пятница, 1 мая 2015 г.

1949-ին, արդեն աքսորներն էին սկսվել:Վարուժան Ոսկանյան


«Լուսանկար կղրկեմ, որմե կհասկնաք:Եթե նկարին մեջ ոտքի եմ, կնշանակե, որ լավ եմ: Եթե կռթնած եմ պատի մը կամ աթոռի մը,կնշանակե, կամաց-կամաց: Եթե նստած եմ, կնշանակե, որ գեշ է»: Ուրիշներն էլ էին հորինել շեղող այդ հնարքը, որպեսզի առավել զգուշավոր ու պարզ բացատրեին: Տարիներ շարունակ ոչ մի լուսանկար չեկավ Սովետական Հայաստանից: Առաջին լուսանկարը հազիվ 1949-ին եկավ, ու Բուխարեստում Անտոնյան ընտանիքն ստացավ այն: Լուսանկարը եկեղեցում ձեռքից ձեռք անցավ: Ամբողջ ընտանիքը խմբվել էր լուսանկարչական սարքի առջև: Ընտանիքի գլխավորը` Ներսես Անտոնյանը ոչ կանգնած էր, ոչ հենված, ոչ էլ անգամ նստած, այլ պարզապես խոտի մեջ պառկած էր: Բայց շատ ուշ էր: Հայրենադարձությունը 1948-ին դադարել էր: Այն ժամանակ`1949-ին, արդեն աքսորներն էին սկսվել:
Վարուժան Ոսկանյան

Комментариев нет:

Отправить комментарий