понедельник, 11 февраля 2013 г.

Սա Հայաստան է, և՝ վերջ


  (Հարցազրույցի ամբողջական տեքստը)
 -էս վերջին երկու տարվա ընթացքում հայերի կողմից հետ նվաճած գյուղերից մեկն է եղել՝ Քյարքին:Մենք մինչև հիմա միայն հանձնել ենք հողերը թշնամուն:(Հանձնել ենք մեր հողերը) մեր հողերը, գյուղերը... և հոգեբանությունն այնպիսինն է, որ դիմադրական ոգին շատ է թուլացել ազգի մեջ:Այդ պատճառով էլ գտնվում են մարդիկ՝ բարձրաստիճան, կառավարական... և այլն, որոնք գտնում են, որ մենք մեր Հայ դատից պիտի հրաժարվենք:Դե, դա նրանից է գալիս, որ մեր ազգի ինտիլիգենցիան՝ հիմնականում ցածր ոգու տեր, մարտնչելու ձևն ու վիճակը չգիտի:Դրա համար էլ այդպիսի բաներ շատ կլինեն:
  ...Իսկ այստեղ, փաստորեն, ֆորպոստն է մեր ազգի՝ Գետաշեն... Շահումյան... Արցախ... մնացած վայյրերը, ինքը՝ Զանգեզուրը:
    Դրանք գտնվում են անմիջապես ոչնչացման վտանգի տակ:
    Եվ սրանք դատարկ խոսքեր չեն:Դա, իրոք, այդպես է:
    Ցանկացած պահի,  մի փոքր կազմակերպված ուժ կարող է կատարել հարձակում և կրկնել 15 թիվը:Հեշտությամբկատարել այն:
    Դրա համար էլ մեր ազգի մարդիկ հավաքվել են հիմա և կազմում են զինված ջոկատներ, զինվորական կազմակերպությունների ջոկատներ, որոնք պատերազմելու են...
    Այս ընթացքում կատարվեց սելեկցիա՝ ընտրում:Մնացին նրանք, ովքեր, իրո՛ք, վեր են կացել իրենց հողը պաշտպանելու:Իրո՛ք, հասկանում են, որ չի կարելի հանձնել ո՛չ մի մի կտոր հող:
իրո՛ք, սա Հայաստան է...
   Ինչ ասեն կենտրոնական, կամ ո՛չ կենտրոնական, կամ միջազգային, կամ ազգային գործիչները.Սա Հայաստան է, և՝ վերջ:
    Ո՛չ ոք չի կարող ասել, որ սա Հայաստան չէձՈ՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել, փոխանակման դնել, հանձնման դնել:Ո՛չ մի տեսակի գաղափար չի կարող արդարացնել Շահումյանի..., Գետաշեն..., Արցախի հանձնումը, ինչպես նաև մնացած այն հողերը, որոնք այսօր օկուպացված են տարբեր երկրների կողմից:
   ...Ստեղծում ենք մեր մարզական և գործող ճամբարները, որտեղ տեղի տղաներից առանձնացնում ենք ունակություններ ունեցող մարդկանց և հատուկ ծրագրով մարզում և ստեղծում «Կոմանդոսների» խմբեր, որոնք կատարում են հատուկ հանձնարարություններ՝ բարձր  մակարդակի պատրաստականությամբ... շնորհով:
   ...Չեմ ուզում ասել արածը...ինչ կարող ենք անել:Իմաստ չունի:Հիմնականն այն է, որ մեր բանակի սկզբունքում ընկած են ազգային վերականգնման, ազգային անկախության, ազգային իղձերի կատարման գործողությունները:
    Մենք պատրաստ ենք ամեն տեսակի գործողությունների:
    Ամեն տեսակի:
    Բոլոր տիրույթներում:Բոլոր հայաբնակ և ո՛չ՝ հայաբնակ:Հայի հողերում:
Եվ, իզուր չէ այն, որ այստեղ հավաքվում են հայորդիները, որոնք հասկանում են ազգի պայքարի իմաստը:

    Այստեղ կան նաև սփյուռքից մարդիկ, որոնք կատարում են ուղղորդված գործողություններ:Մասնավորապես,... շատ սերտ կապեր ունենք «Ազգային ճակատի» տղաների հետ, որոնք մեզ հետ համագործակցում են:Պարզվում է, որ շատ մոտ են մեր գաղափարները, հասկացությունները:Շա՛տ մոտ են:Տարբերություններ կան... բայց մոտ են...և՛ քաղաքական, և՛ զինվորական իմաստով:Մենք մեծագույն հաճույքով համագործակցում ենք:Նրանց հետ կարողանում ենք տղաների պատրաստականության վրա աշխատել:Ինչ-որ չափով նաև նյութական աչակցություն ենք ստանում:Եվ, կարծում եմ, որ այս համագործակցությունը կզարգանա . սփյուռքում, . այստեղ՝ Հայաստանում:
    Ասենք, մեր ճամբարներում տղաներից մեկի գոյությունն, արդեն, ձգում է:Արդեն հասկանում են, որ իզուր չէ աշխատանքը, որ սա համազգային գործ է, որ մենք իրոք ճիշտ ենք:Որովհետև էն հեռավոր երկրից գալիս է հայը, կանգնում է մեր կողքին, ասում՝ մենք այստեղ կպատերազմենք:
    Կգա օր, երբ որ մենք էլ կգնանք Այնտեղ, որտեղ հաջորդ քայլերն են մեր ազգի և կկատարենք անհրաժեշտ գործողություններ:
    Ինձ թվում է, որ ամեն ինչ լավ կլինի, եթե սփյուռքը կարողանա:
    Ճիշտն ասած, զինվորական իմաստով մենք կարող ենք ամեն ինչ անել, բացի զենքի ձեռք բերումից:
    Մեր ամբողջ զենքերը վերցված են զինվորական օպերացիաների հետևանքով:Այսինքն, մենք ո՛չ մի տեղից զենք չենք կարողացել ո՛չ գնել, ո՛չ էլ՝ ստանալ:Մենք կատարել ենք օպերացիաներ և դրա հետևանքով ունեցել ենք զենք:Ա՛յ էդ է մեր կարիքը:Եթե որևէ մեկը կարող է մեզ էդ ուղղությամբ աջակցություն կատարել, եթե զենքը մեր ձեռքը լինի, մենք կկարողանանք արդարացնել...
   Մեր «...ճակատի» տղաների հետ, ես կարծում եմ, կկարողանանք և Զանգեզուրում, և Արցախում, և Շահումյանում, և Գետաշենում ստեղծել մեր մարզական և գործող ճամբարները և ջոկատները...Կընդարձակենք մեր գործողությունները և, ես կարծում եմ, որ դա մեր համատեղ գործողությունների միջոցով...կդառնա Պատմական...


«Սա Հայաստան է, և՝ վերջ.Լեոնիդ Ազգալդյան»:

Комментариев нет:

Отправить комментарий