вторник, 19 февраля 2013 г.

Զոր. Սիլիկյանի կոչը հայ ժողովրդին` Սարդաապատի ճակատամարտից հետո:


Ինչպես բլոգի նախորդ նյութերից մեկում խոստացա, հիմա բլոգում կտեղադրեմ 1918թ. մայիսի 29-ին Զոր.Սիլիկյանի  հայ ժողովրդին ուղղված կոչը:Հիշեցնեմ, որ նախորդ նյութում տեղադրված էր Սիլիկյանի մարտակոչը վճռական ճակատամարտից առաջ:



    Հայե՛ր:Մեր քաջարի զորքերի հերոսական գործունեությունը շարունակվում է, և թուրք զորքերը նահանջում են:
    Մենք պետք է հետ առնենք Ալեքսանդրապոլը, որը այնպես նենգորեն գրավեցին թուրքերը:
    Մեր բոլորիս մտքերը ամբողջովին պետք է սևեռած լինեն դեպի Ալեքսանդրապոլ և մենք պետք է հետ առնենք այն և ապա միայն թուրքերի հետ բանակցության մեջ մտնենք հաշտություն կնքելու համար:
    Մեզ բոլորիս շատ լավ պետք է հայտնի լինի, թե որ աստիճանի գրգռվել է անկուշտ ու միաժամանակ թույլ թուրք կառավարության ախորժակը:Նա պահանջում է ամբողջ Ախալցխայի, Ախալքալաքի, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառները՝ Էջմիածին վանքի հետ միասին և Երևանի, Նախիջևանի գավառների մեծ մասը:
    Մի՞թե մենք պետք է տանենք այդպիսի անարգանք:Մի՞թե հեշտ ու հանգիստ սրտով պետք է տանք թշնամուն մեր հայրենի հողերը, որ կերակրել, կերակրում են և պիտի կերակրեն մեզ, և մեր սրբատեղին՝ սուրբ Էջմիածինը:
    Ո՛չ, երբեք, Հա՛յ ժողովուրդ, դու չպիտի թույլ տաս այդպիսի անարգանք:
    Եվ այդ անարգանքը տեղի չի ունենա, եթե մենք հասնենք մինչև Ալեքսանդրապոլ:
    Քի՛չ  է մնացել մինչև Ալեքսանդրապոլ. հարկավոր է միայն օգնել խրամատներում գտնվող մեր քաջերին, և մի երեք-չորս օրից հետո մենք կհասնենք մեր նպատակին:
    Արդ, ուրեմն, մի՛ դանդաղեք, հայե՛ր. շտապով խմբվեցեք խիտ ու համերաշխ շարքերով, վռնդեցե՛ք թշնամուն մեր հայրենի արյունաներկ հողից, . թո՛ղ ձեզ հետ լինի ձեր հետնորդների օրհնությունը:
    Դեպի՛ զենք բոլորդ:
    Դեպի՛ Ալեքսանդրապոլ:



Սիմոն Վրացյան «Հայաստանի հանրապետություն»:

Комментариев нет:

Отправить комментарий