանաս քար ցասումից,
բայց նա ոչ թե արձանացել,
այլ հայ վշտից էր քարացել,
Հազիվ փրկել եղեռնից մութ
հազիվ մի կես հայ ժողովուրդ,
հազար հողից մեկս փրկել`
այժմ օտար հող է ընկել...
քարացել էր հայ եղեռնից,
և հուշերից աչք ու դռնից
չի հեռանում վերքն հավիտյան,
արյան ծովն ողջ հայության,-
էլ հողն ինչպես թեթեւ լինի
կրծքի վրա հայ դյուցազնի,
Պերլաշեզում
իր Կարսն ուզում
արյունաքամ
աճյունն անգամ
մռնչում է թե` դեռ կգամ
2
Երազիս մեջ Փարիզ մտա
ում կուզեի` այսպես գտա,-
նա մարամրե ձին թամբել`
մռնչում էր լռությաբ էլ,-
-այս պերլաշեզն իմ տեղը չէ,
գերված հողս ինձ կկանչե
ինչպես որդուն մայրը բանտված,
ինձ կկանչե Մուշն իմ քանդված,
ինձ կկանչեն շղթայավիզ
հուր ու մոր պես Մասիս ու Սիս,
Սիմ ու Սրմանք,Հայկ ու Տավորս`
ոտքերու տակ դեռ բարբարոս
Վանա ծովս կհառաչե,
Սասնա գոց դուռն ինձ կկանչե,
ձիուս կարոտ հույսը Վանա`
կկանչե լույսն իմ Սևանա:
Ինձ կկանչեն մեջ երազիս
Մայրս ՝ Արաքս,հայրս՝Մասիս:
Հազար ու բույրս ինձ կկանչե
այս մեռելներն իմ բույնը չեն,
ինձ կկանչե ավեր Մասիս՝
կկանչե վերքն Հայաստանիս...
Ու քարե ձին ծառս է հանում
օտարի պաղ պանթեոնում
իր կարոտի պես ծառացել՝
թռչել կուզե՝քարացած էլ...
3
Երազիս մեջ Փարիզ մտա`
Անդրանիկին այսպես գտա,
Պերլաշեզում
Սասունն ուզում`
թռցնում էր ձին թևավոր
դեպի երազն իր ահավոր
դեպի օրոցքն իր այսահար
դեպի Շապին -Գարահիսար
դեպի դաշտերն հայրենափոխ
դեպի լեռներն իրեն կանչող
դեպի Գրգուռ-դեպի Նեմրութ,
դեպի մայր հողդ,հայ ժողովուրդ,
դեպի գողթանն իր մեղեդի,
դեպի շղթան Արարատի
որ կտրատե երկրի շղթան
ազատությամբ քո էլ , Գողթան
ու դեպի Վան՝հոյսով անմեռ
Թռցնում էր նժույգը ժեռ
դեպի զանգուն իր Սասնա դուռ
դեպի փոքրիկն իր հին փրկած
ասպանդակում ձիուն գրկած
ծառս է հանում մարամրե ձին
սլանում էր թուրը ձեռքին
հայոց փրկիչ թուրը մաքուր
մաքու ,ինչպես գթության քույր
շանթող ինչպեսՍասնա ամպի
թուր-Կեծակին իր ծուռ պապի
անմեղ,ինչպես աստվածամոր
գրկած մանուկն ամենազոր:
Թուրն իր գլխից բարձր բռնած
հույսը կյանք ու մահով խռնած
հեծած ճերմակն իր մարամրե
ինքն էլ,ձին էլ,թուրն էլ քարե
սլանում է ..... համերժ կանգնած
մռնչալուռ ու ահագնած
այս էլ քարի
քանի տարի
խռովյալ է ,չի ամոքվել
ոչ թե նա չի կարող պոկվել
ինքն իր մահն է որձաքարից:
Այլ իր ձիու սմբակներից
կախ են ընկնում,լուռ ահագնում
չար ազգերը կախ են ընկնում,
կախ են ընկնում որ չհասնի
Մասիսն ի վեր հայ չտեսնի...
բայց նա նորեն ձին խթանում`
ժայռե ձին ծառս է հանում
դեպի գիրկը մայր ոստանի,
դեպի սուրբ հողն Հայաստանի,
որ քաջատենչ մայր Արաքսով
իր ճամփեն է պահում հույսով,
ճամփեն՝ ճերմակ ձիավորի,
դեպի Մասիսն իր վիթխարի,
այս էլ քանի
քանի տարի,
արծվաթև թռչում է դեռ
քարե արծիվն հայոց անմեռ:
4
Երազիս մեջ Փարիզ մտա,
ում կուզեյ՝իսկույն գտա,
Պերլաշեզում
Սիփանն ուզում,
Թռցնում էր նժույգը լուռ,
դեպի մի բուռն այս սասնադուռ,
դեպի լեզուն իր մայրենի,
դեպի աշխարհն իր հայրենի,
և կայծեր է հանում, կարծես,
ձիու խոյանքն,իր ոգու պես,-
իչքան էլ չար կախ են ընկնում՝
իչքան էլ չար են ահագնում
կախ են ընկնում իչքան էլ չար՝
խթանում է ձին անդադար
Յոթերորդ ծուռ հայ Սասունի,
միակ շիտակն հայ ցասումի,
կանգ չի առնում ոչ մի վայրկյան
Իղձ-Անդրանիկն հույսով Հայկյան,
խթանում է ձին մարամրե՝
Պերլաշեզում
Մասիսն ուզում՝
թռցնում է ձին էլ քարե,
Թռցնում է ,որ հույս բերե
իր պես անշարժ Մասիսներին,
համբույր բերե հին ու նորին,
թռցնում է, թռցնում է ,
թռցնում է նժույգը վեհ,
թե արևի,թե լուսնի տակ
թռցնում է ձին սպիտակ
ձիավորը գրանիտե...
Երբ կհասնի՝ աստված գիտե:
Հովհաննես Շիրազ:
Комментариев нет:
Отправить комментарий