суббота, 3 мая 2014 г.

«Տարաս Բուլբան» և հայ ժողովուրդը:




Ռուս հայտնի գրող Նիկոլայ Գոգոլի <<Տարաս Բուլբա>> վիպակի մեջ մի հետաքրքիր դրվագ կա: Երբ Կազակները այլևս չենն կարողանում համբերել, սպասելով պատերազմին, սկսում են կարծել, որ իրենց կաշեվոյը (ղեկավարը) վախկոտ է: Երբ կաշեվոյը գալիս է հրապարակ՝ հանդիպելու կազակներ հետ, վերջիններս սկսում են պահանջել ղեկավարի հրաժարականը: Կաշովոյն իհարկե, ժամանակ չկորցնելով միանգամից հանձնումմ է ղեկավարական ատրիբուտները, դրանով իսկ հրաժարվելուվ պաշոնից: Հարց է առաջանում, ինչու՞ նա չփորձեց մի քիչ էլ ժամանակ ձգել, փորձել ելք գտնել պաշտոնը պահելու համար, քանի որ այդ պաշտոնում գտնվելը մեծ պատիվ էր յուրաքանչյուր կազակի համար: Պատասխանը մեկն է.Եթե կաշեվոյը չենթարկվեր ամբոխի պահանջներին,ապա այդ վայրի ամբողը կարող էր ուղղակի պատառ-պատառ անել չենթարկվողին: Այդպես էր դրվածքը, ղեկավարը պարտավոր էր ենթարկվել ու կատարել իրեն  ընտրողների պահանջները, այլապես՝ կոչնչանար: Կաշեվոը վախենում էր ժողովրդից:

Մեր իշխանություններին այդ վախն է պակասում: Մեր իշխանությունները արդեն երկար տարիներ է վստահ են, որ իրենց դեմ չկա ուժեղ ժողովուրդ, չկա ռեալ ուժ, որը իր սխալի համար կարող է <<պատառ-պատառ>> անել <<վատ>> պաշտոնյաին: Անկախությունից ի վեր հայ ժողովուրդը կորցրել է իր պայքարելու ունակությունը, դրանով իսկ իշխանություններին թույլատրելով թալանել իրեն: Պայքար-պայքար գոռում են բոլորը, սակայն նրանց մի չնչին մասն է գնում իրական քայլերի:
   Համենայն դեպս վերջին տարիներին կարող ենք ասել, որ ձևավորվում է մի ռեալ ուժ, այն է՝ հայ գիտակից երիտասարդությունը: Եթե մի քանի տար առաջ գնանք և հասնենք այն ժամանակները, երբ որոշ փոքր խմբեր նոր էին սկսել իրենց բողոքի բարձրաձայնումը,  ապա կտեսնենք իրական քանակական և որակական տարբերություն ակտիվիստների միջև: Ամեն մի, թեկուզ չնչին հաղթանակից հետո, մեծանում է անհնազանդ մարդկան քանակը:
   Երբ իշխանությունը իր առաջ տեսնի մի ժողովուրդ, ամբոխ, որը պատրաստ է պայքարել իր իրավունքների համար, թեկուզ ծայրահեղ միջոցների շնորհիվ, ապա վստահ ենք որ ղեկավարները կսկեն ավելի լավ կատարել իրենց հանձրարաված խնդիրը, չի խաբի, կկատարի իր խոստումները: Հավանաբար չեն լինի Սերժ Սարգսյանի նման մարդիկ, որոնք առանց մի բառ ասելու, առանց հաշվի առնելու մնացածի կարծիքը, գնան և որոշեն, որ Հայաստանը պետք է դառնա ՄՄ անդամ:
  Եթե նույնիսկ ժողովուրդը ձերբազատվի երկրի ղեկավարությանը սաստելու կոպիտ միջոցներից (խոշոր անկարգություններ, հրաժարականի պահանջում և այլն) ու սխալ կատարած մադրկանց չընտրի հաջորդ ընտրություններին, հավանաբար այս դեպքում էլ իշխանությունները հաշվի կառնեն քաղաքացիների պահանջմունքները, քանի որ իշխանությունների համար առաջին խնդիրը իշխանության պահպանումն է երկար ժամանակ...
                                                                                                              Էրիկ Իսրաելյան

Комментариев нет:

Отправить комментарий