Գրում եմ ձեզ համար խրախճանականներ՝ զվարճալի խնդիրներ, որպեսզի դուք օգտվեք նրանցից, երբ կերուխումի ժամանակ զվարճանում եք և ցանկանում եք զվարճալի և ծիծաղելի մի բան ասել:
Առաջին խրախճանական:
Ասա ընկերոջդ՝ «Ես կարող եմ իմանալ, թե դու որ ժամին ես ցանկանում ճաշել և քանի նվագ գինի ես ուզում խմել»:Եթե նա ասի քեզ՝ «Իմացիր», ասա նրան. «Մտքումդ պահիր այն ժամերի քանակությունը, երբ ցանկանում ես ճաշել: Կրկնիր այն: Ավելացրու նրա վրա ևս հինգ: Գումարը բազմապատկիր հինգով, վրան ավելացրու տասը և տասով բազմապատկիր:Նրա վրա ավելացրու խմած գինին՝ քանի նվագում ուզում ես խմել»:Երբ նա կատարի քո ասածները, այն ժամանակ հարցրու նրան, թե որքան է հաղշած թվերի գումարը:Եվ նա ինչ թիվ որ ասելու լինի, նրանից հանիր 350, մնացած թվի մեջ տես, թե քանի հարյուրավոր կա, այն ժամին է լինելու նրա ճաշը, իսկ հարյուրից պակաս մնացած թիվը իմացիր, որ այդքան նվագ գինի է խմելու:Իսկ եթե ընկերդ անհմուտ մեկն է և գինի խմելու նվագը հարյուր լինի, պատասխանիր, որ անհնար մի ժամում հարյուր նվագ գինի խմել:
Երկրորդ խրախճանական:
Ասա ընկերոջդ, թե մի անգամ խնջույքի ժամանակ մի զբոսաշրջիկ տեսավ հույն մի խում զբոսաշրջիկների, ձայն տվեց նրանց և ասաց.«Եթե մեկը ձեզ ինձ տա, տա էլի ձեր չափ, ձեր կեսի չափ, ձեր քառորդի չափ և մեկն էլ ես ձեզ հետ ՝ կլինենք հարյուր հոգի:Արդ՝ իմացիր, թե հույն զբոսաշրջիկները քանի հոգի են եղել»:եթե ընկերդ գիտուն մեկն է, շատ շուտ կիմանա որ 36 հոգի են եղել, իսկ եթե տխմար է, ապա նրա չարչարանքը այդ ոչինչ չիմանալը քեզ ուրախություն կպատճառի:
Երրորդ խրախճանական:
Ասա ընկերոջդ, որ ես կարող եմ իմանալ, թե որքան դրամ կա քո քսակի մեջ:Եթե նա ասի՝«Իմացիր», ասա դու նրան, թե վերցրու դրամիդ քանակությունը, այդչափ էլ ավելացրու վրան, ստացած թիվը կրկնապատկիր, ավելացրու վրան առաջին վերցրած թիվը,ստացացդ գումարը կրկնապատկիր:Երբ տվածդ հաշվումները կատարած լինի, անկախ նրանից, զույգ թիվ է եղել վերցրածը, թե՝ կենտ, ստացած գումարը, որ նա կասի, բաժանիր տասի վրա, և գտած թիվը կլինի քսակում եղած դրամի քանակը:
Չորրորդ խրախճանական:
Ասա ընկերոջդ, թե մի հոն հարյուր տարի իմ հավապահն է եղել և օրական 100 չու է կրել:արդ՝ իմացիր, թե ընդամենը որքա՞ն է:Եթե ընկերդ թվերից գլուխ հանող մեկն է, արագ կարող է ասել, թե 365 բյուր ձու ւ կրել՛ իսկ եթե տգետ է, ապա նրա չարչարանքը քեզ ուրախություն կպատճառի:
Հինգերորդ խրախճանական:
Ասա ընկերոջդ.«Եթե դու վաճառես վաթսուն փարչ գինի, ամեն փարչը երկու դրամով, որքա՞ն դրամ դու կստանաս»:Նա կպատասխանի թե 24 դրամ:Ասա նրան, որ եթե ես նույն գնով վաճառելուց լինեմ 60 փարչ գինին, ապա մեկ դրամ ավելի կստանամ:Կանես այսպես. 60-ը կբաժանես երկուսի , ստացած երեսունի ամեն երեք փարչը՝ կբաժանես մեկ դրամի ,իսկ մյուս երեսունի ամեն երկու փարչը՝ մեկ դրամի, որով լինում է դարձյալ հինգ փարչը՝ երկու դրամի:Եվ այսպես մեկ դրամ շահելով առաջին վաճառողին կամաչեցնես և դու կուրախանաս նրա զարմանալով:
Մեկ այլ նյութում կտեղադրեմ Շիրակացու խնդիրնները:
Комментариев нет:
Отправить комментарий