среда, 6 января 2016 г.

Խաչիկ Դաշտենց. Խոդեդան:


Գելը, որ խփում է ոչխարի մեջ՝ տանում է մեկ ոչխար, տասը ոչխար: Փառանին, որ զարկում է գիշերով՝ քշում է հարյուր ոչխար, հինգ հարյուր ոչխար Ես ձեզ հարց կիտամ, էդ ի՞նչ գել էր, որ օր ցերեկով խփեց մեր անտեր ու անպաշտպան երկրի վրա ու երեք միլիոն մարդ քշեց իր օջախից դուրս, որին սպանեց, որին կերավ, որին արնախեղդ արավ ու դուրս հալածեց անապատների մեջ: Էդ ի՞նչ փառանի էր, որ մտավ հայոց տուն ու մեզ էսպես անխղճաբար կոտորեց ու ցրեց աշխարհի վրա: Ո՞ր սարի գելը կհամեմատվի էդ արնաբերան գազանի հետ:

Հատված Խոդեդան վեպի առաջին հրատակարությունից:

Комментариев нет:

Отправить комментарий