четверг, 19 июня 2014 г.

Ռուս սպաներ, որոնք մարտնչել են հանուն Հայաստանի կամ Սիբիրական վաշտի ոդիսականը:



                                                                 Նախաբան
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռուսաստանում բազմաթիվ ճամբարներ էին ստեղծվում գերիների համար, ինչպես հազարավոր թուրքեր, գերմանացիներ և այլ ազգեր, այնպես էլ հայեր, իհարկե որքան էլ տարօրինակ է  գտնվում էին գերության մեջ:
Այդպիսի բազմաթիվ ճամբարներից մեկն էլ տեղակայված էր Ուլան-Ուդե (Վերխնեուդինսկ) քաղաքից 7 կմ հեռավորության վրա՝ Նիժնայա Բերյոզովկա զինվորական ավանում: Ըստ որոշ տվյալների 1915թ. սկզբին Սիբիրյան այդ ճամբարում գտնվում էին 32809 ռազմագերի, որոնցից 320հայեր էին: Այդ հայ ռազմագերիները հիմնականում թուրքական բանակի զինվորներին էին:
   Սիբիրում բացի ռազմագերիներից, նաև շատ էին հանցագոծ բանտարկյալները:1917.թ եկած հրմանաի համաձայն, Իրկուտսկ քաղաքում ներման արժանացել և  կենտրոնացել էին ավելի քան 7000 ազատություն ստացած և հեղափոխական բանակի անդամ հանցագործներ:Եկած հրամանի համաձայն նախկին բանտարկյալներից պետք է կազմվեին ջոկատներ: Ջոկատների մարտունակությունը բարձրացնելու համար որոշվեց ջոկատները այնպես ստեղծել, որ մեծ մասամբ բաղկացած լինեին մի ազգի պատկանող զինվորներից: Այդպիսի մի ջոկատ էլ Հայկական ջոկատն էր, կազմված 210հայ զինվորներից և ռուս սպաներից: Կարճ ժամանակ անց Սիբիրյան մայրաքաղաքում սկսվեց ալան-թալան և հզոր բախումներ, որոնք նաև կրում էին քաղաքացիական բնույթ, որոնց զոհ գնացին ավելի քան  1500մադ:Այդ կռիվներում մեծ խաղաարար նշանակություն ունեցավ հայկական վաշտը՝իր ռուս սպաներով: Հայերը իրենց վրա վերցրել էին կարգապահական պարտականություն: Երկար ժամանակ հայերը իրենց վերապահել էին ոստիկանների դերը, որը իհարկե տարան մեծ պատասխանատվությամբ:

                                                            Մաս 1

   Անցնում էր ժամանակը, սիբիր էին հասնում նաև Զորհավար Անդրանիկի ահազանգ-կոչերը՝ հայրենիքը կանչում էր իր զավակներին: Անտարբեր չէին կարող մնալ երկար ժամանակ ռազմաճակատ մեկնելու ցանկություն ունեցող հայկական վաշտի զինվորները: Որոշվում է անհապաղ մեկնել հայրենիք: Քաղաքային ռուս  բնակչության կողմից կատարվում է դրամահավաք, որը նվիրավերվում է վաշտին, մեկնման օրը բացի դրամից, բնակչության մեծ մասը բերում էր ճանապարհի համար անհրաժեշտ պարեն և այլ պարագաներ, բոլորը հուզված թին: Այդ օրը չէին աշխատում շատ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ: Բոլշևիկները կայարանում շարել էին նվագախումբը, որը  հրաժեշտ տվեց վաշտին:
    Վաշտի  ռուս սպաները գիտակցում էին, որ առնվազն անշնորհակալություն կլինի Հայաստան չմեկնելը, և նրանք կայացնում են որոշում՝մեկնել Հայաստան և կռվել Հայաստանի փրկություն համար, ինչպես բազմաթիվ հայեր են կռվել Ռուսաստանի համար : Նրանք 4 էին՝վաշտի հրամանատար, շտաբի կապիտան Յակով Ռոմանովիչ Բորտը, պորուչիկ Ալեքսեյ Գրիգորևիչ Կոլմակովը, պորուչիկ, բանաստեղծ Պյոտոր Սիբիրցևը և պորուչիկ Բորիս Վենգերցովը:
   Շուրջ երեսնօրյա դժվարին ճանապարհորդությունից հետո, սիբիրական վաշտը հազիվ հասավ Թբիլիսի: Կարճ ժամանակ անց վաշտին հաջողվում է միանալ Գեներալ Անդրանիկի ջոկատին, որի հետ կիսում է դառնալի արշավանքը մինչև Նախիջևան...Սյունիք...
Ինչպես շատերին է հայտնի Անդրանիկի գլխավորությամբ մի քանի հազար զինվորներ և բազմահազարանոց գաղթական ամբոխը Ղարաքիլիսայից հետ շարժվում է Նախիջևան, ճանապարհին մղում բազմաթիվ ճակատամարտեր, ապա հասնում Սյունիք, ձմեռում և շարժվում Երևան: Այս ամենի մասին կարիք չկա գրել մանրամասն: Սակայն մի կարևոր փաստ ևս. Սյունիքում Անդրանիկը հայտարարեց, որ իր զինվորները և գաղթականները ազատ են ընտրության մեջ՝կարող են Շարժվել Երևան կամ մնալ իր հետ՝Սյունիքում: Հարվածող ջոկատի մի մասը Սմբատի և Արտուշխանի գլխավորությամ ուղղություն վերցրին դեպի մայրաքաղաք, իսկ ջոկատում մնացին 1020 զինվորնոր, այդ թվում և Սիբիրական Վաշտը իր ռուս հրամանատարական կազմով: Սակայն վաշտը արդեն հալվել էր՝մնացել էր 48 մարդ: Վաշտի մարտիկները, ինչպես նաև նույն ջոկատում կռվող բազմաթիվ այլազգիներ՝ հույներ, վրացիներ, ասորիներ, պարսիկներ մասնակցել են բոլոր մարտերին, հարձակումներին, Զորավարի կողքին են եղել երբ նա հարձակվում էր Ղարաբաղի թուրքերի վրա և երբ հուսախաբ եղած գնում էր դեպի Երևան:

                                                              Մաս 2
    Երբ արդեն գրեթե վերջացել էր ամեն ինչ, և արդեն Երևանում էին, փառապանծ Սիբիրական վաշտից մնացել էին երկու ռուս սպա՝ Բորտը և Կոլմակովը և երկու հայ զինվոր: Սակայն շատ բան անորոշ էր: Կոլմակովը, որը կրել էր հայ ժղովրդին բաժին հասած տառապալից ուղին չէր կողմնորոշվում թե ուր գնա հարազատ Սիբի՞ր, միանա այլ կամավորական ջոկատներին, գնա՞լ Դոն, թե՞ մնալ Հայաստանում, հայ ժողովրդի կողքին; Կոլմակովը ընտրում է վերջին տարբերակը: Ինչպես պորուչիկն է գրել իր հուշերում* <<Ես կմնամ ողջ կյանքում:Մնում եմ այստեղ ապրելու և մեռնելու համար>>: Իսկ այն երկու հայ զինվորները, որոնք վաշտի վերջին բեկորներն էին գնացին Սիբիիր:
Ահա այսպես վերջացավ <<Սիբիրական վաշտի ոդիսականը>>, որի ուղին ներկայացվեց ոչ այնքան մանրամասն...

*Վաշտի և հայկական առանձին հարվածող զորամասի տառապալից ուղղու մասին անգնահատելի նյութեր է տալիս Կոլմակովի հուշերը:


Հիմնական աղբյուրը ՝<<Անդրանիկ.Սիբիրական վաշտի ոդիսականը>>
  Ռուբեն Սիմոնյան: Երևան 2006թ.
                                                                                                   Էրիկ Իսրաելյան 17.06.14թ.

Комментариев нет:

Отправить комментарий