пятница, 8 февраля 2013 г.

Իմ Տապանագիրը:


Իմ Տապանագիրը:


Անցո՛ր, կանգ առ, կան՛գ, անցորդ այս անհայտ հողաթմբի առջև, որում ինձ տրված չէ հանգչել:
    Եվ, ասա՛ դեռ աշխարհ ու արև կա՞...
    Միթե՞ քուն են մտել սրտերը հայոց, երբ մեռելները քուն չունեն, քանզի գերեզմա՛ն չունեն:
    Օհ, ձայնը, խռովիչ ձայնը մեռելների լսո՞ւմ ես, անցորդ,հայոց արյան վայրերից բարձրացող կանչը...Կա՛նչը կարմիր եղեռնի բյուրաբյուր մեր զոհերի... Կա՛նչն անլռելի, որ մերթ՝ իբրև խոլ փոթորիկ մռնչում է մարդկային ազգի խլության դեմ, և մերթ իբրև անզոր հողմ՝ նրա մեռյալ խղճի դռանը սվսվում...
    Գերեզման են ուզում մեռելները, անցո՛րդ:Ահ, երանի՛ հայրենի հողում, հողի քնով  քնած երջանիկներին, երիցս երանի...
    Հանգիստ են ուզում մեռելներն անթաղ, անգերեզման՛...
    Եվ, պիտի հանգչեն... Այնժամ պիտի հանգչեմ և ես, երբ հայոց աշխարհի երեք հսկաները՝ Մասիս,Նեմրութ և Սիփան իրար ձայն տան, կանչեն ցնծագին. «Հեյ, հեյ՛, էլի՛ հայ ունենք, էլի՛ հայ, էլի՛ Հայաստան»...
   

     Անցորդ, ասա, հեռո՞ւ է այդ օրը:
    Բաբո՛, դու լալի՞ս ես, դու զինաթա՞փ ես, երբ ես դեռ տոգորում, սեռ շարունակում եմ կռիվը:
    Ի մա՛րտ, անցորդ, ի մա՛րտ, որպեսզի տարաբնակ հայը՝ հայրենադարձ, և մեր Մեռելները՝ գերեզման ունենան: ի մա՛րտ...


Գարեգին Նժդեհ, երկեր:

Комментариев нет:

Отправить комментарий