суббота, 11 апреля 2015 г.

Մոնոպոլիա՝ Աստվածաշնչում:


Մոնոպոլիայի* նմանվող մի դրվագ Աստվածաշնչում:
Հիշենք աստվածաշնչյան հայտնի պատմությունը՝Հովսեփի, իր եղբայրների և եգիպտացիների մասին:
   Փարավոնի երազը մեկնաբանելով, պարզ է դառնում, որ Եգիպտոսում 7 տարի առատ բերք կլինի, իսկ դրանի հետո ևս 7 տարի՝սով: Հովսեփը գործի է անցնում և կուտակում մթերքի մեծ պաշար,;Երբ սովը սկսվում է, եգիպտացիներն ու քանանացիները շտապում են Հովսեփի մոտ՝նրանից հաց խնդրելու: Իհարկե Հովսեփը նրանց հաց տալիս է, սակայն փողի դիմաց: Երբ այդ բոլոր մարդկանց գումարը վերջանում է, Հովեփը հացի դիմաց վերցնում է նրանց անասունները, իսկ անասունների վերջանալուց հետո, եգիպտացիները և քանանացիները ստիպված Փարավոնին են հանձնում իրենց հողերը և իրենց: Այսպիսով ստացվում է, որ իրենց սեփական ժողովրդին հաց տալու դիմաց և սովից փրկելու դիմաց, նրանք ստրկացնում են ողջ ժողովրդին, վերցնում ամբողջ գույքը, հողերը: Ընդհանրացնելով կարելի է ասել, որ գերշահույթ են ստանում: Վերջում կարևորն այն է, որ խլված հողերը նորից վերադարձնում են նախկին տերերին, սակայն վարձով, իսկ վարձը բերքի մեկ հինգերորդ մասն էր...


¹³ Պարէնն սպառուել էր ողջ երկրում, քանի որ սովը խիստ սաստկացել էր։ Սովից հիւծուեցին Եգիպտացիների երկիրն ու Քանանացիների երկիրը։ ¹⁴ Յովսէփը ցորեն վաճառելով հաւաքեց Եգիպտացիների երկրի ու Քանանացիների երկրի ողջ արծաթը, որի դիմաց այդ երկրների մարդկանց պարէն էր տալիս։ Յովսէփը ամբողջ արծաթը տարաւ փարաւոնի արքունիքը։ ¹⁵ Արծաթն սպառուեց Եգիպտացիների երկրից ու Քանանացիների երկրից։ Բոլոր եգիպտացիները եկան Յովսէփի մօտ ու ասացին. «Մեզ հա՛ց տուր. ինչո՞ւ մեռնենք քո աչքի առաջ, քանի որ արծաթը վերջացաւ»։ ¹⁶ Յովսէփն ասաց նրանց. «Եթէ արծաթն սպառուել է, բերէ՛ք ձեր անասունները, եւ ես ձեր անասունների փոխարէն հաց կը տամ ձեզ»։ (Ծն 47:13-16)

¹⁷ Նրանք անասունները բերեցին Յովսէփի մօտ, իսկ Յովսէփը ձիու, ոչխարի, արջառի եւ էշի փոխարէն նրանց հաց էր տալիս։ Նա այդ տարի նրանց բոլոր անասունների փոխարէն նրանց կերակրեց հացով։ ¹⁸ Այդ տարին անցաւ. նրանք երկրորդ տարին եկան Յովսէփի մօտ եւ ասացին. «Արդեօ՞ք կորստի կը մատնուենք մեր տիրոջ կողմից։ Տէ՛ր, եթէ արծաթ կար, վերջացաւ, եթէ ոչխարներ եւ անասուններ՝ քեզ մօտ են։ Մենք այլեւս ոչինչ չունենք մեր տիրոջը տալու, բացի մեր անձերից ու մեր հողից։ ¹⁹ Արդ, որպէսզի քո աչքի առաջ սովամահ չլինենք, եւ երկիրն էլ չկործանուի, ստացի՛ր մեզ եւ մեր հողը հացի փոխարէն. մենք ու մեր հողը թող լինենք փարաւոնի սեփականութիւն։ Սերմացու տո՛ւր, որ ցանենք, ապրենք ու չմեռնենք, եւ երկիրն էլ չկործանուի»։ ²⁰ Եւ Յովսէփը գնեց ողջ Եգիպտացիների երկիրը փարաւոնի համար, որովհետեւ եգիպտացիներն իրենց հողերը վաճառեցին փարաւոնին, քանի որ սովը սաստիկ սպառնում էր նրանց կեանքին։ Այսպիսով երկիրը դարձաւ փարաւոնի սեփականութիւն, ²¹ եւ սա Եգիպտոսի մի ծայրից մինչեւ միւս ծայրը բնակուող ժողովրդին դարձրեց իր ստրուկը, ²² բացի քրմերի կալուածքներից, որովհետեւ Յովսէփը դրանք չգնեց, քանի որ փարաւոնը քրմերին առատօրէն պարգեւատրում էր, եւ նրանք սնւում էին այն պարգեւներով, որ նրանց էր տալիս փարաւոնը։ Այդ է պատճառը, որ նրանք չվաճառեցին իրենց կալուածքները։ ²³ Յովսէփը բոլոր եգիպտացիներին ասաց. «Ահա ձեզ եւ ձեր հողը ես գնեցի փարաւոնի համար։ Առէ՛ք ձեր սերմացուն եւ ցանեցէ՛ք ձեր հողերում։ ²⁴ Երբ բերքը կը ստանաք, փարաւոնին կը տաք դրա մէկ հինգերորդ մասը, իսկ չորս հինգերորդը թող ձեզ լինի իբրեւ հողի սերմացու եւ սնունդ՝ ձեզ, ձեր ընտանիքի բոլոր անդամների ու ձեր երեխաների համար»։ ²⁵ Նրանք ասացին. Մեզ փրկեցիր, մենք արժանացանք մեր տիրոջ գթութեանը, ուստի թող լինենք փարաւոնի ստրուկները»։ ²⁶ Յովսէփը նրանց համար օրէնք սահմանեց, որ մինչեւ այսօր էլ գործում է Եգիպտացիների երկրում. բերքի մէկ հինգերորդ մասը տուրք տալ փարաւոնին, բացի քրմական հողերից, որոնք փարաւոնին չէին պատկանում։
Ծննդոց ԽԷ
*Կապիտալի համակենտրոնացման վրա հիմնված խոշոր կապիտալիստական միավորում՝ որևէ բնագավառում բացարձակ գերիշխանության և առավելագույն շահույթի հասնելու նպատակով:


Комментариев нет:

Отправить комментарий