Հարցազրույցը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին, 28 դեկտմեբեր,1996թ.:
Բոլորին առողջություն եմ մաղթում, մարտունակություն, բարի ծառայություն:Փորձանքից հեռու լինեն:Ցանկանում եմ, որ 1997թվականը զինվորների համար եղբայրության տարի լինի:Հիմնավոր խաղաղություն եմ ցանկանում, բայց մի արասցե,եթե պատերազմ բռնկվի , վերջնական հաղթանակը մերը կլինի:Որպես պաշտպանության նախարար խոստանում եմ բարելավել զինվորների ծառայության պայմանները, սպայական անձնակազմի սոցիալական վիճակը:Խոստանում եմ բանակի դռներն ավելի լայն բաց անել ծնողների առջև.նախարարության հնարավորությունների սահմաններում օգնել զինվորների կարիքավոր ծնողներին:
Շնորհավորում եմ բոլորի Ամանորը:
Հավերժ փառք ընկածներին և երջանկություն ապրողներին:
Հարցազրույցը «Հայ զինվոր» պաշտոնաթերթին, 27 դեկտմեբեր,1997թ.:
Հայ ժողովրդին մաղթանքներ հղելու իրավունքը նախագահիննէ, կաթողիկոսինը, թերևս՝ ավագագույն արվեստագետինը:Ես իմ մաղթանքները հղում եմ զինված ուժերի անձնակազմին,նրանց ընտանիքներին, զոհված ազատամարտիկների հարազատներին,1998 թվականը թող առողջության, հաղթանակի և արիության տրաի լինի ձեզ համար:
Комментариев нет:
Отправить комментарий