суббота, 19 марта 2016 г.

Զրույցներ Գյոթեի հետ:


Ստորև ներկայացնում ենք հատվածներ «Զրույցներ Գյոթեի հետ նրա կյանքի վերջին տարիներին» գրքից, որը հեղինակին՝ Էքերմանին մեծ ճանաչում է բերել:


Արձակ ստեղծագործություն գրելու համար մարդ պիտի ասելիք ունենա, ով ասելիք չունի թերևս կարող է բանաստեղծություն գրել և հանգեր ստեղծել, այստեղ, բառը բառին հյուսվելով, վերջում մի բան է ստեղծվում, որը թերևս ոչ մի իմաստ չի ունենում, բայց, թվում է, թե ինչ որ բան նշանակում է:

  Յուրաքանչյուր բանաստեղծության տակ անպայման գրեք թվականը, թե երբ եք այն գրել, այսպիսով, ձեր գրածը միաժամանակ ձեր հոգեվիճակի օրագիրը կդառնա: Իսկ դա փոքր բան չէ: Ես երկար տարիներ այդպես եմ արել և տեսնում եմ, թե դա ինչ կարևորություն ունի:

Յուրաքանչյուր երևույթ, նույնիսկ յուրաքանչյուր ակնթարթ անսահման մեծ արժեք ունի, որովհետև այն ողջ հավիտենականության ներկայացուցիչն է:

Մարդիկ անըմբռնելի, անմեկնելի էության հետ պարզապես վերաբերվում են այնպես, ինչպես իրենց հավասարի հետ են վերաբերվում: Այլապես չէին ասի՝ տեր աստված, սիրելի աստված, բարի աստված: Մարդկանց, առանձնապես հեգևորականների համար, որոնք նրան իրենց շուրթերից ցած չեն բերում, աստված դարձել է ծեծված խոսք, դատարկ մի անուն: Եթե նրանք իսկապես համակված լինեին աստծո մեծությամբ, կհամրանային, և հարգանքը նրանց թույլ չէր տա նրա անունը տալ:


Բավական է, որ մեկի հետ քառորդ ժամ զրուցեմ, ինձ համար պարզ կդառնա, թե երկու ժամվա ընթացքում նա ինչ կասի:

Գրողի ոճը նրա ներքնաշխարհի հարազատ դրոշմն է. ով ուզում է պարզ ոճով գրել, նշանակում է, նա նախ պիտի իր հոգու պարզության մասին մտածի, ով ուզում է վեհասքանչ ձևով գրել, նա նախ պիտի իր հոգու վեհասքանչության մասին հոգա:

Չի կարելի երիտսարդական մոլորությունները մինչև ծերություն հասցնել, քանի որ ծերությունն էլ իր սեփական մոլորություններն է բերում:

Պալատականները ձանձրույթից կմեռնեին, եթե նրանք չկարողանային իրենց ժամանակը ծիսակարգերով լցնել:


Էքերման

Комментариев нет:

Отправить комментарий