понедельник, 11 января 2016 г.

Ինչպես Իսահակյանը ապտակեց Չարենցին:



 ...Չարենցը զվարճացած ասաց.«Պարոն Իսահակյան, ուշադիր նայեք ինձ, արդյոք առաջի՞ն անգամ եք ինձ  տեսնում»:
  Հայրս՝ «Այո, առաջին անգամ, որտե՞ղ կարող էի տեսնել ձեզ ՝ Խորհրդային Հայաստանում դեռ չեմ եղել»:
   «Լավ նայեցեք ինձ և հիշեք Ղարսը», -շարունակեց նա:
   Հայրս երկար նայեց Չարենցի աշխույժ աչքերին, որոնք ունեին խելոք և սրամիտ արտահայտություն, և հանկարծ պայծառացած բացականրեց. «Այո, Ղարսում 1905 թվին, հիշում եմ մի փոքրիկ անպատկառ տղաի, որին դեռ մի ապտակ էլ հասցրի»:
   Հուշերին տրվելով՝պատմեց. «Ղարսում էր: Որոշ ժամանակ անց նկատեցի, որ մի փոքրիկ, աշխույժ տղա՝ խելացի աչքերով, իր դեմքի համար բավական մեծ քթով, ամբողջ օրը հետևում էր ինձ. ուր գնացի, չկարողացա ազատվել նրանից:Իրիկունը հյուրանոցիս դռան մոտ էլի այդ տղան էր կանգնած և նայում էր համարձակորեն ճիշտ աչքերիս: Համբերությունս սպառվեց, և նրան մի լավ ապտակ հասցնելով՝ գոռացի. «Գնա, կորի, ի՞նչ ես ուզում ինձանից, ամբողջ օրը հետևում էս ինձ»:

Վիգեն Իսահակյանի հուշերից:

Комментариев нет:

Отправить комментарий