Անդրանիկը իր «Մարտական հրահանգներ»-ը գրել է Ֆիլիպեյում 1905 թվականին:Ստորև կներկայացնեմ հատվածներ այդ գրքույկից:Հետագայում կրկին կլինեն տարբեր հատվածներ:
«Զինվորների հայդուկային կյանքը»
1. Խիստ գաղտնապահ ըլլալ :
2. Անպայմանորեն ենթարկվիլ գործի պահանջած կարգապահության:
3.Վարք ու բարքով մաքուր և անարատ մնալ:
4.Իրարու մեջ սուտ չխոսիլ:
5.Զինվորական խորհուրդի գաղտնիքները իմանալու չի հետամտել,քանի որ արդեն ձեզի վերաբերած խնդիրները կհայտնեն,իսկ ձեզի չի վերաբերած գործե իրենց մեջ կպահեն:
6.Իրարու վիրավորական խոսքեր չըսել:Եթե պատահի այդպես դեպքեր,խռով չի մնալ,այլ կես ժամ չանցած՝ հաշտվիլ:Եթե ձեր խռովությունը մեկ օր տևե,դուք արժանի չեք ըլլար հեղափոխական անուն կրելուն:
7.Պահպանության ժամանակ խիստ զգույշ ըլլալ,չի քնանալ,չի երգել,չի ծխել,իրարու հետ բարձր ձայնով չխոսիլ,լուցկի չի վառել,կրակահան չի զարնել:
8.Զենքերը ու փամփուշտները մաքուր պահել:
9.Հրացանի մանր մասեր կամ փամփուշտ չփոխել իրարմե:
10.Զենքերը վրայեն վար չառնել առհասարակ . առավոտուն արշալույսին ամենքն ալ պատրաստ ըլլան:
11.Առանց հրամանի որևէ տեղ չերթալ:
12.Պիտի ներկայանան անանկ պայմաններ՝ ուր շատ ժամանակ ձեր ռազմամթերքն ու պաշարները դուք պիտի շալակեք և փոխադրեք որոշյալ պահեստները.շատ անգամ ալ պիտի պատահի ,որ ձեր հացն ու կերակուրը դուք պիտի եփեք և ձեր լաթերը դուք պիտի լվաք:Այս ամենը պետք է ընել անտրտունջ:
13.Ժողովուրդին հետ սիրով և քաղցրությամբ պիտի վարվիք.եթե ժողովրդեն անհատ մը ձեզի վիրավորական խոսք ըսավ,իրավունք չունիք ձեռք բարձրացնելու,կարող եք ձեր պետերուն բողոքել և անոք հարկ եղածը կկարգադրեն:Փոխադարձաբար ժողովուրդն ալ իրավունք չունի զինվորի վրա ձեռք բարձրացնելու,կարող է բողոքել զինվորին պետերուն,և անոնք հարկ եղած պատիժը կուտան:
14.Առանց պատճառի խումբեն հեռանալու իրավունք չունիք.եթե զինվորական խորհուրդը հարգեց ձեր պատճառները ,ապահով միջոց ցույց տալով ՝ ձեր ուզած տեղը կղրկե ձեզ,իսկ եթե պատերազմական դրության մեջ եք,ձեր հեռանալու պատճառները որքան ալ հարգելի ըլլան,հեռանալու իրավունք չունիք,եթե հեռանաք,գործը դավաճանած կըլլաք:
15.Առանց խմբապետի հավանության՝ անհատապես թղթակցելու իրավունք չունիք:Ասոր պատճառն այն է,որ նախ՝ գաղտնիքներ կռնան երևան ելնել և երկրորդ՝ կարող է նամակը բռնվիլ,և անկե ահագին վտանգ հառաջ գալ:Ուստի պետք է խմբապետին հարցնեք՝ եթե նամակը անվտանգ է և գործին չի վերաբերիր,խմբապետը պարտական է ինքն ուղարկել,իսկ եթե անհարմար է -չի ղրկեր:
16.Կերակուրի և հագուստի համար խստապահանջ պիտի չըլլաք,ամեն մարդ մտածելու է հասարակության դրամներու վրա և շռայլությամբ ծախսելու չէ:
17.Ձեր բարեկամներեն կամ տունեն ինչ որ ստանաք,պետք է հանձնեք ձեր խմբապետին,որը տեսնելով,թե ձեզմե որոնք պետք ունին և որոնք հարմար է -անոնց կուտա:
18.Ձեր հագուստի կամ ուտելիքի մասին խստապահանջ չպիտի ըլլաք:Մեր ամենակարևոր պիտույքներն են՝ կապսուլ,փամփուշտ,վառոդ,գնդակ,պահեստի պաշար,փամփուշտ լցնելու գործիքներ,ոտնամաններ,գուլպա:Բայց ձեր տոպրակներեն ուտելիքը ամեն ժամանակ պակաս չընեք:Ուտելիքն պետք է հավասար նայեք:Խնձոր մըն ալ ունենաք,բաժանելու եք:Իսկ կերակուր կերած ժամանակ՝ բոլոր զինվորները տասնյակ-տասնյակ պիտի նստին և տասնապետերն ալ իրեն տասնյակներուն հետ:Տասնապետերը՝ կերակուրի ժամանակ՝ առանձին պետք չէ որ նստին:
19.Ոգելից ըմպելիքները արգիլված է խումբերուն,հետևաբար պետք չէ երբեք գործածեք:եղեր է ժամանակ,որ ժողովուրդը իմցուցեր է տղայոց,մյուս կողմեն ալ մատնիչը մատներ է կառավարության:
Շարունակելի...
Մաս 2-րդ
Մաս 3-րդ
Комментариев нет:
Отправить комментарий