суббота, 23 февраля 2013 г.

Նժդեհի ռազմավարությունը Սյունիքում:




   Կռվի բախտը-Կռվի բախտը վճռում է թշնամի կողմերից մեկի բարոյական հավասարակշռության խախտումը, որին անմիջապես հետևում է խուճապը, իսկ այդ վերջինին՝ նյութական պարտությունը:
   Անհավասար կռվը չէ, որ կործանում է այս կամ այն բանակը, այլ՝ խուճապը, որին մատնված կողմը առնվազն եռապատկում է իր կորուստը, երբեմն էլ՝ոչնչանում գլխովին:
   Սպանվածների, վիրավորների, գերվածների, ինչպես և պատերազմական ավարի  քանակը եղել է և միշտ շարունակում է մնալ պարտության երկրորդական ազդակը:
   Էականը այն բարոյական ազդեցությունն է, որը ունենում է կռվող կողմերից մեկը մյուսի վրա:

   Գայլի գործելակերպը-Հին, քարացած ռազմավարության սկզբունքները անտես առնելու ինձ ստիպում էին իմ ռազմական ուժերի քանակը, իմ տեխնիկական թուլությունը և Սյունիքի տեղագրությունը:
   Ես նյութական հնարավորությունը չունեի և պիտի չունենաի հավասար ուժերով դիմադրելու թշնամուս:Վաշտը՝ լավագույն դեպքում մոտ 100 հրացանաձիգ. ահա՛ իմ մարտական ուժերի այն միավորը, որը պիտի ճակատեր թշնամու գումարտակի, գնդի, երբեմն՝ է՛լ ավելի մեծ զորամասի դեմ:
   Ավելի մեծ « առանձնահատկություն» ինյ թույլ տալ չէի կարող:
   Ահա թե ինչու պիտի գործեինք թշնամու որակմամբ՝ որպես «Հին գայլ»՝ հրաժարվելով ռազմավարության հին, շաբլոն ու զանգվածային ձևերից:
                                                                          ***

   Սյունիքի հաջողությունների մեջ խոշոր բաժին ունի իմ մշակած ու գործադրած «Գայլի» ռազմավարությունը:Անշուշտ, կռվի ձևերը, ինչպես և ռազմագիտական գերակշռությունը ստեղծող բոլոր տարրերը՝ քանակ, տակտիկական կրթություն, սպառազինություն, անմիջականորեն չեն վճռում կռվի բախտը:Սակայն, նրանք ստեղծում են այն բարոյական գերակշռությունը, որը և պայմանավորում է այս կամ այն կռվող կողմի նյութական հաջողությունը:
   Իմ ռազմավարությունը՝ բարոյական գերակշռություն ստեղծել և ապա հարվածել, ինձ հնարավորություն էր տալիս.
   Ա.Թշնամուն խուճապի մատնել և ապա ծեծել.
   Բ.Թշնամու ուժերը, ամբողջովին կամ մասամբ, առնել տակտիկական աքցանի մեջ և ապա ջարդել.
   Գ.Հաճախ նրան շեղել իր գործողության ուղղությունից և օգտվել նրա սխալներից.
   Դ.Միշտ էլ հարկավոր կետերի վրա լինել գործուն, աշխույժ.
   Ե.Ուժեղ լինել հարկավոր վայրկյանում.
   Զ.Գամել թշնամուն իրեն համար տեղագրական անհաջող պայմանների մեջ և պարտադրել կռիվը.
   Է.Խուսափել դիրքային ձգձգվող կռիվերից.
   Ը.Ամենանվազագույն չափերի հասցնել զոհերի թիվը և ռազմամթերքի ծախսը, և այլն...


   Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий