Շշուկների մատյանը գրել է Վարուժան Ոսկանյանը: Առաջին ագնամ հրատարակվել է հենց Ռումինիայում 2009թվականին, որտեղ և ապրում է հայտնի քաղաքական գործիչը և գրողը: այդ թվականին այս գիրքը համարվել է Ռումինիայի տարվա լավագույն ստեղծագործություն, նաև շնորհվել է Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակը: Վեպը ունեցել է շլացուցիչ հաջողություն աշխարհում: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, հայերեն, եբրայերեն, գերմաներեն, շվեդերեն, բուլղարերեն, ֆրանսերեն: այս վեպը արժանացել է շատ գրաքննադատների, նաև հազարավոր ընթրացասերների հավանությանը: Իսպանախոս հասարակության մեջ վեպի հաջողության և սիրված լինելու մասին է վկայում, Կոլումբիայում 2011թ, ամենաշատ վաճառված լինելու փաստը: Շշուկների մատյանը բազմիսց համեմատվել է Մարկեսի ,<100 տարվա մենության.> հետ: Շատերի կարծիքով սա գրվել է մարկեսյան ոգով:Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը անձամբ նամակ է գրել Վարուժան Ոսկանյանին, որտեղ շնորհակալություն հայտնելով, նշել է, որ գիրքը ընթերցնելը իրեն օգնել է հասկանալ, թե ինչպես պետք է բանակցել Կոլումբիայի զինյալ հեղափոխականների հետ:
Շշուկների մատյանը վեպ է հայոց ցեղասպանության և գրողի պապի` Կարապետ Ոսկանյանի ընտանիքի մասին: Վեպում նկարագրված է աքսորի ճանապարհը, կոտորածները, շատ գաղթյալ հայերի ճանապարհը, կյանքը, հայ վրիժառուների գործունեությունը, մասնավարապես Միսակ Թոռլաքյանի:
Հետաքրքիր է վեպի անվանմումը <<Շշուկների մատյան>> կոչելը: այդ պատմություններից շատերը նա լսել է շշուկով, քանի որ սրա մասին մեծ մասամբ շշուկներով էին խոսքում: դրանից բացի ըստ գրողի,<< երբ մենք շշուկներով ենք խոսում, այն ժամանակ է երբ անկեղծ ենք>>:
Վեպը նաև Հայաստանի, Ռումինիայի և Իսրայելի գրողների միության կողմից ներկայացվել է Նոբելյան մրցանակի:
Վարուժան Ոսկանյանը, ըստ իս, իսկական հայրենասեր է, քանի որ աշխարհին հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա մասին իմանալու հնարավորություն է տալիս գրքի միջոցով, որը իմ կարծիքով բավականին արդյունավետ է: Նրա գիրքը իչքան շատ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերի այնքան շատ մարդիկ ամբողջ աշխահրում կկարդան Եղեռնի մասին և կիմանան իրականությանը: Մենք ցեղասպանության հետ կապված նկարներ դնելով մեր ֆեյսբուքյան էջերում, կամ անընդհատ խոսելով շրջապատում կամ տանը, ըստ էության ոչինչ չենք անում դրա ճանաչման համար:Ինչպես հրեաներն են Հոլոքոստի մասին աշխահրահռչակ ֆիլմեր նկարում կամ գրքեր գրում, այնպես էլ մենք պիտի վարվենք, պետք է մարդկանց սրտներին դիպչել և դա կարելի է անել մշակույթի միջոցով: Դա է ճշմարիտ ճանապարհը և Վարուժան Ոսկանյանը հենց այդպես էլ շարժվում է, ինչի համար ի սրտե ինքս շնորհակալ եմ: Ի դեպ նշեմ, որ նկարահանվում է վավերագրական ֆիլմ, այս վեպի հիման վրա` Ռումինիայում:
***
Ծնողներս ողջ են: Նշանակում է` ես դեռ լիովին ծնված չեմ:
Ու քանի դեռ լիովին չեմ ծնվել, մահը դեռևս հեռու է::Այնքան երիտասարդ եմ, որ կարող եմ սիրել նրան, ինչպես գեղեցիկ կնոջը:
***
...Տասնիններորդ դարի վերջերին արևելքից դուրս մղված լինելով ու հյուրընկալ օրենքներից քաջալերված` եկան նաև հրեա վաճառականներն ու լցրեցին Մեծ փողոցը: Նրանք սկսեցին բոլորովին արտասովոր մի ապրանք ծախել, որը մինչ այդ ոչ ոքի մտքով չէր անցել վաճառասեղանին դնել` ժամանակ: Ժամանակ վաճառողները դարակներ չունեին, նրանց ցուցափեղկերն անհյուրընկալ էին, կիսածածկ խլափեղկով, տեղը մութ էր, իսկ վաճառասեղանները` նեղ: Սակայն բավական էին երևակայական այդ ապրանքը դարսելու համար, որը մինչ այդ պահը ժամանակից դուրս գտնվող ինչ-որ քաղաքում բազում հաճախորդներ էր գտել: Այդ վաճառականները քննախույզ, ծակող հայացք ունեին: Նստում էին կծկված, ուսերը ծռած ափերի վրա, որ անդադար իրաի էին շփում գլանների նման...
...Ժամանակը միշտ ներկայացվում էր իբրև ավելի թանկ ապրանք, քան առաջին հայացքից էր երևում: Գնորդը հոգու խորքում վաճառականին անիծում էր, անիծում էր նաև արած պայմանը` շատ ուշ հասկանալով, որ գնած ժամանակը շատ կարճ էր, անօգուտ, չապրած: Եվ քանի որ այդպես անվանյալ ժամանակը մարդկանց չի պատկանում, և այնպես, ինչպես չես կարող գիշերը, քամին կամ լույսը ծախել, ժամանակը ևս չես կարող ծախել. վաճառականները դրան այլ անուն էին տվել` տոկոս: Որքան ավելի շատ ժամանակը հարկավոր լիներ քեզ, տոկոսն այնքան ավելի մեծ էր...
***
Տեսնելով, թե որքան դժվար է գրքերի դեմ իրենց պայքարը, նոր իշխանությունները հաղթելու`մինչ այդ դեռևս չօգտագործած նոր ուղին հայտնաբերեցին, գրքերը մեկը մյուսի դեմ հրահրեցին: Բայց այնպես, ինչպես թռչունները ծովերի վրայից թռչելիս`իջնելու համար մի կտոր հողի կարիքն ունեն, այդպես էլ գրքերը վերապրելու համար մի կտոր հողի կարիք ունեն,ովքեր կկարդան կազմերը կբացեն ու կթերթեն, որպեսզի դրանք կարողանան շնչել:
***
Եվ , ճակատագրի հեգնանք, մինչ Դրոն համարել էր, որ կինը չպիտի վճարի ամուսնու մեղքերի համար, դրանից երեսուն տարի անց օմսկում, Ստալինի հրամանով Դրոյի կինը որդիներից մեկի հետ սպանվում է` վարձահատույց լինելով ամուսնու արարքների համար:
***
<<Եփրատի վրայով անընդհատ դիակներ են անցնում,-ասաց Ռոյսլերը`Հալեպի գերմանացի հյուպատոսը;-Բոլոր մարմինները կապված են նույն ձևով`երկուական և մեջքը մեջքի: Սա ցույց է տալիս, որ սպանությունները պատահական չեն, այլ իշխանությունները բնաջնջման մի ընդհանուր խրագիր են հղացել: Դիակները հետզհետե մեծ թվով են հոսում: Մանավանդ կանանց ու երեխաների>>:
***
Բայց քանի որ զինվորների հայացքներում վարանում էր նկատում, երկու տարեկան մի պատանու ճանկեց ու ցույց տվեց մյուսներին.<<Նույնիսկ այս լակոտին, ասաց նա,- իր տարիքի բոլոր մյուս երեխաների նման պետք է անգթորեն սպանել:Մի օր կգա, երբ նա ոտքի կկանգնի, իր ծնողներին սպանողներին կփնտրի`սպանելու համար.>: Եվ մի քանի անգամ նրան օդի մեջ պտտելով կատաղած խփեց քարերին, տրորելով` նաղքան մանուկը կհասցներ տնքալ:
***
Մանկությանս ժամանակվա հայ ծերունիները տխուր մարդիկ չէին: Ճիշտ է, քիչ էին ժպտում, բայց նաև չէին արտասվում: Ժպիտը և արցունքը զարմանքից ու անհանգստությունից, որոշակի երկդիմությունից են գալիս: Բայց հայ ծերունիները պայծառ հայացքներ ունեին, տխուր կամ ուրախ չէին, պարզապես հանդարտ էին: Նրանց ուրախություններն ու ցավերը կամուրջների պես անցնում էին անստույգ վիճակների վրայից: Ուրախանում էին իրապես հենց նրա համար, որովհետև ցավերն էլ իրական էին: Նրանց ծիծաղը տեսա, բայց ժպտալը` հազվադեպ:
***
Միսակ Թորլքայանն իր ամբողջ կյանքը մահվան կողքին էր ապրել ու, սահմանի վրա ապրած անձի նման խախտում էր սահմանապահական սահմանափակումները` հաճախ նույնիսկ անուշադրության պատճառով: Ուստի անզգուշորեն մահվան բերանն էր մտնում, ապա նույն ձևով վերադառնում:
***
<<Լուսանկար կղրկեմ, որմե կհասկնաք:Եթե նկարին մեջ ոտքի եմ, կնշանակե, որ լավ եմ: Եթե կռթնած եմ պատի մը կամ աթոռի մը,կնշանակե, կամաց-կամաց: Եթե նստած եմ, կնշանակե, որ գեշ է>>: Ուրիշներն էլ էին հորինել շեղող այդ հնարքը, որպեսզի առավել զգուշավոր ու պարզ բացատրեին: Տարիներ շարունակ ոչ մի լուսանկար չեկավ Սովետական Հայաստանից: Առաջին լուսանկարը հազիվ 1949-ին եկավ, ու Բուխարեստում Անտոնյան ընտանիքն ստացավ այն: Լուսանկարը եկեղեցում ձեռքից ձեռք անցավ: Ամբողջ ընտանիքը խմբվել էր լուսանկարչական սարքի առջև: Ընտանիքի գլխավորը` Ներսես Անտոնյանը ոչ կանգնած էր, ոչ հենված, ոչ էլ անգամ նստած, այլ պարզապես խոտի մեջ պառկած էր: Բայց շատ ուշ էր: Հայրենադարձությունը 1948-ին դադարել էր: Այն ժամանակ`1949-ին, արդեն աքսորներն էին սկսվել:
Комментариев нет:
Отправить комментарий