воскресенье, 31 мая 2015 г.

Դրոյի պատասխանը ցարին:



Պատերազմի առաջին օրերին Կովկասի փոխարքայության կյանքում տեղի ունեցավ մի արտասովոր իրադարձություն.1914թ. դեկտեմբերի 8-ին Թիֆլիս ժամանեց Նիկոլայ 2-րդ ցարը:Նույնիսկ խաղաղ ժամանակներում ռուսական միապետներն հազվադեպ էին այցի արժանացնում իրենց հպատակներին, իսկ այժմ ցարը եկել էր Կովկաս՝ոգևորելու տեղի ժողովուրդներին:Չորս օր Թիֆլիսում մնալուց հետո նա մեկնեց ճակատ, եղավ աբգա Սարիղամիշի ճակատային առաջավոր դիրքերում:Սակայն թուրքական զորամասերի առաջխաղացումը Սարիղամիշի ուղղությամբ հարկադրեց ցարին թողնել ճակատ: Փոխարքայության նստավայրում գտնվելու օրերին ցարն այցելեց նաև Թեֆլիսի քաղաքային հիվանդանոց՝քաղաքապետ Ա,Խատիսյանի ուղեկցությամբ: Վերջինս ցարին տարավ այն հիվանդասենյակը, ուր Դրոն պառկած էր Բայազետի կռիվներում վիրավորված Դրոն:Այցի մասնակից գեներալ  Յուդենիչը փայլուն գնահատական է տալիս կամավորական երկրորդ ջոկատի հրամանատարին, որից հետո ցարը, շրջվելով դեպի Դրոն, հարցնում է. <<Դուք որտե՞ղ եք ստացել ձեր զինվորական կրթությունը:
Հետևում է պատասխանը.«Հեղափոխության գործի մեջ, Ձերդ մեծություն»:Նման պատասխանից ցարը մի պահ այլայլվեց(հեղափոխություն բառը նրան միշտ էլ սարսափեցնում էր), սակայն Դրոն կարողացավ շտկել իրավիճակը.«Մեր հեղափոխական գործը կատարվում էր Թուրքիայում»: Ռուսական միապետը հանդարտվեց, ապա Դրոյի շապիկի վրա ամրացրեց Գեորգիևյան խաչը:

Ըստ Ա.Խատիսյանի հուշերի:

Комментариев нет:

Отправить комментарий