четверг, 11 апреля 2013 г.

Կարծես որոշել են ավելի քիչ խոսել և ավելի շատ գործել:

Սպարապետը խոսում է Ս-300-ի մասին:


 -Ընդհանրապես ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակում պաշտպանական համակարգը գործում է հատկապես ՀՕՊ ոլորտում:Մնացած բոլոր ուղղություններում այն շատ սիմվլոիկ է:ՀՕՊ-ի ուղղությամբ ռուսները հիմա, հատկապես վերջին իրադարձություններից հետո, հակված են եղած միջոցներն ավելի ուժեղացնելու և թամացնելու ոչ միայն ՀՀ-ում, այլև դրանում շահագրգռված այլ երկրներում՝ Ղազախստանում,Ղրղզստանում, Տաջիկստանում:           Ս-300-ից, որ ՀՀ-ում մարտի 14-ից անցել են մարտական հերթապահության, անցյալ տարի մի դիվիզիոն էլ տեղադրել են Ղազախստանում: Իմ տպավորությունն այն է, որ 1999թ. ընթացքում այն 6 երկրները, որոնք կոլեկտիվ անվտանգության պայմանագիր ստորագրեցին, ՀՕՊ-ի ամուր համակարգով հագեցած կլինեն, գրեթե համոզված եմ, որր այդպես է:

   -Ի՞նչ տեղ ունի ՀՕՊ-ի համակարգը ՀՀ-ի պաշտպանությունում, հատկապես այն առումով, որ մենք գտնվում ենք անհանգիստ տարածաշրջանում:

     -Որ մենք գտնվում ենք անհանգիստ տարածաշրջանում, մենք բոլորից լավ գիտենք:Եվ այդ համակարգերը, անկասկած, մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար հետևյալ իմաստով. օրինակ՝ Թուրքիան և Հունաստանը դաշնակից պետություններ են ՆԱՏՕ-ի շրջանակներում, բայց՝ տարվա մեջ տասնյակ անգամ թուրքական ինքնաթիռները խախտում են Հունաստանի սահմանը, պատահում է նաև հակառակը:Եվ եթե մեր սահմաններն ամուր պաշտպանված չեն, չեն բացառվում նման դրսևորումները նաև մեր նկատմամբ:Սա՝ առաջին:Երկրորդը՝ Ս-300-ները պաշտպանում են ոչ միայն մեր, այլ նաև ԱՊՀ սահմանները, իսկ ԱՊՀ տարածքը բնականաբար, ավելի մեծ է:
     Ինձ թվում է, որ ԱՊՀ-ն և մասնավորապես Հունաստանն սկսել են ավելի լուրջ նայել կոլեկտիվ անվտանգության պայմանագրին և ընդհանրապես իրենց քայլերին: Մինչև հիմա նրանք բողոքում էին միայն նրանից, որ ՆԱՏՕ-ն ԱՊՀ-ի, ՌԴ-ի շրջակայքում ավելի է ամրանում: Հիմա, կարծես թե  որոշել են ավելի քիչ խոսել և ավելի շատ գործ անել, իրենց հերթին ամրանալ:Այսինքն, կոլեկտիվ անվտանգության պայմանագիրը, հատկապես ՀՕՊ-ը երկուստեք փոխշահավետ է, միաժամանակ պաշտպանում ենք ԱՊՀ-ի և մեր սահմանները:Ընդ որում, ամենևին ընգծված և ֆիքսված չի, թե Ս-300-ը ՀՀ տարածքը հատկապես որ կողմից պետք է պաշտպանի, որ կողմից վտանգը եկավ, այն կողմից էլ պաշտպանելու է:

  -ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը հերթական անգամ փորձեց բարձրացնել, այսպես ասած Ռուսաստանից անօրինական կերպով Հայաստան զենք մատակարարելու չարչրկված հարցը:Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ Ադրբեջանն ամեն անգամ, այս հարցում անհաջողության մատնվելուց հետո էլ, զուր ջանքեր է գործադրում հակահայկական քարոզչական մեքենան գպրծի դնելու համար:    -Ալիևին կարելի է հասկանալ:Նա, բնականաբար, անտարբեր չի կարող լինել, որ Հայաստանն իր պաշտպանությունը տարին տարվա վրա ուժեղացնում է:Չի կարելի ասել, թե ինքն էլ չի ուժեղացնում:Ինքն էլ  զինատեսակներ է ստանում, գնում Թուրքիայից, այլ երկրներից:Փաստ է՝ յուրաքանչյուրն իր պաշտպանության մասին է մտածում:

   -Վերջերս իր ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը, խոսելով Ադրբեջանում թուրքական զորակայան տեղադրելու մասին, ասել է, որ հայ-ադրբեջանական ռազմական բախման դեպքում Հայաստանը չի կարող օգտագործել իր տարածքում տեղակայված ռուսական սպառազինությունները, քանի որ դրանք ՀՀ-ում են գտնվում ԱՊՀ կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում, և Ադրբեջանն ԱՊՀ անդամ է:Իսկ Ասրբեջանը, իր տարածքում թուրքական զորակայանն տեղադրելու դեպքում, իտարբերություն Հայաստանի նման արգելք չի ունենա: Ինչ-որ բան նախատեսվո՞ւմ է վերոհիշյալի դեպքում առաջացող ռազմական անհավասարակշռությունը թույլ չտալու համար:

    -Ադրբեջանում թուրքական որակայանի տեղադրումն անհնարին է:Թուրքիան ըստ ՆԱՏՕ-ի համաձայնության այլ երկրներում ռազմակայան տեղադրելու որավունք չունի:Բացի այդ, դա չափազանց լուրջ խնդիր է տարածաշրջանային հավասարակշռությունը խախտելու իմաստով: Այստեղ բազմաթիվ երկրների, գերատեսչությունների շահեր են խաչվում, և Ադրբեջանում բազա տեղադրելուց առաջ թուրքերը պետք է նախ և առաջ հաշվի նստեն Ռուսաստանի, Իրանի շահերի և ամբիցիաների հետ, հետո նոր միայն Հայաստանի:Եթե դա այնքաան հեշտ հարց լիներ, նրանք վաղուց այդ բազան դրած կլինեին: Մոտ հեռանկարում ես գրեթե անհնարին եմ համարում Ադրբեջանում թուրքական բազայի տեղադրումը, ուղղակի բացառում եմ:

1999թ., ապրիլի 6:

Комментариев нет:

Отправить комментарий