суббота, 9 января 2016 г.

Ահմեդ Ումիթ. Ստամբուլի հուշը:



Կնոջս և դստերս մահվանից հետո ես նախևառաջ այս տան իրերին էի պատմել իմ վիշտը: Իմ վիշտը, ցավը, զայրութն առաջին անգամ նրանց հետ  էի կիսել: Միայն նրանք են լսել ինձ առանց ձայն հանելու, միայն նրանք են իմ վհատությանն ընկերակցել: Այդ ծանր, մութ օրերին զգացել էի, որ այս աստիճանները, փայտե պատուհանները,  նախշազարդ վարագույրները, հայելիով պահարանը, պատի անտիկ ժամացույցը, բազմոցները, հատակի գորգերը, փոքրիկ գրապահարանը, ծաղկամանի ծաղիկները, այսինքն՝ այս վայրը տուն դարձնող ինչ որ կա, ինձ հետ վերացել էին, ինձ հետ նույն զայրույթն էին զգացել, ինձ հետ արտասվել էին: Եվ եթե կարողացել էի դիմանալ այդ մեծ ցավին, մեղքի այդ ծանր զգացողությանը, մի քիչ էլ այս իրերի, այս տան շնորհիվ էր...

Ստամբուլի հուշը գրքից:

Комментариев нет:

Отправить комментарий