среда, 13 января 2016 г.

Նաջիբ Մահֆուզ. Ռադոբիս:



 -Կյանքն անցնում է կարճատև երազի նման:Ես, օրինակ, հիշում եմ, թե որքան տխրեցի,երբ հայրս մահացավ:Սակայն հիմա նրա մասին հիշողությունը սովորական է դարձել, և ինքս ինձ հարցնում եմ՝ իսկապես այդ մարդն ապրե՞լ է երկրի վրա, թե՞ խաբուսիկ տեսիլք է երևցել ինձ գիշերվա խավարում:Այդպիսին է կյանքը: Ի՞նչ օգուտ են բերում ուժեղները՝ պատմելով իրենց ուժի մասին, ի՞նչ են ստանում աշխատողները՝ դրամ ու հարստություն ստեղծելով:Ի՞նչ են ձեռք բերում տիրակալներն այն ամենից, ինչի վրա իշխում են:Ունայնություն...Ուժը կփոխվի հիմարության, իմաստությունը՝ խաբեության, հարստությունը՝ մեծամտության: Իսկ հաճույքը հենց հաճույք է, ուրիշ ոչնչի չի կարող վերածվել: Ամեն ինչ ունայնություն է, բացի գեղեցկությունից...

Հատված Ռադոբիս վեպից:

Комментариев нет:

Отправить комментарий