четверг, 20 декабря 2012 г.

Նժդեհը հայրենասիրության մասին:


Հայրենասիրություն- մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբյուրը նրանց ուժի եւ մեծության: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ,որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան ամբարիշտ են նրա հարևանները:Եթե այդպես չէ ամենուրեք,այդպես պիտի լինի:

Այդ նվիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում՝ բնազդական,զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա:
Առաջին դեպքում անհատը թելադրվում է , մղվում մի բնազդային զգացումից, երկրորդ դեպքում՝ նա գիտակցորեն կատարող է մի պարտականության:
Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի հետ, ընկնում՝ նրանց նյութակրոնության,շռայլության,սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականության հետ, մեծապես արագացնելով նրանց անկումը:
Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է ,ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Դա մայրն է իր նման փրկարար մի շարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության,արիության:
Դա պատերազմող բարոյական ամրությունն է, կախարդական զրահը,անվրեպ զենքը:
Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը:
Այդպիսին սովորական «նավաբեկություններ»-ի ժամանակ չի զինաթափվում բարոյապես:Վստահ իր բարոյական ուժերին, նա շատ շուտ է ուղղում իր մեջքը՝ վերագրվում իր նախկին դիրքերը,դրությունը:
Հայրենասիրության հետ բարձանում են ազգերը, ընկնում նրա հետ:Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը,մենք՝ ավելին՝ քան բոլորը:
Հայրենապաշտ պիտի լինենք մենք:

среда, 19 декабря 2012 г.

Վազգեն Սարգսյանի մարտակոչը


..Ես ուզում եմ խոսքս ավարտել` կոչ անելով իմ զինակից ընկերներին, հայկական բանակի բոլոր մարտիկներին։ Անկախ ամեն տեսակի քաղաքական հոսանքների, քաղաքական խաղերից` դուք հայոց բանակի զինվորներ եք, դուք պարտավոր եք պաշտպանելու հայ ժողովրդին, հայ ժողովրդի սահմանները, հայ ժողովրդի անձեռնմխելիությունը։ Քաղաքական հոսանքները կգան եւ կգնան, գործ չունեք ոչ մի քաղաքական հոսանքի հետ. դա կարող է մեզ կործանման տանել։ Եթե զինվորները խառնվեցին քաղաքականության, մենք դրա արդյունքն արդեն տեսել ենք, երկիրը կկործանվի։ Խնդրել եմ եւ խնդրելով պահանջում եմ` հեռու մնացեք քաղաքականությունից, հեռու մնացեք բոլոր տեսակի քաղաքական հոսանքի կուսակցության անդամ դառնալուց։ Իսկ ովքեր օրինավոր, կանոնավոր բանակի մեջ կփորձեն կուսակցականություն մտցնել, գաղափարախոսություն տանել, ուղղակի պիտի իրենք դատվեն որպես դավաճաններ` քրեական օրենսգրքին համապատասխան։
Բոլոր կամավորականներին, իմ հրաշալի ընկերներին խնդրում եմ, թշնամուն թողած, իրական թշնամուն թողած` ձեր մեջ, ձեր կողքին, ձեր եղբայրների, ազգակիցներին մեջ դավաճաններ մի փնտրեք։ Եվ, եթե համաձայն եք ինձ հետ, վաղը չէ, մյուս օրը, ընդամենը վաղը չէ մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից եթե ընդամենը 10-15 տղա գա` մենք կունենանք 500 հոգանոց (ես խնդրում եմ ինձ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500) մահապարտների զորագունդ։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրելու հավանականությունը 50-50 տոկոսի նկատմամբ է։
Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք։ Որովհետեւ իրականում ոչինչ չի պատահել, որովհետեւ իրականում թշնամին նույն թշնամին է, ոնց որ առաջ փախչում էր, եւ մենք էլ նույն մենք ենք։ Ուղղակի խաթարվել է մեր հավատը մեր ուժերի նկատմամբ։ Հիմա հարկավոր է եւս մի հարված, հարկավոր է եւս մի արթնացում, էսպես ցնցում, եւ էդ ցնցումը մենք պիտի անենք` դարձյալ հին տղաներով, որպեսզի մեր բանակը մեզանից ոգեւորվի։ Յուրաքանչյուր շրջանից 10-15-ական հոգի, հին տղաներից, փորձառուներից, մահապարտներից, որոնք գնալու են, կռվելու են ամենա, ամենադժվարին հատվածում, որտեղ, նորից եմ ասում, մեռնելու եւ կենդանի մնալու հավանականությունը կեսի-կես է։ Եթե մենք վաղը չէ մյուս օրը հավաքվեցինք, եւ եթե մենք կարողացանք 500 հոգանոց մահապարտների այդ գումարտակն ստեղծել, ուրեմն մենք դեռ կանք, մենք դեռ կռվելու եւ հաղթելու ենք։ Եթե չհաղթեցինք, այն ժամանակ ես կհամարեմ, որ իսկապես իմ հրաժարական տալու ժամանակը եկել է։
Շնորհակալ եմ։

15 օգոստոսի  1992 թվական:
«Ոգու փորձություն»

пятница, 7 декабря 2012 г.

ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱԽԵՐԸ


ՄԵԾԵՐԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՎԱԽԵՐԸ
Ինքնապահովության հարցում Մաո Ծեդունը գերազանցում էր անգամ Իոսիֆ Ստալինին. ուղևորությունների ժամանակ «չինացիների հայրը» հանկարծակի փոխում էր գնացքի երթուղին՝ խափանելով ողջ երկրի երկաթուղու և տրանսպորտի աշխատանքը։ Բայց ամենից շատ Մաո Ծեդունը վախենում էր թունավորումից։ Թույնը նրա աչքին երևում էր ամենուր՝ ոչ միայն ուտելիքում, այլև, օրինակ, ջրավազանում։
Ի դեպ, թունավորվելու վախը ամենատարածվածն էր տիրակալների շրջանում։ Հենց թունավորումից վախենալով ինքն իրեն սովամահ արեց Ֆրանսիայի Կարլ VII թագավորը։
♦♦♦
Ադոլֆ Հիտլերը վախենում էր կեղտից և իր մարմնին դիպչելուց։ Այդ պատճառով նա լոգանք էր ընդունում օրական մի քանի անգամ և ատում էր մերսողներին։
♦♦♦
Հուլիոս Կեսարը սարսափում էր ամպրոպից և նրա ձայնը լսելիս անմիջապես վազում էր դեպի թաքստոց։
♦♦♦
Ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակն աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց։ Երկար տարիներ նա սիրահարված էր ամուսնացած մի կնոջ՝ կոմսուհի Էվելինա Հանսկային։ Սակայն այնպես պատահեց, որ նրանց առաջին հանդիպումից 10 տարի անց Էվելինան այրիացավ։ Բալզակը 8 տարի էլ «դիմադրեց», բայցևայնպես, կոմսուհին իրենը պնդեց՝ պետք է հարսանիք լինի։ Մեծ գրողը վախից հիվանդացավ և նույնիսկ գրեց հարսնացուին, թե «առողջականս այնքան վատ է, որ ավելի շուտ դուք ինձ գերեզման կճանապարհեք, քան կհասցնեք վերցնել իմ ազգանունը»։ Բայց հարսանիքը կայացավ։ Ճիշտ է, Բալզակին պսակադրության բերեցին բազկաթոռով, քանի որ նա ինքնուրույն շարժվել չէր կարող։ Պսակադրությունից հինգ ամիս անց մեծ գրողը մահացավ։
♦♦♦
Սալվադոր Դալին խուճապահար էր լինում… մորեխներից։ «Եթե ես կանգնած լինեի ժայռի եզրին, և մորեխը ցատկեր դեմքիս, ես կգերադասեի թռչել անդունդը, քան զգայի դրա հպումը»,- գրում է Դալին։ Նա սուրճը խմում էր ոչ թե տնամերձ բացատում, այլ տան սանդղամուտքում՝ վախենալով մորեխի հետ հանդիպումից։
♦♦♦
Անվախ էր թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, որն իր երկրի զինված ուժերի հրամանատարն էր, երկիրը պաշտպանում էր անգլիացիներից և հանուն ուրիշների փրկության վտանգում էր սեփական կյանքը։ Բայց նա պարզապես սարսափում էր վաղաժամ թաղվելուց։ Դա հատկապես նկատելի էր նրա կյանքի վերջին օրերին՝ 1799 թվականին, երբ Վաշինգտոնն իր օգնականներին ստիպեց խոստանալ, որ նրանք մինչև իրեն հողին հանձնելը երկու օր կսպասեն։
♦♦♦
ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հայտնի էր 13 թվից իր վախով։ Նա երբեք չէր մասնակցում այն միջոցառումներին, որոնք անցկացվում էին 13-րդ հարկում, և եթե նրա կազմակերպած ընդունելությունների կամ ճաշկերույթների ժամանակ հյուրերի թիվը 13 էր լինում, շտապ կանչում էր իր քարտուղարին։ Նա երբեք ուղևորության չէր մեկնում ամսվա 13-րդ օրը (ծայրահեղ դեպքում ուղևորությունն սկսում էր նախորդ օրվա կեսգիշերից մի քանի րոպե առաջ)։ Հետաքրքիր է, որ Ռուզվելտը ունեցել է ամսի 13-ին մահանալու բոլոր «հնարավորությունները». նա կյանքից հեռացավ 1945թ. ապրիլի 12-ի ուշ երեկոյան։
Ռուզվելտը Սպիտակ տան տերերից միակը չէր, որ վախենում էր 13 թվից։ Նման վախ, ճիշտ է՝ փոքր-ինչ «մեղմ» արտահայտված, ուներ նաև նրա նախորդը՝ 31-րդ նախագահ Հերբերտ Քլարկ Հուվերը:


«Հայ զինվոր» պաշտոնաթերթ

Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին:



четверг, 29 ноября 2012 г.

Անդրանիկ Օզանյան «Մարտական հրահանգներ»




Անդրանիկը իր «Մարտական հրահանգներ»-ը գրել է Ֆիլիպեյում 1905 թվականին:Ստորև կներկայացնեմ հատվածներ այդ գրքույկից:Հետագայում կրկին կլինեն տարբեր հատվածներ:


«Զինվորների հայդուկային կյանքը»

вторник, 20 ноября 2012 г.

Անդրանիկի ամուսնությունը


Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը ամուսնացել է երկու անգամ և ունեցել  մի երեխա,որը մահացել է: Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում,սակայն մեկ տարի անց՝ ծննդաբերությունից հետո կինը մահանում է, իսկ երեխան մահանում է  մի քանի
 շաբաթ հետո: Անդրանիկը, ինչպես և բոլոր ֆիդայինները տվել էին ֆիդայական երդում, որի համաձայն իրավունք չունեին ամուսնանալու մինչև չազատագրվեր Հայաստանը, այդ իսկ պատճառով Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացավ միայն 1921 թվականին:Սակայն Անդրանիկը փորձել է ամուսնանալ նաև ավելի շուտ՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին...
   Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Երվանդ Փափազյանի հարսանիքին և հարսանիքի ժամանակ  մի պահ տարվում է պարող մի օրիորդով,որը պարում էր շատ գեղեցիկ և ինքնամոռաց: Օրիորդը պարի վերջում մոտենում է Անդրանիկին և Անդրանիկը կատարում է մի անսպասելի քայլ, բռնում է օրիորդի ձեռքը և հրավիրում նստելու իր կողքի ազատ աթոռին: Այդ քայլի մասին շատ է խոսվում վրացական մայրաքաղաքի հասարակության մեջ , տեսնողներից շատերը կարծում են ,որ Անդրանիկը կամուսնանա օրիորդի հետ և այդ ամենը ճոխացված պատմում էն մարդկանց, շատերը ուրախանում էն, որ իրենց սիրելի հերոսը վեջապես պետք է ամուսնանա: Անդրանիկը հետաքրքրվում է այդ գեղեցկադեմ օրիորդով,իմանալով որոշ բաներ օրիորդի մասին որոշում է իր մոտ կանչել Հովհաննես Թումանյանին և նրանից խորհուրդ հարցնում: Շուտով հերոսի մոտ է գալիս ամենայն հայոց բանաստեղծը և փորձում իմանալ թե ի՞նչ է եղել:Թումանյանը իմանում է Անդրանիկի  ցանկության մասին և խորհուրդ տալիս որպեսզի  Փաշան կատարի իր մտքինը, սակայն Անդրանիկը հարցնում է Թումանյանին,թե արդյո՞ք ժողովուրդը չի մտածի, որ դեռ արևմտյան Հայաստանը չազատագրված նա ամուսնանում է և խախտում իր ֆիդայական ուխտը,սակայն  Թումանյանը հանգստացնում է Անդրանիկին և ասում որ հայերը միայն կուրախանան լսելով նրա ամուսնության մասին ու կմտածեն ,որ իրենց սիրելի առյուծը կորյուններ է ծնելու:

      Անդրանիկը ներկա է գտնվում մի հանդիսության որտեղ հանդիպում է իր սիրելի օրիորդին ու նրան ասում հետևյալը
--Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ,դուն ալ ինձ կը սիրե՞ս:
--Օ՛,ես ինչպե՞ս  կրնամ քեզ չսիրել,չե՞որ դուն իմ սիրելի հերոսն ես...:
Անդրանիկը այսպիսի պատասխան չեր սպասում,օրիորդի այդպատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է :Մի քանի րոպեյից նա սթափվում է և որոշում իր անելիքը,իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին ,հայտնելով նրան ,որ մոռանա ամուսնության մասին:
    <<Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա,ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով,սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը,վերապահությունը,գուցե թերացումն ու անըմռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների...
Հասկանալի է ,որ տարիքային տարբերությունը,դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը:
Եվ նա դեր սավառնում էր երկնքում..(Ս. Սահակյան  «Հերոսապատում»).>>
    Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնանում է 1921 թվականի գարնանը՝Նվարդ Քյուրքչյանի հետ՝ Փարիզում,կնքահայրը Պողոս Նուբար փաշան էր: Երբ Անդրանիկը որոշում է ամուսնանալ՝ հեռագրում է իր քրոջը՝Նազելիին, հայտնելով ցանկության մասին:Նազելին բնակվում էր Վառնայում:Գեղեցիկ դեմքով,բաց մաշկով և շատ գեր կին էր: Բնավորությամբ քաջ էր ,իսկ ֆիզիկապես ուժեղ:Նազելին եղբորը ուղարկում է Նվարդի նկարը և խորհուրդ տալիս, որպեսզի Անդրանիկը ամուսնանա հենց այդ աղջկա հետ: Անդրանիկը ընդունում է քրոջ առաջարկը:
   Նվարդը խելացի,գեղեցիկ և համակրելի աղջիկ էր,մոր և քրոջ հետ բնակվում էր Ֆիլիպեյում:Նվարդը մոլի դաշնակցական էր և Հայաստանի անկախության ժամանակաշրջանին մեկնել էր հայրենիք՝ իբր «գթության քույր»:

Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ:

(1) «Հերոսապատում»

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան


воскресенье, 11 ноября 2012 г.

Սպիտակ ձիավորը Փարիզում








Սպիտակ ձիավորը Փարիզում

1
Երազիս մեջ Փարիզ մտա՝
ում կուզեի՝ իսկույն գտա,-
քշում է իր հին
մարամրե ձին
խռոված էր,բայց թե՝ ումից
ինչ իմանաս քար ցասումից,
բայց նա ոչ թե արձանացել,
այլ հայ վշտից էր քարացել,

Հազիվ փրկել եղեռնից մութ
հազիվ մի կես հայ ժողովուրդ,
հազար հողից մեկս փրկել`
այժմ օտար հող է ընկել...
քարացել էր հայ եղեռնից,
և հուշերից աչք ու դռնից
չի հեռանում վերքն հավիտյան,
արյան ծովն ողջ հայության,-
էլ հողն ինչպես թեթեւ լինի
 կրծքի վրա հայ դյուցազնի,
Պերլաշեզում
իր Կարսն ուզում
արյունաքամ
աճյունն անգամ
մռնչում է թե` դեռ կգամ

2
Երազիս մեջ Փարիզ մտա
ում կուզեի` այսպես գտա,-
նա մարամրե ձին թամբել`
մռնչում էր լռությաբ էլ,-
-այս պերլաշեզն իմ տեղը չէ,
գերված հողս ինձ կկանչե
ինչպես որդուն մայրը բանտված,
ինձ կկանչե Մուշն իմ քանդված,
ինձ կկանչեն շղթայավիզ
հուր ու մոր պես Մասիս ու Սիս,
Սիմ ու Սրմանք,Հայկ ու Տավորս`
ոտքերու տակ դեռ բարբարոս
Վանա ծովս կհառաչե,
Սասնա գոց դուռն ինձ կկանչե,
ձիուս կարոտ հույսը Վանա`
կկանչե լույսն իմ Սևանա:
Ինձ կկանչեն մեջ երազիս
Մայրս ՝ Արաքս,հայրս՝Մասիս:
Հազար ու բույրս ինձ կկանչե
այս մեռելներն իմ բույնը չեն,
ինձ կկանչե ավեր Մասիս՝
կկանչե վերքն Հայաստանիս...


Ու քարե ձին ծառս է հանում
օտարի պաղ պանթեոնում
իր կարոտի պես ծառացել՝
թռչել կուզե՝քարացած էլ...
3
Երազիս մեջ Փարիզ մտա`
Անդրանիկին այսպես գտա,
Պերլաշեզում
Սասունն ուզում`
թռցնում էր ձին թևավոր
դեպի երազն իր ահավոր
դեպի օրոցքն իր այսահար
դեպի Շապին -Գարահիսար
դեպի դաշտերն հայրենափոխ
դեպի լեռներն իրեն կանչող
դեպի Գրգուռ-դեպի Նեմրութ,
դեպի մայր հողդ,հայ ժողովուրդ,
դեպի գողթանն իր մեղեդի,
դեպի շղթան Արարատի
որ կտրատե երկրի շղթան
ազատությամբ քո էլ , Գողթան
ու դեպի Վան՝հոյսով անմեռ
Թռցնում էր նժույգը ժեռ
դեպի զանգուն իր Սասնա դուռ
դեպի փոքրիկն իր հին փրկած
ասպանդակում ձիուն գրկած
ծառս է հանում մարամրե ձին
սլանում էր թուրը ձեռքին
հայոց փրկիչ թուրը մաքուր
մաքու ,ինչպես գթության քույր
շանթող ինչպեսՍասնա ամպի
թուր-Կեծակին իր ծուռ պապի
անմեղ,ինչպես աստվածամոր
գրկած մանուկն ամենազոր:
Թուրն իր գլխից  բարձր բռնած
հույսը կյանք ու մահով խռնած
հեծած ճերմակն իր մարամրե
ինքն էլ,ձին էլ,թուրն էլ քարե
սլանում է ..... համերժ կանգնած
մռնչալուռ ու ահագնած
այս էլ քարի
քանի տարի
խռովյալ է ,չի ամոքվել
ոչ թե նա չի կարող պոկվել
ինքն իր մահն է որձաքարից:
Այլ իր ձիու սմբակներից
կախ են ընկնում,լուռ ահագնում
չար ազգերը կախ են ընկնում,
կախ են ընկնում որ չհասնի
Մասիսն ի վեր հայ չտեսնի...
բայց նա նորեն ձին խթանում`
ժայռե ձին ծառս է հանում
դեպի գիրկը մայր ոստանի,
դեպի սուրբ հողն Հայաստանի,
որ քաջատենչ մայր Արաքսով
իր ճամփեն է պահում հույսով,
ճամփեն՝ ճերմակ ձիավորի,
դեպի Մասիսն իր վիթխարի,
այս էլ քանի
քանի տարի,
արծվաթև թռչում է դեռ
քարե արծիվն հայոց անմեռ:
4

Երազիս մեջ Փարիզ մտա,
ում կուզեյ՝իսկույն գտա,
Պերլաշեզում
Սիփանն ուզում,
Թռցնում էր նժույգը լուռ,
դեպի մի բուռն այս սասնադուռ,
դեպի լեզուն իր մայրենի,
դեպի աշխարհն իր հայրենի,
և կայծեր է հանում, կարծես,
ձիու խոյանքն,իր ոգու պես,-
իչքան էլ չար կախ են ընկնում՝
իչքան էլ  չար են ահագնում
կախ են ընկնում իչքան էլ չար՝
խթանում է ձին անդադար
Յոթերորդ ծուռ հայ Սասունի,
միակ շիտակն հայ ցասումի,
կանգ չի առնում ոչ մի վայրկյան
Իղձ-Անդրանիկն հույսով Հայկյան,
խթանում է ձին մարամրե՝
Պերլաշեզում
Մասիսն ուզում՝
թռցնում է ձին էլ քարե,
Թռցնում է ,որ հույս բերե
իր պես անշարժ Մասիսներին,
համբույր բերե հին ու նորին,
թռցնում է, թռցնում է ,
թռցնում է նժույգը վեհ,
թե արևի,թե լուսնի տակ
թռցնում է ձին սպիտակ
ձիավորը գրանիտե...

Երբ կհասնի՝ աստված գիտե:


Հովհաննես Շիրազ:




пятница, 9 ноября 2012 г.

Հայերի օգնությունը թուրքական կառավարությանը


Ինչպես գիտենք 1908թվականին Թուրքիայում տեղի ունեցավ հեղափոխություն և կառավարությունը անցավ երիտթուրքերի «Իթթիհատ վե Թերաքք» կուսակցությանը,այդ կուսակցության կեղծ խոստումներին հավատալով ,Իթթիհատի հայտարարությունները ամբողջովին հրատարակեցին «Դրոշակ»,«Արմենիա» և «Հայրենիք» թերթերը:Երիտթուրքերի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրեց Հ.Յ.Դ-ան Փարիզում,որը չեղյալ համարեց 1911 թվականին:Կարելի է ասել,որ ամբողջ հայ ազգը ոգևորված երիտթուրքերի կառավարության հաստատման սկզբնական շրջանում կատարած գործողություններից(շատ հայերի ազտաումն բանտերից,հայ և թուրք կանանց ընկերակցության ստեղծումը և իհարկը խոստումները)  ցնծության մեջ էր,բացառությամբ մեկ մարդու ՝ Անդրանիկի:
Հեղափոխության առիթով հայտարարություններով հանդես եկան հայկական կուսակցությունները:
Հ.Յ.Դ հայտարարել է «Օսմանյան կայսրության  մի ծայրից մյուսը հնչում է ազատության,հավասարության,եղբայրության կոչը:Երեկվա հանրաբանտը վերածվել է ազատաշունչ երկրի:
Վերակազմյալ Հնչակյանները,1908 թվականին սեպտեմբերի 12-ին պաշտոնապես ավելի հնչեղ բառերով կնկարագրեն իրենց հիացմունքը ,ասելով ՝«Երիտասարդ թուրքերը, որոնք երեկ հրեշավոր բռնակալության դեմ արիաբար մաքառեցին ու այսօր ազատության անհողդողդ ախոյանը կշարունակի անխտրական գնահատելի ոգիով»:
1909թվականին Աբդուլ Համիդը փորձեց վերադարձնել իշխանությունը , որը սկզբնական շրջանում հաջողություն ունեցավ ,իսկ ապրիլի 13-27 Պոլսում սկսեց հոսել երիտթուրքերի արյունը,իհարկե հայերը չէին կարող  անմասն մնալ իրենց թուրք բարեկամների պաշտպանության և օժանդակության գործում,այսպիսով շատ թուրքեր ապաստան գտան հայերի տների մեջ,Թալեաթ փաշան ,որը հանդիսանում էր Իթթիհատի պարաագլուխներից մեկը ապաստան գտավ հայկական ակումբի մեջ,իսկ Խալիլ բեյը,որը նույնպես պարագլուխներից էր ապաստան գտավ Գրիգոր Զոհրապի բնակարանում:Կռիվների ժամանակ հայ կանայք , երեխաները և բոլորը հայերը օգնեցին թուրքերին և նրանց թնդանոթները Պոլսի թաղերի մեջ տեղավորեցին հարմար դիրքերի վրա:Նույնիսկ Ադանայի ջարդերը ,որոնց ժամանակ նահատակվեցին մոտ30.000 անմեղ հայեր,չհամոզեցին հայերին որ թուրքերի խոստումները ուղղակի ժամանակ ձգելու համար են:
Եկավ 1913 թվականը և Բալկանյան պատերազմը:Երբ Անդրանիկը Բուլղարիայում կազմում էր իր ջոկատը,երիտթուրքերը կատարում էին հանգանակություն , որպեսզի դա դնեն պատերազմի մեջ,հայ վաճառականները Պոլսում նվիրաբերեցին ավելի քան 30.000 թուրքական ոսկի:Ծիծաղելի է ,այն վաճառականները որոնք հայաստանի ազատագրության գործի համար նվիրաբերում էին 5-10 ոսկի,100-ներով , 1000-ներով տալիս էին թուրքերին ,որպեսզի թուրքերը փրկեն իրենց երկիրը:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան:
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղում erik-hay.blogspot.com-ին պարտադիր է:

вторник, 6 ноября 2012 г.

Ա.Ս.Ա.Լ.Ա-ի կատարած գործողությունները:(2)


12 հոկտեմբեր 1979
Լա Հէյի թուրք դեսպանին զաւակը «Ահմէտ Պենլէր»-կը զգետնուէր իր ինքնաշարժին մէջ Հ.Ա.Հ.Գ.Բ.-հայկական ցեղասպանութոունը պատջող մարտիկներու կողմէ:

22 դեկտեմբեր 1979
Փարիզի կեդրոնը խճողուած «Շանզ էլիզէ»պողոտային վրայ,արագահարուածով կը զգետնուէր թրքական դեսպանատան զբօսաշրջիկութեան և տեղեկատուութեան հարցերու կցորդ «Եըլմազ Ճոլփան»ը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նոր դիմադրութիւն խմբակին կողմէ:

30 դեկտեմբեր 1979

 Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի  գրաւեալ հողերու զինեալներ բազմաթիւ ռումբերով ծանրօրէն կը ցնցեն Պոլսոյ «Եշիլքոյ» օդակայանը,ծանր վնասներ հասցնելով:Մարդկային կորուստներ և նիւթական ծանր վնասներ կ'արձանագրուին:

14 յունուրար
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի  զինեալ խումբ մը ռմբային յարձակման կ'ենթարկէ Ուրմիի թրքական հիւպատոսարանը:

19 ապրիլ 1980

Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի նոր դիմադրութիւն փմբակը հրթիռային յարձակման կ'ենթարկէ Մարսէյլի թրքական հիւպատոսարանը:

31 յուլիս 1980

Աթէնքի մօտ թրքական դեսպանատան վարչական հարցերու կցորդ և հայկական յեղափոխական շարժման հարցերով զբաղող գորրծակալ «Ղալիփ Օզմէն» կը զգետնուի հերոս Գուրգէն Եանիգեանի խմբակային կողմէ:

5 օգոստոս 1980
Հ.Ա.Հ.Գ.Բ.-ի զինեալներ կը ներխուժեն Լիոնի թրքական հիւպատոսարանը:Թուրք պետութիւնը կ'ունենայ մարդկային կորպւստներ:

26 սեպտեմբեր 1980
Փարիզի թրքական դեսպանատան մամլոյ կցորդ «Սելճուկ Պաքալպաշի»ծանրօրէն կը վիրաւորուի Սև ապրիլ 24 ջոկատի կողմէ:

http://erik-hay.blogspot.com/
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղում erik-hay.blogspot.com-ին պարտադիր է:

понедельник, 5 ноября 2012 г.

Գիտե՞ք,որ...


Աշխարհի ամենաերկարակյաց տպագիր օրացույցը հայերեն է : 1757 թվականից Վենետիկում Մխիթարյան միաբանության կողմից լույս ընծայվող օրացույցի տպագրությունը շարունակվում է մինչև հիմա:

Հայ բանաստեղծներից առաջինը,որի գործը լույս է տեսել տպագրությամբ,Գրիգիր Նարեկացին է.«Մատյան ողբերգություն»պոեմից մի հատված զետեղվել է հայ առաջին տպագիր գրքում՝«Ուրբաթագրքում»:Առանձին գրքով ամբողջությամբ առաջինը տպագրվել  է Ներսես Շնորհալու «Հիսուս որդի»պոեմը(1643):Առաքել Դավրիժեսցին առաջին հայ պատմիչնէ,որի «Պատմությունը» լույս է տեսել իր կենդանության օրոք(1669):

Հայերեն ուղղագրական առաջին բառարանը կազմել է Արիստակես Գրիչը 12-րդ դարում:

Հայ իրականության մեջ առաջին կենսագրական բառարանը Մատթեոս Մաղաք-Թեոփիլյանցի «Կենսագրութիւն երեւելի արանց» երկհատոր աշխատությունն է , որը լույս է տեսել 1839 թվականին Վենետիկում:

Հայերեն հանրագիտական առաջին բառարանը կազմվել է Արսեն դպիր Կոստանդնուպոլսեցին :Այն լույս է տեսել 1749 թվականին և կոշվում է «Գիրք սահմանաց յոգնադիմի իրողութեանց»


«Հայոց լեզու 10»
Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/

четверг, 1 ноября 2012 г.

Գիտե՞ք,որ...





















Գիտե՞ք,որ...



Թուղթն սկսել է արտադրվել Չինաստանում մ.թ.ա 123թ:
Թղթի գյուտը Հայաստան է հասել IX - X դարերում,սակայն «թուղթ» բառը հայերենում կար գրաբարից և նշանակում էր գրություն,գրվածք,գիրք,նամակ:


Հայ առաջին տպագրիչը Հակոբ Մեղապարտն է ,որը հայերեն առաջին գիրքը՝«Ուրբաթագիրքը»,տպագրել է 1512 թվականին՝Գուտենբերգի գյուտից 57 տարի անց:

Հայ առաջին տպագիր բառարանը 1621 թվականին հրատարակել է Միլանի Ամբրոսյան դպրոցի դասախոց,հայագետ Ֆրանչեսկո Ռիվոլան «Հայերեն - լատիներեն բառարան»:Նույն բառարանը 1633 թվականին վերահրատարակվել է Փարիզում:

1695թ Հռոմում լույս է տեսնում լեհահայ Աստվածատուր Ներսեսովիչի «լատիներեն- հայերեն բառարանը».պարունակում է շուրջ 17 500 բառահոդված:

1714թ դարձյալ Հռոմում հրատարակվում է Հակող Վիլլոդի « Լատիներեն - հայերեն նոր բառարանը» , որը պարունակում է շուրջ 25 000 բառահոդված:



«Հայոց լեզու 10»
Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/


воскресенье, 28 октября 2012 г.

Հ.Ա.Հ.Գ.Բ.:«Փակ Շուկայ»-ի գործողութիւնը:
























Հ.Ա.Հ.Գ.Բ.:«Փակ Շուկայ»-ի գործողութիւնը:
29 յունուար 1983-ին Անգարայի մէջ կախաղան հանուած նահատակ հերոս Լևոն Էքմէճեանի յիշատակը անմահացնելով,16 յունիս 1983 -ին Հ.Ա.Հ.Գ.բանակը  իրականացուց Կոստանդնապոլսոյ «Փակ Շուկայ»-ի գործողութիւնը:Նահատակ հերոս Մկրտիչ Մատարեան յաջողութեամբ իրականացուած գրոհի առընթեր,պատանդներ վերցնելով կը բանակցի թուրք պաշտօնատարներու հետ:Այդ ընթացքին հերոս Մատարեան պայթեցնելով իր վերջին ձեռնառումբը,իր հետ միատեղ կը սպաննէ երեք թուրք պաշտօնատարների և պատանդներ:
Հ.Ա.Հ.Գ.բանակի 16 յունիս 1983-ի հաղորդագրութիւնը կը վկայէ այս մասին:




Հաղորդագրութիւն:

Լևոն Էքմէճեան խմբակի առաջնորդը պայթեցուց իր ձեռքերուն մէջ պահաձ ռումբը,երբ սասնեակ մը թիւով պատանդներ բռնած կը բանակցէր  թուրք բանագնացներու հետ:Թրքական բանակի զինուորները առատ կրակ բացին ընկերոջ ու պատանդներու ուղղութեամբ ,խմբակի պատասխանատուն պայթեթուց իր ձեռքի ռումբը,որուն հետևանքով սպանուեցան երեք թուրք բանագնացներ և շատ թիւով զբօսաշրջիկներ:
Մեր մարտիկները երբեք կը վախնան թրքական գնդակներէն , որովհետև անոնք իմացեալ զոհողութեանմ կը դիմագրաւեն ազատագրական պայքարի առաքելութիւնը:
Պիտի շարունակենք մեր պայքարը:

http://erik-hay.blogspot.com/
Այլ կայքերում մեջբերումներ անելիս հղումը erik-hay.blogspot.com-ին պարտադիր է:


суббота, 27 октября 2012 г.

Մի քանի պետության ցուցանիշեր

Պետություն  բնակչության խտությունը ՀՆԱ,մեկ շնչի հաշվով աղքատության մակարդակը




Ռուսաստան                  8.3 /կմ²                                        $16 687                                    13%
Թուրքիա                         97/կմ²                                          $14 113                                   17%(2008)
Հայաստան                     110,2 /կմ²                                    $5,384                                    35,8%
Ադրբեջան                      109 /կմ²                                       $10,340                                   11%
Վրաստան                       68/կմ²                                          $5,491                                     31%

среда, 24 октября 2012 г.


Գիտե՞ք,որ...

Վանականների տքնաջան աշխատանքով ցամաքից Սուրբ Ղազար կղզի են տեղափոխվում խիճ, քար ու ավազ՝կղզու սահմաններն ընդարձակելու համար:Երկու անգամ՝15 թ. և 1948-52 թվականներին, կղզին զգալիորեն ընդարձակվել է:
                                              ***
1810 թվականին Նապոլեոն Բոնապարտը Վենետիկը նվաճելուց հետո այցելում է Ս.Ղազար կղզի և , ծանոթանալով միաբանության գիտահրատարակչական գործունեությանը , հիանում է նրանց աշխատանքով և կայսերական հատուկ հրովարտակով Մայրավանքը ճանաչում է իբրև Ակադեմիա:
                                              ***
Անգլիացի մեծ բանաստեղծ լորդ Ջորջ Բայրոնը 1817-20 թվականներին ապրել է Վենետիկում , Ս.Ղազար կղզու Մայրավանքում հայերեն է սովորել Հ. Ավգերյանի մոտ և նրա հետ հրատարակել «Քերականութիւն անգլիերէն-հայերէն» և «Քերականութիւն հայերէն-անգլիերէն» դասագրքերը,օգնել է անգլերեն-հայերեն և հայերեն-անգլերեն թարգմանական բառարանների ստեղծմանը ,որոնց առաջաբանը գրել է ինքը:Նա հատվածներ է թարգմանել նաև Խորենացուց և  Լամբրոնացուց:
Էրիկ Իսրաելյանի բլոգը
«Հայոց լեզու 10»
http://erik-hay.blogspot.com/

четверг, 18 октября 2012 г.

Մեհմեդ Էֆենդի


Մեհմեդ Էֆենդի
Մեհմեդ Էֆենդիի մասին գրված է շատ գրքերում,որտեղ նրա մասին ասվում է ,որ նա կրոնափոխ հայ է և ծառայում է Սուլթանին,սակայն կան տեղեկություններ որոնց համաձայն Մեհմեդ Էֆենդին իրականում ծառայել է հենց ֆիդայիններին:
«Ռանչպարների կանչը» գրքի մեջ ասվում է,որ Մեհմեդ էֆենդու անունը սկսել էր թնդալ Մշո դաշտում։Կարճ ժամանակամիջոցում Սուլթանի թշնամիների դեմ ձեռնարկած իր կտրուկ միջոցառումների համար նա կարգվել էր Մշո գաղտնի ոստիկանապետի օգնական և արդեն լուրեր էին շրջում, թե շուտով փոխարինելու է ոստիկանապետ Հյուսնի էֆենդուն։ Հյուսնին իր գազանություններով սարսափ էր տարածել Տարոնում, ուրեմն ինչպիսի՜ վայրագ հրեշ է լինելու նրան փոխարինողը. չէ որ օրենք է, որ հաջորդը ամեն ինչով գերազանցի նախորդին։Ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով էր այդ Մեհմեդ էֆենդին, որ կարճ միջոցում այդքան առաջ գնաց, ինչ ազգ ու ծին ունի և որտեղից հայտնվեց Մշո դաշտում։

Պատմում էին, թե նա Ստամբուլի կողմերից բերված թուրք պաշտոնյա է, մյուսները՝ թե Բիթլիս քաղաքի աղքատ թուրքերից է, որ ժամանակին վարունգ է վաճառել իրենց շուկայում՝ «պէշ թանէ օն փարա, խիար, ալան խիար» գոռալով։ Մեկն ասում էր, թե նրա մայրը հայ է, երկրորդն ուղղում էր, թե մոր կողմից է թուրք։ Երրորդը և չորրորդը նրա ազգակցությունը հանգուցում էին Սուլթան Համիդի տոհմածառին։ Այն աստիճանի հակասական բաներ էին պատմում Մեհմեդ էֆենդու անձի շուրջը, որ նրան անձամբ ճանաչող մի հայ գյուղացի Մշո շուկայում հայտարարել էր, թե Մեհմեդ էֆենդին հավատափոխ հայ է, անունը պարոն Ավետիս, Մանազկերտի Իկնա գյուղից։ Եվ նույնիսկ ավելացրել էր՝ «այդ գյուղի նահապետ Պողոս աղայի փեսան է»։
Կարճ ժամանակում Մեհմեդ Էֆենդուն սկսեցին ատել ամբողջ Մշո դաշտում,նա դարձավ հայերի համար ամենահայատյաց թշնամին քան նույնիսկ թուրքերը,իսկ թուրքերի համար նա մոլեռանդ մահմեդական էր և սուլթանի ամենահավատարիմ ծառաներից մեկը ,սակայն նա դրանից չեր խուսափում :Ընդհակառակը, ինքն էր ուզում, որ հայերը իր մասին միշտ վատ խոսեն, պախարակեն ու հայհոյեն։
Մեհմեդ Էֆենդին գաղտնի հաղորդակցվում էր Անդրանիկի ու Գևորգի հետ ,որ երբ թուրքերը տեղեկություն ունենան ֆիդայինների գտնվելու վայրի մասին ապա նա արագ դրա մասին տեղեկացնում էր հայդուկներին որպեսզի նրանք շտապ հեռանան այդ վայրերից:
Եվ հետաքրքրական է մի բան թե ինչպե՞ս էր նրան հաջողվում խուսափել ֆիդայական գնդակներից,դա ունի իր բացատրությունը:Էֆենդին միշտ իր պարանոցի շուրջը սպիտակ սավան է կապում, որով հայդուկները ճանաչում էին նրան:Մեհմեդ Էֆենդին իր այդ ծանր զոհաբերության միջոցով ծառայում էր հայությանը՝ քանզի համոզված էր ,որ նրա արած գործերը մեծ օգնություն են Անդրանիկին և իր ընկերներին:
Դրանից բացի Էֆենդին իր կյանքի վերջին տարիները անցկացրել է ԱՄՆ-ում և աշխատել «Ղարիբ մշեցի» հյուրանոցում որտեղ նա գիշերները դուրս է գալիս ու փնտրում էր Ամերիկա ժամանած այն հայերին որոնք օգնության կարիք ունեին և նրանց ուղեկցում դեպի «Ղարիբ մշեցի»:Նրա կյանքը ավարտվեց օվկյանոսի կապույտ ալիքների մեջ որտեղ նա փորձում էր փրկել Անդրանիկի Ասլանին:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան




Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/

Հզոր բանակ


Հզոր բանակ

Սարի Ասլան Չաուշ Գևորգ,
Մուշն է պաշարել թուրքի զորք,
Կուզենա նա ջնջել հային,
Ուր է չկա քաջ ֆիդային,

կրկն.
Որ է չկա քաջ Հրայրը,
Սպաղանց քաջ Մակարը,
Տարոնի առյուծ Սմբատը,
Սեբաստացի քաջ Մուրադը

Մշուշապատ Անդոկ սար,
Ֆիդայության որջը դառար,
Ազատության ձայն հնչեցրիր,
Թուրքի զորքին մեծ ջարդ տվիր

կրկն.
Կեցցե հզոր մեր բանակը,
Քաջարի Դժողք Հրայրը,
Տարոնի առյուծ Սմբատը,
Սեբաստացի քաջ Մուրադը

Հայոց քաջեր ոտքի ելեք,
Ֆիդայական խմբեր կազմեք,
Անկախության սուրբ դրոշի տակ,
 գերված հայրենիքն ազատեք

կրկն.
Հայոց հզոր մեր բանակով,
խումբ-խումբ կանցնինք Տաճկաստանով,
Թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով,
հայրենի հողն ազատելով

Արցախեն մինչև Մալաթիա,
Նետի պես սլացող Հայկյան,
Եռագույնի հովանու տակ,
Հասնինք Զեյթուն ու Կիլիկիա

կրկն.

Հայոց հզոր մեր բանակով,
խումբ-խումբ կանցնինք Տաճկաստանով,
Թուրք-օսմանցուն մեծ ջարդ տալով,
հայրենի հողն ազատելով


Քանի,որ այս երգի բառերը չկաին համացանցում,դրա համար էլ գրում եմ այստեղ:

среда, 17 октября 2012 г.

Գիտե՞ ք,որ...


Գիտե՞ ք,որ...
Աշխարհի ժողովուրդները խոսում են շուրջ 2000 լեզունեով ,որոնց մեջ հայերեն խոսողները գրավում են 38-րդ տեղը՝ շուրջ 7 միլիոն մարդ:
Միայն 10 լեզուներով խոսում է ավելի քան 3միլիարդ մարդ:
Դրանք են չիներենը,անգլերենը,ինդոնեզերենը,իսպաներենը,ռուսերենը,գերմաներենը,ճապոներենը,պորտուգալերենը,ֆրանսերենը,արաբերենը,բենգալերենը և իտալերենը:Հետևաբար,ովքեր տիրապետում են այս լեզուներին , կարող են շփվել մոլորակի բնակչության կեսի հետ:
Կան լեզուներ,որոնցով հաղորդակցվում են տարբեր ժողովուրդներ:Այսպես՝անգլերեն խոսում են ԱՄՆ-ում,Անգլիայում,Կանադայում,Ավստրիալիայում,Նոր Զելանդիայում:Գերմաներենով խոսում են Գերմանիայում և Ավստրիայում:Պատահում է նաև հակառակը.Բելգիայում խոսում են և ֆրանսերեն և ֆլամանդերեն:Սուդանում գոյություն ունի 117,իսկ Դաղստանում 60 լեզուներ:
Այս Առումով հետաքրքիր պատկեր ունի հայոց լեզուն.նրա արևելահայ տարբերակը գործում է ՀՀ-ում և Իրանի հայության մեջ,իսկ արևմտահայերենը Սփյուռքի հաղորդակցման լեզուն եր:

«Հայոց լեզու 10»
Էրիկ Իսրաելյանի  բլոգը
http://erik-hay.blogspot.com/

вторник, 16 октября 2012 г.

Թե ինչպես էր Յավեր փաշան վախենում իր 10 հազարանոց բանակով գերի ընկնել Անդրանիկի 200 հայ կամավորներին:


Թե ինչպես էր Յավեր փաշան վախենում իր 10 հազարանոց բանակով գերի ընկնել Անդրանիկի 200 հայ կամավորներին:



1912 թվական ,նոյեմբերի 15:Պայծառ առավոտ, անամպ երկինք:Հայկական կամավորական գունդը ,Անդրանիկի և Նժդեհի առաջնորդությամբ ,անսպասելի  գրոհում է թշնամու դիրքերը:Նպատակն էր՝ շփոթության մեջ գցել Յավեր փաշայի մեծաքանակ բանակը՝ մոտ 10 հազար ասկյար, և նրանց սեղմել դեպի Մարիցա գետը դարձնելով լրիվ անմարտունակ:
Բուլղարական զորամիավորումների հրամանատար Պրոդոգերովը բոլորովին չէր սպասում , որ հայկական գունդը առանց նախազգուշացման պիտի բաժանվի իրենցից և մրրիկի պես սուրա դեպի թշնամու հրետանային դիրքերը: Զայրացած հրամայում է ՝ Անդրանիկին ետ պահել այդ խելահեղ գրոհից :Պղնձյա շեփորները ճաքած էր , և նրա արձակած ձայնը հեռու չեր գնում:
Հայ կամավորները մրրկասույր արշավում են թշնամու դիրքերի վրա:
-Ուղղություն վերցնել դեպի մոտակա ձորը ..... հրամայում է Անդրանիկը:
Հայկական գունդը մտնում է ձորը:Թշնամու արձակած ռումբերը այլևս իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Առասպելական հերոսը , իր քաջերի գլուխն անցած շեշտակի գրոհով գրավում է թուրքական բանակի դիրքերը:
Յավեր փաշան իր բանակով ընկնում է պաշարման օղակի մեջ:
Առջևից նրան սեղմում են հայ կամավորները ,թիկունքից հորդառատ Մարիցա գետն է:

Դրությունը չափազանց ծանր էր և անելանելի:Կամ պիտի դիմադրել՝կորցնելով մինչև վերջին զինվորը, կա՛մ նահանջել՝ թափվելով ջուրը:Եվ եղան զինվորներ, որոնք  զենքերը գցեցին ու նետվեցին ջուրը:
Փախուստ և խուճապ:
Յավեր փաշան որոշում է անձնատուր լինել:
Պատմում են , որ երկուսուկես ժամ է տևում , մինչև որ Յավեր փաշան իր երեք գնադպետներով ,22 սպաներով ու 10 հազարանոց բանակով հանձնվում է ՝ լուռ ու գլխահակ կանգնելով հայ-բուլղարական զորքերի առաջ:
Ուղղություն է վերցնում դեպի Փերեջիկ քաղաքը:
-Խնդրում եմ,մինչև գերության վայրը հասնելը,թող մեզ ուղեկցեն բուլղարական զինվորները և ոչ հայ կամավորները....-այսպես է դիմում թուրք փաշան:
-Ինչո՞ւ...հարցնում է Պրոդոգերովը:
-Նրանք մեր հին թշնամին են և շատ հնարավոր Է,որ նրանցից մեկն ու մեկը հանկարծ խախտի գերու համար սահմանված անձեռնմխելիության միջազգային կարգն ու կանոնը  և...--ինչ-որ մի բանից վախեցած պնդում է իր խոսքը Յավեր փաշան:
Երբ այդ մասին տեղեկացնում են Անդրանիկին , քմծիծաղ տալով ասում է.
-Երեսին կուտ կերթա,կամչնան,պարտված տեղն էլ կուզեն ըսել,թե իրենք ինչպես կարող է 200-270 հայ կամավորներին գերիները լինեն .....Գլուխը քարը թող այդպես ըլլա:
-Մեր մտքով էլ չեր անցնում,թե ի՛նչ նպատակն են հետապնդում գերիները,-գլուխն օրորելով ավելացնում է Պրոդոգերովը:


Սուրեն Սահակյան «Հերոսապատում»
http://erik-hay.blogspot.com/