четверг, 20 декабря 2012 г.

Նժդեհը հայրենասիրության մասին:


Հայրենասիրություն- մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբյուրը նրանց ուժի եւ մեծության: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ,որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան ամբարիշտ են նրա հարևանները:Եթե այդպես չէ ամենուրեք,այդպես պիտի լինի:

Այդ նվիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում՝ բնազդական,զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա:
Առաջին դեպքում անհատը թելադրվում է , մղվում մի բնազդային զգացումից, երկրորդ դեպքում՝ նա գիտակցորեն կատարող է մի պարտականության:
Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի հետ, ընկնում՝ նրանց նյութակրոնության,շռայլության,սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականության հետ, մեծապես արագացնելով նրանց անկումը:
Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է ,ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Դա մայրն է իր նման փրկարար մի շարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության,արիության:
Դա պատերազմող բարոյական ամրությունն է, կախարդական զրահը,անվրեպ զենքը:
Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը:
Այդպիսին սովորական «նավաբեկություններ»-ի ժամանակ չի զինաթափվում բարոյապես:Վստահ իր բարոյական ուժերին, նա շատ շուտ է ուղղում իր մեջքը՝ վերագրվում իր նախկին դիրքերը,դրությունը:
Հայրենասիրության հետ բարձանում են ազգերը, ընկնում նրա հետ:Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը,մենք՝ ավելին՝ քան բոլորը:
Հայրենապաշտ պիտի լինենք մենք:

среда, 19 декабря 2012 г.

Վազգեն Սարգսյանի մարտակոչը


..Ես ուզում եմ խոսքս ավարտել` կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ` քրեական օրենսգրքին համապատասխան։
Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ, մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։
Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետեւ իրականում ոչինչ չի պատահել, որովհետեւ իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգեւորվի։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ։

15 օգոստոսի  1992 թվական:
«Ոգու փորձություն»

пятница, 7 декабря 2012 г.

ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱԽԵՐԸ


ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱԽԵՐԸ
Ինքնապահովության հարցում Մաո Ծեդունը գերազանցում էր անգամ Իոսիֆ Ստալինին. ուղևորությունների ժամանակ «չինացիների հայրը» հանկարծակի փոխում էր գնացքի երթուղին՝ խափանելով ողջ երկրի երկաթուղու և տրանսպորտի աշխատանքը։ Բայց ամենից շատ Մաո Ծեդունը վախենում էր թունավորումից։ Թույնը նրա աչքին երևում էր ամենուր՝ ոչ միայն ուտելիքում, այլև, օրինակ, ջրավազանում։
Ի դեպ, թունավորվելու վախը ամենատարածվածն էր տիրակալների շրջանում։ Հենց թունավորումից վախենալով ինքն իրեն սովամահ արեց Ֆրանսիայի Կարլ VII թագավորը։
♦♦♦
Ադոլֆ Հիտլերը վախենում էր կեղտից և իր մարմնին դիպչելուց։ Այդ պատճառով նա լոգանք էր ընդունում օրական մի քանի անգամ և ատում էր մերսողներին։
♦♦♦
Հուլիոս Կեսարը սարսափում էր ամպրոպից և նրա ձայնը լսելիս անմիջապես վազում էր դեպի թաքստոց։
♦♦♦
Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակն աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց։ Երկար տարիներ նա սիրահարված էր ամուսնացած մի կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային։ Սակայն այնպես պատահեց, որ նրանց առաջին հանդիպումից 10 տարի անց Էվելինան այրիացավ։ Բալզակը 8 տարի էլ «դիմադրեց», բայցևայնպես, կոմսուհին իրենը պնդեց՝ պետք է հարսանիք լինի։ Մեծ գրողը վախից հիվանդացավ և նույնիսկ գրեց հարսնացուին, թե «առողջականս այնքան վատ է, որ ավելի շուտ դուք ինձ գերեզման կճանապարհեք, քան կհասցնեք վերցնել իմ ազգանունը»։ Բայց հարսանիքը կայացավ։ Ճիշտ է, Բալզակին պսակադրության բերեցին բազկաթոռով, քանի որ նա ինքնուրույն շարժվել չէր կարող։ Պսակադրությունից հինգ ամիս անց մեծ գրողը մահացավ։
♦♦♦
Սալվադոր Դալին խուճապահար էր լինում… մորեխներից։ «Եթե ես կանգնած լինեի ժայռի եզրին, և մորեխը ցատկեր դեմքիս, ես կգերադասեի թռչել անդունդը, քան զգայի դրա հպումը»,- գրում է Դալին։ Նա սուրճը խմում էր ոչ թե տնամերձ բացատում, այլ տան սանդղամուտքում՝ վախենալով մորեխի հետ հանդիպումից։
♦♦♦
Անվախ էր թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որն իր երկրի զինված ուժերի հրամանատարն էր, երկիրը պաշտպանում էր անգլիացիներից և հանուն ուրիշների փրկության վտանգում էր սեփական կյանքը։ Բայց նա պարզապես սարսափում էր վաղաժամ թաղվելուց։ Դա հատկապես նկատելի էր նրա կյանքի վերջին օրերին՝ 1799 թվականին, երբ Վաշինգտոնն իր օգնականներին ստիպեց խոստանալ, որ նրանք մինչև իրեն հողին հանձնելը երկու օր կսպասեն։
♦♦♦
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հայտնի էր 13 թվից իր վախով։ Նա երբեք չէր մասնակցում այն միջոցառումներին, որոնք անցկացվում էին 13-րդ հարկում, և եթե նրա կազմակերպած ընդունելությունների կամ ճաշկերույթների ժամանակ հյուրերի թիվը 13 էր լինում, շտապ կանչում էր իր քարտուղարին։ Նա երբեք ուղևորության չէր մեկնում ամսվա 13-րդ օրը (ծայրահեղ դեպքում ուղևորությունն սկսում էր նախորդ օրվա կեսգիշերից մի քանի րոպե առաջ)։ Հետաքրքիր է, որ Ռուզվելտը ունեցել է ամսի 13-ին մահանալու բոլոր «հնարավորությունները». նա կյանքից հեռացավ 1945թ. ապրիլի 12-ի ուշ երեկոյան։
Ռուզվելտը Սպիտակ տան տերերից միակը չէր, որ վախենում էր 13 թվից։ Նման վախ, ճիշտ է՝ փոքր-ինչ «մեղմ» արտահայտված, ուներ նաև նրա նախորդը՝ 31-րդ նախագահ Հերբերտ Քլարկ Հուվերը:


«Հայ զինվոր» պաշտոնաթերթ

Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին: