среда, 29 апреля 2015 г.

Գյուղը հաղթանակի էր կարոտ:


   Գյուղը վարակված էր ֆուտբոլային տենդով:

   Դա համաճարակ էր, որի պատճառով մնացյալ ամեն բան կորցրել էր իր նշանակությունը:
   Արտերն ու այգիները անտերության էին մատնվել, կովերն ու ոչխարները ազատություն էին ստացել, դպրոցը դատարկվել էր, ծերունիները լքել էին գյուղամեջը և իրենց աթոռաքարերը շալակած՝տեղափոխվել ֆուտբոլի դաշտի մոտ:
   Գյուղն իր կյանքում դեռ հաղթանակ չէր տեսել, գյուղը հաղթանակի կարոտ էր, ինչպես կիզիչ տապից գոսացած հողը՝կենարար անձրևի,որը  պտղաբերության անհամար սաղմեր է արթնացնում նույնիսկ անկենդանների շարքը դասված  չորացած սողունների մեջ:
Հակոբ Սողոմոնյան

Комментариев нет:

Отправить комментарий