Ճապոնիան սահմանադրական միապետություն է, ներկայումս միակ կայսրությունը աշխարհում:81-ամյա Ակիհիտոն աշխարհի միակ գործող կայսրն է: Կայսր Ակիհիտոն 125-րդ է իր դինաստիայում:
Ծնվել է 1933թ. դեկտեմբերի 23-ին Տոկիոյում: Կայսերական գահը ժառանգել է հորից (կայսր Հիրահիտո 1926-1989), ով Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկարակյաց կայսրն է եղել:1989թ. հունվարի 7-ին՝ հոր մահից հետո, Ակիհիտոն դառնում է կայսր և ստանձնում կայսերական պարտականությունները:Կայսեր կարգավիճակ ստանալուց երկու օր անց՝ առաջին հրապարակային ելույթի ժամանակ, կայսրը երդվեց անվերապահորեն կատարել իր առջև դրված պարտականությունները. «Երդվում եմ, որ միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին և կպահպանեմ Սահմանադրությունը»,- հայտարարեց նա։ Կայսեր պաշտոնական նստավայրը գտնվում է մայրաքաղաքում՝ Տոկիոյում, շրջապատված է քարե պարիսպներով և ջրային տարածություններով: Կայսերական ընտանիքը հիմնականում վարում է փակ կյանք՝պալատում:
Կայսերական պալատը:
Սերժ Սարգսյանի և Ակիհիտո կայսեր հանդիպումը.2012թ. Տոկիո:
2001թ. դեկտեմբերի 20-ին կայսեր հետ հանդիպում է ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Վերջինս Ճապոնիա էր մեկնել եռօրյա այցով:Նախագահը նաև ճաշկերույթ է ունեցել կայսրի հետ: Բացի կայսրից՝ Քոչարյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի, թագաժառանգի, արքայազնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահը նաև ճաշկերույթ է ունեցել կայսեր հետ:
Քոչարյանի և Ակիհիտոյի հանդիպումը:
1992 թվականին՝ հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ժամանեց Տոկիո: Պատվիրակությունը բաղկացած էր 3 մարդուց, ղեկավարը այդ ժամանակվա ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատայնն էր: Անկախության շրջանում դա առաջին պատվիրակությունն էր, որը մեկնել էր Ճապոնիա: Այդ ժամանակ Ճապոնիա էր մեկնել միանգամից 12 երկրի պատվիրակություն, դրանք հետխորհրդային բոլոր երկրների պատիրակություններն էին՝բացառությամբ, իհարկե, մերձբալթյան հանրապետությունների:
Բանակցությունները տևել են 4-5 օր, հիմնական նպատակը՝ նորանկախ հանրապետություններին հումանիտար օգնություն ցույց տալն էր:
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
-Մի օր մեզ հանկարծ ասացին, որ մեզ կընդունի անձամբ կայսրը,-պատմում է Հրանտ Բագրատյանը:
Հենց այդպես էլ եղավ. ընդուելությունը, իհարկե, եղավ կայսերական պալատում:
Մեզ հետ զրույցում պարոն Բագրատյանը նշեց, որ կայսրի հետ հանդիպումը կարճ է տևել, հանդիպմանը մասնակցել են միայն պատվիրակությունների ղեկավարները:
Պալատում պատվիրակները կանգնել են մի շարքով, կայսրը հերթով բոլորին ողջունել է, բոլոր պատվիրակները ներկայացվել են կայսրին, թարգմանությունը կատարվել է միայն ռուսերենով:
-Երբ ինձ ներկայացնելու ժամանակ, ասացին որ Հայաստանից եմ, կայսրը հարցրեց, թե կարո՞ղ է ինձ մոտ Սարոյանի գրքերից լինի՝ հայերեն;
Սարոյանի շուրջ կայսրի և Հրանտ Բագրատյանի միջև 3-4 րոպեանոց զրույց է տեղի ունցել, որի մասին ՀՀ ԱԺ պատգամավորը հպարտությամբ է հիշում, և որը զարմացրել է մյուս պատվիրակներին:
Հանդիպումից հետո մյուս պատվիրակները Հ.Բագրատյանից հարցրել են, թե ինչի մասին էր զրուցում կայսրի հետ, իսկ նա պատասխանել է, որ քննարկում էին Հայաստանի և Ճապոնիայի միավորումը, իհարկե կատակով:
-Հնարավոր է, որ նույնիսկ հավատացին դրան,- ավելացնում է նա:
Ամենահետաքրքիրն այն է, որ պատվիրակության թարգմանչուհո մոտ լինում է Սարոյանի գրքերից մեկը:
Վիլյամ Սարոյանի հայերեն հրատարակված գրքերից մեկը, որը պատմվածքների ժողովածու էր և մեկ բյուրեղապակյա շշով հայկական կոնյակ ուղարկվում է կայսրին:
Մյու օրը գալիս է պատասխան նվերը՝ սկուտեղ, 6 թեյի բաժակ իրենց գդալներով`ոսկուց և լուսանկարչական սարք: Պատվիրակության ղեկավարի կողմից այդ նվերները հանձնվել են պետական գանձարան, իսկ ավելի ուշ՝ փոխանցվել կենտրենական բանկին: Հրանտ Բագրատյանի խոսքով այդ ոսկյա սկուտեղը բանկի կողմից վաճառվել է 2001թվականին:
-Երևի սիրում էր Սարոյանին,- ավելացնում է Բագրատյանը:
1992 թվականի այցի հետ կապված հետաքրքրական դրվագներ կան: Հրանտ Բագրատյանը պատմում է, որի մինչև այցելությունը իրենք վստահ էին՝Ճապոնիայում հայեր չլինելու մասին, սակայն այցելության ընթացքում համոզվել են, որ նույնիսկ Ճապոնիայում կան հայեր: Այդ փաստը զարմացրել էր իրենց: Տոկիոյում պատվիրակության անդամները հանդիպել են Ճապոնիայում բնակվող Հրանտ Պողոսյանին հետ, որը 1987 -2012թթ.եղել է Տոկիոյի քրիստոնեական համալսարանի (International Christian
University) մաթեմատիկայի և կոմպյուտերային գիտությունների
ամբիոնի դասախոս, եղել են նաև վերջինիս տանը: Հրանտ Պողոսյանը Ճապոնիայում ՀՀ դեսպանն է.պարտականությունները ստանձնել է 2012թ, մայիսի 8-ին: Ներկայումս Ճապոնիայի հայ համայնքը շատ փոքր է, մոտ 30հայ կա այնտեղ:
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:
Չնայած որ 92թ. այցից հետո ևս 5 այցելություն եղել է Ճապոնիա, սակայն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բացվել է 2010թ., իսկ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ 2014թ.հունվարին: Մինչև ՀՀ-ում դեսպանատան բացվելը, Ճապոնիայի դեսպանի նստավայրը գտնվում էր Մոսկվայում:
Ինչպես նախագահ Սարգսյանն է ասել, որ հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով և գալիս են պատմության խորքից, այնպես էլ մենք կարող ենք ասել, որ այդ հարաբերությունները դեռևս երկար կտևեն և կձգվեն պատմության մեջ, չէ՞որ երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ նմանություններ և պատմության ընթացքում հաճախ նույն բախտին են արժանացել:
Էրիկ Իսրաելյան
yerevantimes.am
Комментариев нет:
Отправить комментарий