четверг, 29 ноября 2012 г.

Անդրանիկ Օզանյան «Մարտական հրահանգներ»




Անդրանիկը իր «Մարտական հրահանգներ»-ը գրել է Ֆիլիպեյում 1905 թվականին:Ստորև կներկայացնեմ հատվածներ այդ գրքույկից:Հետագայում կրկին կլինեն տարբեր հատվածներ:


«Զինվորների հայդուկային կյանքը»

вторник, 20 ноября 2012 г.

Անդրանիկի ամուսնությունը


Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը ամուսնացել է երկու անգամ և ունեցել  մի երեխա,որը մահացել է: Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում,սակայն մեկ տարի անց՝ ծննդաբերությունից հետո կինը մահանում է, իսկ երեխան մահանում է  մի քանի
 շաբաթ հետո: Անդրանիկը, ինչպես և բոլոր ֆիդայինները տվել էին ֆիդայական երդում, որի համաձայն իրավունք չունեին ամուսնանալու մինչև չազատագրվեր Հայաստանը, այդ իսկ պատճառով Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացավ միայն 1921 թվականին:Սակայն Անդրանիկը փորձել է ամուսնանալ նաև ավելի շուտ՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին...
   Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Երվանդ Փափազյանի հարսանիքին և հարսանիքի ժամանակ  մի պահ տարվում է պարող մի օրիորդով,որը պարում էր շատ գեղեցիկ և ինքնամոռաց: Օրիորդը պարի վերջում մոտենում է Անդրանիկին և Անդրանիկը կատարում է մի անսպասելի քայլ, բռնում է օրիորդի ձեռքը և հրավիրում նստելու իր կողքի ազատ աթոռին: Այդ քայլի մասին շատ է խոսվում վրացական մայրաքաղաքի հասարակության մեջ , տեսնողներից շատերը կարծում են ,որ Անդրանիկը կամուսնանա օրիորդի հետ և այդ ամենը ճոխացված պատմում էն մարդկանց, շատերը ուրախանում էն, որ իրենց սիրելի հերոսը վեջապես պետք է ամուսնանա: Անդրանիկը հետաքրքրվում է այդ գեղեցկադեմ օրիորդով,իմանալով որոշ բաներ օրիորդի մասին որոշում է իր մոտ կանչել Հովհաննես Թումանյանին և նրանից խորհուրդ հարցնում: Շուտով հերոսի մոտ է գալիս ամենայն հայոց բանաստեղծը և փորձում իմանալ թե ի՞նչ է եղել:Թումանյանը իմանում է Անդրանիկի  ցանկության մասին և խորհուրդ տալիս որպեսզի  Փաշան կատարի իր մտքինը, սակայն Անդրանիկը հարցնում է Թումանյանին,թե արդյո՞ք ժողովուրդը չի մտածի, որ դեռ արևմտյան Հայաստանը չազատագրված նա ամուսնանում է և խախտում իր ֆիդայական ուխտը,սակայն  Թումանյանը հանգստացնում է Անդրանիկին և ասում որ հայերը միայն կուրախանան լսելով նրա ամուսնության մասին ու կմտածեն ,որ իրենց սիրելի առյուծը կորյուններ է ծնելու:

      Անդրանիկը ներկա է գտնվում մի հանդիսության որտեղ հանդիպում է իր սիրելի օրիորդին ու նրան ասում հետևյալը
--Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ,դուն ալ ինձ կը սիրե՞ս:
--Օ՛,ես ինչպե՞ս  կրնամ քեզ չսիրել,չե՞որ դուն իմ սիրելի հերոսն ես...:
Անդրանիկը այսպիսի պատասխան չեր սպասում,օրիորդի այդպատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է :Մի քանի րոպեյից նա սթափվում է և որոշում իր անելիքը,իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին ,հայտնելով նրան ,որ մոռանա ամուսնության մասին:
    <<Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա,ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով,սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը,վերապահությունը,գուցե թերացումն ու անըմռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների...
Հասկանալի է ,որ տարիքային տարբերությունը,դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը:
Եվ նա դեր սավառնում էր երկնքում..(Ս. Սահակյան  «Հերոսապատում»).>>
    Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնանում է 1921 թվականի գարնանը՝Նվարդ Քյուրքչյանի հետ՝ Փարիզում,կնքահայրը Պողոս Նուբար փաշան էր: Երբ Անդրանիկը որոշում է ամուսնանալ՝ հեռագրում է իր քրոջը՝Նազելիին, հայտնելով ցանկության մասին:Նազելին բնակվում էր Վառնայում:Գեղեցիկ դեմքով,բաց մաշկով և շատ գեր կին էր: Բնավորությամբ քաջ էր ,իսկ ֆիզիկապես ուժեղ:Նազելին եղբորը ուղարկում է Նվարդի նկարը և խորհուրդ տալիս, որպեսզի Անդրանիկը ամուսնանա հենց այդ աղջկա հետ: Անդրանիկը ընդունում է քրոջ առաջարկը:
   Նվարդը խելացի,գեղեցիկ և համակրելի աղջիկ էր,մոր և քրոջ հետ բնակվում էր Ֆիլիպեյում:Նվարդը մոլի դաշնակցական էր և Հայաստանի անկախության ժամանակաշրջանին մեկնել էր հայրենիք՝ իբր «գթության քույր»:

Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ:

(1) «Հերոսապատում»

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան


воскресенье, 11 ноября 2012 г.

Սպիտակ ձիավորը Փարիզում








Սպիտակ ձիավորը Փարիզում

1
Երազիս մեջ Փարիզ մտա՝
ում կուզեի՝ իսկույն գտա,-
քշում է իր հին
մարամրե ձին
խռոված էր,բայց թե՝ ումից
ինչ իմանաս քար ցասումից,
բայց նա ոչ թե արձանացել,
այլ հայ վշտից էր քարացել,

Հազիվ փրկել եղեռնից մութ
հազիվ մի կես հայ ժողովուրդ,
հազար հողից մեկս փրկել`
այժմ օտար հող է ընկել...
քարացել էր հայ եղեռնից,
և հուշերից աչք ու դռնից
չի հեռանում վերքն հավիտյան,
արյան ծովն ողջ հայության,-
էլ հողն ինչպես թեթեւ լինի
 կրծքի վրա հայ դյուցազնի,
Պերլաշեզում
իր Կարսն ուզում
արյունաքամ
աճյունն անգամ
մռնչում է թե` դեռ կգամ

2
Երազիս մեջ Փարիզ մտա
ում կուզեի` այսպես գտա,-
նա մարամրե ձին թամբել`
մռնչում էր լռությաբ էլ,-
-այս պերլաշեզն իմ տեղը չէ,
գերված հողս ինձ կկանչե
ինչպես որդուն մայրը բանտված,
ինձ կկանչե Մուշն իմ քանդված,
ինձ կկանչեն շղթայավիզ
հուր ու մոր պես Մասիս ու Սիս,
Սիմ ու Սրմանք,Հայկ ու Տավորս`
ոտքերու տակ դեռ բարբարոս
Վանա ծովս կհառաչե,
Սասնա գոց դուռն ինձ կկանչե,
ձիուս կարոտ հույսը Վանա`
կկանչե լույսն իմ Սևանա:
Ինձ կկանչեն մեջ երազիս
Մայրս ՝ Արաքս,հայրս՝Մասիս:
Հազար ու բույրս ինձ կկանչե
այս մեռելներն իմ բույնը չեն,
ինձ կկանչե ավեր Մասիս՝
կկանչե վերքն Հայաստանիս...


Ու քարե ձին ծառս է հանում
օտարի պաղ պանթեոնում
իր կարոտի պես ծառացել՝
թռչել կուզե՝քարացած էլ...
3
Երազիս մեջ Փարիզ մտա`
Անդրանիկին այսպես գտա,
Պերլաշեզում
Սասունն ուզում`
թռցնում էր ձին թևավոր
դեպի երազն իր ահավոր
դեպի օրոցքն իր այսահար
դեպի Շապին -Գարահիսար
դեպի դաշտերն հայրենափոխ
դեպի լեռներն իրեն կանչող
դեպի Գրգուռ-դեպի Նեմրութ,
դեպի մայր հողդ,հայ ժողովուրդ,
դեպի գողթանն իր մեղեդի,
դեպի շղթան Արարատի
որ կտրատե երկրի շղթան
ազատությամբ քո էլ , Գողթան
ու դեպի Վան՝հոյսով անմեռ
Թռցնում էր նժույգը ժեռ
դեպի զանգուն իր Սասնա դուռ
դեպի փոքրիկն իր հին փրկած
ասպանդակում ձիուն գրկած
ծառս է հանում մարամրե ձին
սլանում էր թուրը ձեռքին
հայոց փրկիչ թուրը մաքուր
մաքու ,ինչպես գթության քույր
շանթող ինչպեսՍասնա ամպի
թուր-Կեծակին իր ծուռ պապի
անմեղ,ինչպես աստվածամոր
գրկած մանուկն ամենազոր:
Թուրն իր գլխից  բարձր բռնած
հույսը կյանք ու մահով խռնած
հեծած ճերմակն իր մարամրե
ինքն էլ,ձին էլ,թուրն էլ քարե
սլանում է ..... համերժ կանգնած
մռնչալուռ ու ահագնած
այս էլ քարի
քանի տարի
խռովյալ է ,չի ամոքվել
ոչ թե նա չի կարող պոկվել
ինքն իր մահն է որձաքարից:
Այլ իր ձիու սմբակներից
կախ են ընկնում,լուռ ահագնում
չար ազգերը կախ են ընկնում,
կախ են ընկնում որ չհասնի
Մասիսն ի վեր հայ չտեսնի...
բայց նա նորեն ձին խթանում`
ժայռե ձին ծառս է հանում
դեպի գիրկը մայր ոստանի,
դեպի սուրբ հողն Հայաստանի,
որ քաջատենչ մայր Արաքսով
իր ճամփեն է պահում հույսով,
ճամփեն՝ ճերմակ ձիավորի,
դեպի Մասիսն իր վիթխարի,
այս էլ քանի
քանի տարի,
արծվաթև թռչում է դեռ
քարե արծիվն հայոց անմեռ:
4

Երազիս մեջ Փարիզ մտա,
ում կուզեյ՝իսկույն գտա,
Պերլաշեզում
Սիփանն ուզում,
Թռցնում էր նժույգը լուռ,
դեպի մի բուռն այս սասնադուռ,
դեպի լեզուն իր մայրենի,
դեպի աշխարհն իր հայրենի,
և կայծեր է հանում, կարծես,
ձիու խոյանքն,իր ոգու պես,-
իչքան էլ չար կախ են ընկնում՝
իչքան էլ  չար են ահագնում
կախ են ընկնում իչքան էլ չար՝
խթանում է ձին անդադար
Յոթերորդ ծուռ հայ Սասունի,
միակ շիտակն հայ ցասումի,
կանգ չի առնում ոչ մի վայրկյան
Իղձ-Անդրանիկն հույսով Հայկյան,
խթանում է ձին մարամրե՝
Պերլաշեզում
Մասիսն ուզում՝
թռցնում է ձին էլ քարե,
Թռցնում է ,որ հույս բերե
իր պես անշարժ Մասիսներին,
համբույր բերե հին ու նորին,
թռցնում է, թռցնում է ,
թռցնում է նժույգը վեհ,
թե արևի,թե լուսնի տակ
թռցնում է ձին սպիտակ
ձիավորը գրանիտե...

Երբ կհասնի՝ աստված գիտե:


Հովհաննես Շիրազ:




пятница, 9 ноября 2012 г.

Հայերի օգնությունը թուրքական կառավարությանը


Ինչպես գիտենք 1908թվականին Թուրքիայում տեղի ունեցավ հեղափոխություն և կառավարությունը անցավ երիտթուրքերի «Իթթիհատ վե Թերաքք» կուսակցությանը,այդ կուսակցության կեղծ խոստումներին հավատալով ,Իթթիհատի հայտարարությունները ամբողջովին հրատարակեցին «Դրոշակ»,«Արմենիա» և «Հայրենիք» թերթերը:Երիտթուրքերի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեց Հ.Յ.Դ-ան Փարիզում,որը չեղյալ համարեց 1911 թվականին:Կարելի է ասել,որ ամբողջ հայ ազգը ոգևորված երիտթուրքերի կառավարության հաստատման սկզբնական շրջանում կատարած գործողություններից(շատ հայերի ազտաումն բանտերից,հայ և թուրք կանանց ընկերակցության ստեղծումը և իհարկը խոստումները)  ցնծության մեջ էր,բացառությամբ մեկ մարդու ՝ Անդրանիկի:
Հեղափոխության առիթով հայտարարություններով հանդես եկան հայկական կուսակցությունները:
Հ.Յ.Դ հայտարարել է «Օսմանյան կայսրության  մի ծայրից մյուսը հնչում է ազատության,հավասարության,եղբայրության կոչը:Երեկվա հանրաբանտը վերածվել է ազատաշունչ երկրի:
Վերակազմյալ Հնչակյանները,1908 թվականին սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ավելի հնչեղ բառերով կնկարագրեն իրենց հիացմունքը ,ասելով ՝«Երիտասարդ թուրքերը, որոնք երեկ հրեշավոր բռնակալության դեմ արիաբար մաքառեցին ու այսօր ազատության անհողդողդ ախոյանը կշարունակի անխտրական գնահատելի ոգիով»:
1909թվականին Աբդուլ Համիդը փորձեց վերադարձնել իշխանությունը , որը սկզբնական շրջանում հաջողություն ունեցավ ,իսկ ապրիլի 13-27 Պոլսում սկսեց հոսել երիտթուրքերի արյունը,իհարկե հայերը չէին կարող  անմասն մնալ իրենց թուրք բարեկամների պաշտպանության և օժանդակության գործում,այսպիսով շատ թուրքեր ապաստան գտան հայերի տների մեջ,Թալեաթ փաշան ,որը հանդիսանում էր Իթթիհատի պարաագլուխներից մեկը ապաստան գտավ հայկական ակումբի մեջ,իսկ Խալիլ բեյը,որը նույնպես պարագլուխներից էր ապաստան գտավ Գրիգոր Զոհրապի բնակարանում:Կռիվների ժամանակ հայ կանայք , երեխաները և բոլորը հայերը օգնեցին թուրքերին և նրանց թնդանոթները Պոլսի թաղերի մեջ տեղավորեցին հարմար դիրքերի վրա:Նույնիսկ Ադանայի ջարդերը ,որոնց ժամանակ նահատակվեցին մոտ30.000 անմեղ հայեր,չհամոզեցին հայերին որ թուրքերի խոստումները ուղղակի ժամանակ ձգելու համար են:
Եկավ 1913 թվականը և Բալկանյան պատերազմը:Երբ Անդրանիկը Բուլղարիայում կազմում էր իր ջոկատը,երիտթուրքերը կատարում էին հանգանակություն , որպեսզի դա դնեն պատերազմի մեջ,հայ վաճառականները Պոլսում նվիրաբերեցին ավելի քան 30.000 թուրքական ոսկի:Ծիծաղելի է ,այն վաճառականները որոնք հայաստանի ազատագրության գործի համար նվիրաբերում էին 5-10 ոսկի,100-ներով , 1000-ներով տալիս էին թուրքերին ,որպեսզի թուրքերը փրկեն իրենց երկիրը:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան:
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղում erik-hay.blogspot.com-ին պարտադիր է:

вторник, 6 ноября 2012 г.

Ա.Ս.Ա.Լ.Ա-ի կատարած գործողությունները:(2)


12 հոկտեմբեր 1979
Լա Հէյի թուրք դեսպանին զաւակը «Ահմէտ Պենլէր»-կը զգետնուէր իր ինքնաշարժին մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-հայկական ցեղասպանութոունը պատջող մարտիկներու կողմէ:

22 դեկտեմբեր 1979
Փարիզի կեդրոնը խճողուած «Շանզ էլիզէ»պողոտային վրայ,արագահարուածով կը զգետնուէր թրքական դեսպանատան զբօսաշրջիկութեան և տեղեկատուութեան հարցերու կցորդ «Եըլմազ Ճոլփան»ը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նոր դիմադրութիւն խմբակին կողմէ:

30 դեկտեմբեր 1979

 Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի  գրաւեալ հողերու զինեալներ բազմաթիւ ռումբերով ծանրօրէն կը ցնցեն Պոլսոյ «Եշիլքոյ» օդակայանը,ծանր վնասներ հասցնելով:Մարդկային կորուստներ և նիւթական ծանր վնասներ կ'արձանագրուին:

14 յունուրար
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի  զինեալ խումբ մը ռմբային յարձակման կ'ենթարկէ Ուրմիի թրքական հիւպատոսարանը:

19 ապրիլ 1980

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նոր դիմադրութիւն փմբակը հրթիռային յարձակման կ'ենթարկէ Մարսէյլի թրքական հիւպատոսարանը:

31 յուլիս 1980

Աթէնքի մօտ թրքական դեսպանատան վարչական հարցերու կցորդ և հայկական յեղափոխական շարժման հարցերով զբաղող գորրծակալ «Ղալիփ Օզմէն» կը զգետնուի հերոս Գուրգէն Եանիգեանի խմբակային կողմէ:

5 օգոստոս 1980
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի զինեալներ կը ներխուժեն Լիոնի թրքական հիւպատոսարանը:Թուրք պետութիւնը կ'ունենայ մարդկային կորպւստներ:

26 սեպտեմբեր 1980
Փարիզի թրքական դեսպանատան մամլոյ կցորդ «Սելճուկ Պաքալպաշի»ծանրօրէն կը վիրաւորուի Սև ապրիլ 24 ջոկատի կողմէ:

http://erik-hay.blogspot.com/
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղում erik-hay.blogspot.com-ին պարտադիր է:

понедельник, 5 ноября 2012 г.

Գիտե՞ք,որ...


Աշխարհի ամենաերկարակյաց տպագիր օրացույցը հայերեն է : 1757 թվականից Վենետիկում Մխիթարյան միաբանության կողմից լույս ընծայվող օրացույցի տպագրությունը շարունակվում է մինչև հիմա:

Հայ բանաստեղծներից առաջինը,որի գործը լույս է տեսել տպագրությամբ,Գրիգիր Նարեկացին է.«Մատյան ողբերգություն»պոեմից մի հատված զետեղվել է հայ առաջին տպագիր գրքում՝«Ուրբաթագրքում»:Առանձին գրքով ամբողջությամբ առաջինը տպագրվել  է Ներսես Շնորհալու «Հիսուս որդի»պոեմը(1643):Առաքել Դավրիժեսցին առաջին հայ պատմիչնէ,որի «Պատմությունը» լույս է տեսել իր կենդանության օրոք(1669):

Հայերեն ուղղագրական առաջին բառարանը կազմել է Արիստակես Գրիչը 12-րդ դարում:

Հայ իրականության մեջ առաջին կենսագրական բառարանը Մատթեոս Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրութիւն երեւելի արանց» երկհատոր աշխատությունն է , որը լույս է տեսել 1839 թվականին Վենետիկում:

Հայերեն հանրագիտական առաջին բառարանը կազմվել է Արսեն դպիր Կոստանդնուպոլսեցին :Այն լույս է տեսել 1749 թվականին և կոշվում է «Գիրք սահմանաց յոգնադիմի իրողութեանց»


«Հայոց լեզու 10»
Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/

четверг, 1 ноября 2012 г.

Գիտե՞ք,որ...





















Գիտե՞ք,որ...



Թուղթն սկսել է արտադրվել Չինաստանում մ.թ.ա 123թ:
Թղթի գյուտը Հայաստան է հասել IX - X դարերում,սակայն «թուղթ» բառը հայերենում կար գրաբարից և նշանակում էր գրություն,գրվածք,գիրք,նամակ:


Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է ,որը հայերեն առաջին գիրքը՝«Ուրբաթագիրքը»,տպագրել է 1512 թվականին՝Գուտենբերգի գյուտից 57 տարի անց:

Հայ առաջին տպագիր բառարանը 1621 թվականին հրատարակել է Միլանի Ամբրոսյան դպրոցի դասախոց,հայագետ Ֆրանչեսկո Ռիվոլան «Հայերեն - լատիներեն բառարան»:Նույն բառարանը 1633 թվականին վերահրատարակվել է Փարիզում:

1695թ Հռոմում լույս է տեսնում լեհահայ Աստվածատուր Ներսեսովիչի «լատիներեն- հայերեն բառարանը».պարունակում է շուրջ 17 500 բառահոդված:

1714թ դարձյալ Հռոմում հրատարակվում է Հակող Վիլլոդի « Լատիներեն - հայերեն նոր բառարանը» , որը պարունակում է շուրջ 25 000 բառահոդված:



«Հայոց լեզու 10»
Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/