1937 թվականին մոլեգնել էր ստալինյան ջարդը, ուղված բոլորի՝գյուղացիների, բանվորների, ոստիկանների, մտավորականների դեմ: Երևանյան բանտը դարձել էր տարբեր խավի մարդկանց հավաքատեղի. կողք-կողքի քնում էին գողերը, գրողները, մարդասպանները, հովիվները, գիտնականները: Այս մարդկանցից շատերը բախտ են ունեցել կողք-կողք քնել Չարենցի հետ, նրա կյանքի վերջին տարիներին խաղալ և տարվել նրան:;Ընդհանրապես լինելով յուրօրինակ խենք, Չարենցը իրեն չի կորցրել նույնիսկ բանտում: Այդ մասին պատմում են ժամանակակիցները:
37թ., երբ Չարենցին ձերբակալել էին, պահում էինն մենախցում (օդինոչկայում):Չարենցը անընդհատ բարցրաձայն հայհոյում էր, գոռում, մորֆի պահանջում, և բանտապետը Չարենցին պատժելու նպատակով նրան գցում է մարդկանցով, հանցագործներով լի մի խուց:
...Երբ Չարենցը մուտք է գործում բանտախուց, առաջին բանը, որ հարցնում է, հետևյալն է.՛՛Տղերք, կարտ ունե՞ք՛՛:
Դե իհարկե ունեին;Պահած կարտերը հանելով, հանձնում են Չարենցին, որը սկսում է խաղալ բանտարկյալների հետ: Գրողը տանում ու տանում էր, սկզբից բոլորի փողերը տարավ, հետո ծխախոտները, հետո անցավ հագուստներին և բանտարկյալները մնացին միայն փոխաններով : Խաղը դադարեց: Կարճ ժամանակ անց գրողը բանտարկյալներին ասել է.՛՛Հիմա պիտի փոխաններիդ վրա խաղամ, տեսնեմ, կարո՞ղ եք ձեր փոխանները պաշտպանել՛՛: Խաղում են :Շուտով բանտարյալները մնում են առանց փոխանների, մերկ կանգնում են Չարենցի դիմաց: Այդ ժամանակ վերջինս ասում է.՛՛Վերցրեք, վերցրեք ձեր հագուստները, ի՞նչ է, կարծում եք պիտի սև շուկա տանեմ ու վաճառեմ: Իսկ խաղացած փողով ծխախոտ կառնեմ ու բոլորվ կծխենք:
Վահրամ Ալազանի այն հարցին, թե ինչպես է իրեն զգում Չարենցը, բանտակիցներից մեկը պատասխանել է.՛՛Թագավորի պես՛՛:
Комментариев нет:
Отправить комментарий