суббота, 2 января 2016 г.

Լուի-Ֆերդինանդ Սելին. Ճամփորդություն գիշերից անդին:


   Նա՝ մեր էդ գնդապետը, երևի գիտեր՝ ինչի համար են էդ երկու մարդիկ կրակում, գերմանացիներն էլ երևի գիտեին, բայց ես իսկապես չգիտեի:Դեռ շատ հեռու ժամանակներից փնտրում էի հիշողությանս մեջ,  թե ինչ վատ բան էի արել գերմանացիներին, չէ, ոչ մի բան չէի արել: Նրանց հետ միշտ շատ սիրալիր էի եղել: Մի քիչ ճանաչել եմ գերմանացիներին, նույնիսկ նրանց հետ դպրոցում եմ սովորել, կարճ ժամանակ, Հանովերի մոտերքը: Խոսել եմ նրանց լեզվով:Էդ ժամանակ նրանք փոքրիկ գոռգոռացող բթամիտների բազմություն էին, գունատ դեմքերով և գողի աչքերով, որ ամեն ինչ փախցնում են, ոնց որ գայլերը, դասերից հետո միասին գնում էինք աղջիկ խոսացնելու մոտակա անտառներում, որտեղ նաև աղեղով ու ջրային ատրճանակով կրակում էինք, որ առնում էինք չորս մարկով, քաղցր գարեջոր էինք խմում: Բայց հիմա կրակե՜լ մեր դոշին, նույնիսկ առանց գալու հետներս նախապես խոսելու և զգուշացնելու, էն էլ ճանապարհի մեջտեղը, ուր ազատ տարածություն կար մեր և նրանց միջև, նույնիսկ անդունդ կար: Շատ-շատ տարբեր է հիմա:
   Պատերազմը, մի խոսքով, էն ամենն էր, ինչ մենք չէինք հասկանում...

Հատված «Ճամփորդություն գիշերից անդին» վեպից:

Комментариев нет:

Отправить комментарий