Նըստել եմ շըվար
Ու միտք եմ անում,
Թե ինչպես մենակ
Ապրեմ աշխարհում։
Ոչ ջահիլ կընիկ
Ունեմ իմ կողքին,
Ոչ թև ու թիկունք
Մըտերիմ ընկեր,
Ոչ մի տաք ա՛նկյուն,
Ոչ արծաթ ոսկի,
Ոչ սարքած գութան,
Ոչ նըժույգ մի ձի...
Պակաս օրի հետ
Միմիայն մի գա՛նձ՝
Քարի նըման ուժ
Տըվավ ինձ հերըս.
Բայց, ա՛խ, հենց էն էլ
Օտար դըոներում
Կերան, մաշեցին
Դարդ ու ցավերըս...
Նըստել եմ շըվար
Ու միտք եմ անում,
Թե ի՜նչպես մենակ
Ապրեմ աշխարհում...
Ա. Կայլցով
Թարգմ. Հովհ. Թումանյանի
Комментариев нет:
Отправить комментарий