Հիացմունքից թևերն իմ պարզեցի ես վեր.
-Մնա՜ք բարով, աստղե՛ր,-որոտացի:
-Ո՞վ եք, ի՞նչ եք անում ուշ գիշերին, ընկեր,
Խանգարում եք կարգը, քաղաքացի՛:
Հետևիր ինձ՝գնանք,-ասաց ժամապահը,
Քաղաքամաս մտանք մենք միասին,
-Հարգելի պետ, սրան ես փողոցում գտա,
Աղաղակում էր գիշերվա կեսին:
-Ցույց տուր անցագիրդ,- ինձ մոտեցավ պետը,-
Պատասխանիր՝ ո՞վ ես, որտեղացի՞,
-Լուսնի բնակիչ եմ, - շշնջացի կամաց,-
Եվ աստղերից իջած քաղաքացի:
Անցագիր եք ուզում, ահավասիկ և նա,
Երգն է անցագիրս, թողեք ,
Երգի համար միայն, աշխատանքի համար
Արծիվն ինձ աստղերից բերեց ներքև:
-Շուտ դո՛ւրս տարեք սրան, -հրամայեց պետը,
Եվ դռները թափով ետ գնացին,
-Տարեք, թող որոտա, հիացմունքից երգի,
Անցագիր ունի այս քաղաքացին:
Комментариев нет:
Отправить комментарий