вторник, 8 марта 2016 г.

Ալեքսանդր Մակեդոնացու 9 հարցերը իմաստուններին:




Ալեքսանդրը Հնդկաստանում գերի է վերցնում 10 հնդիկ իմաստունի, որոնք ապստամբել էին նրա դեմ: 10-ից ամենաավագին կարգում է դատավոր և մնացածին տալիս է մեկական հարց և սպառնում, որ ամենավատ պատասխան տվողին կսպանի: Հարցերը հետևյալն էին:


– Ովքե՞ր են ավելի շատ` ողջե՞րը, թե՞ մեռածները:
– Ողջերը, որովհետև մեռածներն այլևս չկան:
– Ամենամեծ կենդանիները ծովո՞ւմ են, թե՞ ցամաքում:
– Ցամաքում, որովհետև ծովը ցամաքի մի մասն է:
– Ո՞ր կենդանին է ամենախելացին:
– Որին մարդը դեռևս չի ճանաչում:
– Ինչո՞ւ դու իմ դեմ հրահրեցիր Սաբբաս թագավորին:
– Որպեսզի նա կամ գեղեցիկ ապրեր, կամ գեղեցիկ մեռներ:
-Ի՞նչն է առաջինը եղել` ցերե՞կը, թե՞ գիշերը:
– Ցերեկը գիշերվանից մեկ օրով շուտ է եղել: (Երբ Ալեքսանդրը զարմացավ, իմաստունն ասաց, որ խրթին հարցը խրթին պատասխան է ենթադրում):
– Ինչպե՞ս կարելի է մարդկանց համար հաճելի բան անել:
– Նրանց նկատմամբ դաժան չլինելով, նույնիսկ եթե ամենից հզորն ես:
– Ինչպե՞ս կարող է մարդ աստվածանալ:
– Անելով այն, ինչ մարդիկ չեն կարող:
– Ի՞նչն է ավելի ուժեղ` կյա՞նքը, թե՞ մահը:
– Կյանքը, քանի որ նա ընդունակ է տանել այդքան մեծ ձախորդություններ:
– Ինչքա՞ն պետք է ապրի մարդը:
–Քան դեռ մեռնելը ավելի ավ չի համարում, քան ապրելը...

Աղբյուրը՝ «Համեմատական կենասգրություններ»:

Комментариев нет:

Отправить комментарий