воскресенье, 23 февраля 2014 г.

Ալքիմիկոսը


Բրազիլացի գրող Պաուլո Կոելիոն ծնվել `1947թ.` Բրազիլիայում: Իր <<Ուխտագնացություն>> և <<Ալքիմիկոսը>> վեպերը հեղինակին բերում են աննախադեպ հաջողություն և ճանաչում:  <<Ալքիմիկոսը.>> գրվել ` 1988-ին, թարգմանվել է 67 լեզվով և ավելի քան 86 միլիոն տպաքանակով: Համարվում է պորտուգալերեն ամենաշատ տպագրված գիրքը: Հեղինակի մյուս ստեղծագործություններից են`<< Մոգի օրագիրը>>, <<Հրեշն ու տիկին Պրիմը>>, <<Վերոնիկան որոշել է մահանալ>>,  << Հինգերորդ լեռը>> և այլ գործեր: Ստորև կներկայացվի մեջբերումներ և հետաքրքիր մտքեր Կոելիոյի ամենահայտնի` <<Ալքիմիկոսը>> վեպից:

                                                        ***
Քանի որ նրա համար բոլոր օրերը միանման են, իսկ երբ մի օրը նման է մյուսին` մարդիկ դադարում են նկատել այն լավը, որ տեղի է ունենում իրենց կյանքում արևը ծագելուց հետո:
                                                         ***
Մի մոռացիր, որ աշխարհում ամեն ինչ մի ամբողջություն է:
                                                         ***
Երջանկության գաղտնիքն այն է, որ տեսնես այն ամենը, ինչով հրաշալի ու փառահեղ է աշխարհը, և այդ միջոցին երբեք չմոռանաս թեյի գդալում եղած երկու կաթիլ յուղի մասին:
                                                         ***
Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում` ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության կատարմանը:
                                                        ***
Երբ ոչխարներիս արոտ էի տանում, կարող էին օձի հանդիպել և նրա խայթոցից սատկել: Բայց ոչխարի ու հովվի համար հենց դա է կյանքը:
                                                        ***
Քանի դեռ հաջողությունը մեզ ուղեկից է, պետք է որսալ պահը, պետք է ամեն ինչով օգնել նրան, ինչպես ինքն է մեզ օգնում: Դա այդպես էլ կոչվում է` Բարեհաջող սկիզբ: Սկսնակների բախտը բերում է:
                                                     ***
Հիշիր.միշտ պետք է ճշգրիտ իմանալ, թե ինչ ես ուզում:
                                                     ***
Աշխարհում ամեն ինչ միևնույն նյութի տարբեր արտահայտություններ են:
                                                     ***
Գուցե Տերը անապատը հորինել է հենց նրա համար, որպեսզի մարդիկ հրճվեն ծառեր տեսնելով:
                                                      ***
Մի շտապի, ինչպես ասում էր ուղտապանը. ճաշի ժամին ճաշիր, ճամփա ընկնելու ժամին` ճանապարհվիր:
                                                       ***
Սանտյագոն հասկացավ ամենակարևոր, ամենաիմաստուն մասն այն լեզվի, որով խոսում է Տիեզերքը, և որին բոլոր մարդիկ հասնում են սրտով: Դա ՍԵՐ է կոչվում:
                                                       ***
Երբ սիրում ես, ամեն ինչ ավելի իմաստավոր է:
                                                       ***                    
Բայց ուղտապանը զինվորական չէր և այդ պատճառով էլ արդեն շատ անգամ էր գուշակին դիմել. ոմանք գուշակել էին անսխալ, մյուսներին դա չէր հաջողվել:Իսկ մի անգամ նրանցից ամենածերը հարցրեց, թե ինչու է ուզում իմանալ իր ապագան:
   -ուզում եմ իմանալ,- պատասխանեց,-որպեսզի կարողանամ կանխել այն, ինչը չէի ուզենա, որ ինձ հետ կատարվեր:
   -Այդ դեպքում դա չէր լինի քո ապագան,,-պատասխանեց գուշակը:
   -Այդ դեպքում գուցե ուզում եմ իմանալ, որպեսզի պատրաստ լինեմ նրան, ինչ սպասվում է ինձ:
   -Եթե մի լավ բան պատահի` դա կլինի հաճելի անակնկալ, Իսկ եթե վատ բան լինի`կզգաս պատահելուց շատ առաջ:
   -ես ուզում եմ իմանալ, թե ինձ ինչ է պատահելու, քանի որ ես մարդ եմ, իսկ մարդիկ ապրում են կախված լինելով իրենց ապագայից:
                                                            ***
Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է:
                                                         ***
Ինչ մեկ անգամ կատարվել է` կարող է էլ երբեք չկատարվել:Բայց այն, ինչ կատարվել է երկու անգամ`անպայման կկրկնվի նաև երրորդ անգամ:

Комментариев нет:

Отправить комментарий