пятница, 28 декабря 2012 г.

Հնագույն հայկական գիրն ու դպրությունը:



Հայտնի է, որ մինչև հայկական գրերի գյուտը, Վանի թագավորությունում և Հայաստանում օգտագործվել է տեղական սեպագրերը և մեհենագրերը(հիերոգլիֆները):Վանի թագավորությունից մեզ է հասել մոտ 1000 սեպագիր արձանագրություն, հիմնականում գրված կավե սալիկների և մետաղյա իրերի վրա:Դրանք գրվում էին ձախից աջ՝ առանց բառանջատման:Սեպագիր արձանագրությունները մեծ մասամբ պատմում են թագավորների ձեռնարկած արշավանքների,շինարարական աշխատանքների և ծեսերի մասին:Վանի թագավորությունից մեզ է հասել նաև մոտ 1500 մեհենագրային արձանագրություն:Մեհենագրային համակարգը բաղկացած էր շուրջ 300 նշաններից, որոնք գրվում էին աջից ձախ, հորիզոնական գրության դեպքում՝ վերից վար՝ առանց բառանջատման:Ենթադրվում է, որ մեհենագրային համակարգի լեզուն հնագույն հայերենն է :
   Նախաքրիստոնեական շրջանում, որոշ պատմիչների վկայությամբ Հայաստանում օգտագործվել է հայալեզու նշանագրերը և հայկական գիրը:Հույն պատմիչ Փիլոստրատոսի վկայությամբ(2-3-րդ դար) հայոց Արշակ 1-ին արքայի օրոք(34-35) Հայաստանում կիրառվել է հայալեզու և հայագիր դպրություն:Մեկ այլ հույն մատենագիր՝Հիպպողիտոսի «Ժամանակագրություն» աշխատության մեջ հեղինակը հայերին դասում է սեփական դպրություն ունեցող ազգերի շարքում:
Հայ պատմիչ Ագաթանգեղոսի «Պատմութիւն հայոց»-ի էջերում տեղեկություններ կան այն մասին, որ հայերը հեթանոսության շրջանում պաշտել են դպրության հատուկ աստված Տիրին, հետևաբար պարզ է դառնում, որ մի ազգ, որը չունենար իր սեփական գիրն ու դպրությունը չէր կարող պաշտել դպրության աստծո:Մովսես Խորենացին հաղորդում է, որ 2-3-րդ դարերում Դարանաղյաց Անի ամրոցում գոյություն է ունեցել մեհենական պատամգրության արխիվ, որից  ասորի մատենագիր Բարդածանը թարգմանություններ է կատարել ասորերեն և հունարեն, հավանաբար դրանք հայերեն էին:Ասորական մատենագրության ակնառու դեմքերից մեկը՝ Գևորգ Ասորին տեղեկություններ է հաղորդել այն մասին, որ Գրիգոր Լուսավորիչը «տղայության հասակում» Հայաստանում սովորել է հայոց  գիրն ու լեզուն:Եվ վերջում, եթե նույնիսկ չլինեին այսքան տեղեկություններ գրի ու դպրության մասին, մեկ է չեմ կարծում, որ հայերի նման խելացի ազգի համար մեծ դժվարություն էր ստեղծել սեփական գիրն ու դպրությունը:Քրիստոնեության ընդունումով Հայաստանում նախորդ կրոնի հետ արգելվեց նաև հայկական մեհենագրության գործածությունը:
   Ք.ա 6-րդ դարից սկսած Հայաստանում լայն կիրառություն ունեին պահլավական, արամեական, հունական և ասորական այբուբենները:Քրիստոնեության ընդունումից հետ Հայաստանում օգտագործվում էր հունական այբուբենը, որին փոխարինելու եկավ մեսրոպատառ գրերը:


Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան

1 комментарий:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ОтветитьУдалить