среда, 4 декабря 2013 г.

Հայ երիտասարդը պարտավոր է լինել քաղաքականացված:

Հայ երիտասարդը պարտավոր է լինել քաղաքականացված:


Հայ երիտասարդը պարտավոր է լինել քաղաքականացված: Հայ երիտասարդը պարտավոր է լինել քաղաքականացված: Ապրելով տնտեսապես և քաղաքականապես վատ վիճակում գտնվող երկրում, ամեն օր տեսնելով անարդարություններ, կաշառակերություն, բռնություններ, մենք` հայերս, պարտավոր ենք հետաքրքրված լինել քաղաքականությամբ: Պետք չէ զարմանալ, որ ամեն ոք, նույնիսկ չհասկացող կամ հասկացող խոսում է քաղաքականության մասին: Դա ամենևին էլ ինչ-որ ազգային սովորություն չէ, այլ պարտադրանք ու պարտավորություն: Զարմանալին այն կլիներ, որ մենք տեսնելով այս մթնոլորտն՝ ուղղակի չխորհեինք, չխոսեինք ու չփորձեինք լուծումներ գտնել այս ամենից դուրս գալու համար: Այն, որ խոսացողները հաճախ գործնականում ոչինչ չեն անում, ուրիշ հարց է: Ես լինելով դեռահաս` վստահ եմ, որ երկրի ապագան երիտասարդն է, դեռահասը… Միայն մենք պիտի կանխենք մեր պետությանն ու անկախությանն սպառնացող վտանգները: Զարմանում եմ, որ հաճախ հարցնում են, թե ես լինելով ընդամենը 15 տարեկան, ի՞նչ գործ ունեմ այսպիսի քաղաքական հարցերի մեջ, ի՞նչ գործ ունեմ ցույցերին: Այդպիսի հարցերին ես միշտ պատասխանում եմ. ՙեթե դուք ժամանակին անեիք այն ամենը, ինչը հիմա ես եմ անում, ապա այսօր ամեն ինչ լավ կլիներ, իսկ ես ու իմ նման շատ սրտացավ երիտասարդներ չէինք հայտնվի քաղաքական քաշքշուքներում ու ոստիկանության բաժիններում՚: Այսպիսով ՙմեծերը՚ հաճախ մեզ մեղադրում են իրենց չարածն անելու համար: Անբարոյականություն է հայրենիքը թողնել բախտի քմահաճույքին, թողնել ինչ-որ մանկլավիկների ձեռքի տակ, մոռանալ պատմությունը, ուրանալ մեր պապերի ու հայրերի թափած արյունը: Մենք բոլորս`անկախ սեռից ու տարիքից պարտավոր ենք պայքարել մեր երկրի բարօրության համար, մենք չպիտի վախենանք կարմիր բերետներից, նախագահական թիկնապահներից ու գործատուների բարկությունից: Միասնականությունը պիտի լինի մեր մեջ հաղթող, և մենք միասնական կհաղթենք բոլորին: Հանուն հայրենիքի ծեծվելը կամ քաղմաս ընկնելը դեռևս ոչինչ են, կարելի է և մեռնել հանուն վեհ գաղափարների: Ես կոչ եմ անում իմ բոլոր հասակակիցներին, ընկերներին միանալ մեզ, ինձ ու բոլոր այն մարդկանց, որոնք մտածում են այս պետության, մեր ապագայի ու մեր ընտանիքների մասին: Բավ է ապրել գլխիկոր: Ես սկսել եմ իմ պայքարը, իսկ դո՞ւ…

Комментариев нет:

Отправить комментарий