суббота, 15 декабря 2012 г.

Ինչո՞ւ Անդրանիկը չմասնակցեց Ղարաքիլիսայի ճակատամարտին:



«Հայկական առանձին հարվածող զորամասը» և Ղարաքիլիսայի պատմական հերոսամարտը:
Ինչո՞ւ Անդրանիկը չմասնակցեց Ղարաքիլիսայի ճակատամարտին:
Շատ անգամներ է խոսվել Անդրանիկի զորմասաը Ղարաքիլիսայի ճակատամարտին չմտցնելու մասին:Շատերը դա կապում են Անդրանիկի անձնական խնդիրների հետ,որոնք նա ուներ Նազարբեկյանի և Հայկական խորրդի հետ:Այս նյութում հնարավորությանս չափով կփորձեմ ներկայացնել այդ ժամանակաշրջանը և ճակատամարտին չմասնակցելու պատճառները:
Ինչպես բլոգիս նախորդ նյութերից մեկում նշեցի,Կարինի անկումից հետ Անդրանիկ Օզանյանը Հայկական կորպուսի հրամանատար Թովմաս Նազարբեկյանին և Հայոց ազգային խորհրդին հեռագրելով հրաժարվում է Հայաստանի երկրապահ զորամասերի հրամանատարությունից,որոշում է միայնակ գործել Զանգեզուրում և Ղարաբաղում:Շուտով պարզ է դառնում,որ թուրքերը չբավարարվելով Կարսով և Կարինով,հարձակվում է արևելյան Հայաստանի վրա:Թուրքական բանակներից մեկը Լոռու վրայով պետք է արշավեր Թիֆլիս:Արևելյան Հայաստանի վրա կախվել էր արևմտահայաստանի 1915 թվականի ողբերգության ուրվականը:Մեծ հայորդին չէր կարող անտարբեր մնալ այդ խնդրի շուրջ:Գեներալ Անդրանիկը խորհրդակցելով իր զինակիցների հետ որոշում է մեկնել Ալեքսանդրապոլ և կրկին մտնելով Նազարբեկյանի հրամանատարության տակ,վերջինիս հետ միասին կազմակերպել հայրենիքի ինքնապաշտպանությունը:Ապրիլի 10-ին կազմավորվում է «Հայկական առանձին հարվածող զորամասը»,որը սկզբնական շրջանում կազմված էր թրքահայ 1400 զինվորից,այս զորամասը հետագայում համալրվում է շատ կամավորներով ,նաև սիբիրական վաշտով և նրա ռուս հրամանատարներով:Այսպիսով հարվածող զորամասի զինվորների քանակը դառնում է մոտ 3000:Ապրիլի 24-ին Ալեքսանդրապոլով զորահանդես կատարելուց հետո,Նազարբեկյանի հրամանով զորամասը շարժվում է Ճզխլար(Ցողամարգ)-Ղազանչի(Աշոցք-Ախալքալաք գծով:Եղիշե Քաջունու հուշագրությունների համաձայն,ընդհանուր հարձակումից առաջ սահմանախախտ թուրքերի և թաթարների հետ հարվածող զորամասը բախվում է մայիսի 10-ին:Դրանից հետո  ամսի 15-ին Նազարբեկյանը հեռագրելով Անդրանիկին տեղեկացնում է, որ նույն օրը ժամը 7-ին թուրքերը առանց նախազգուշացնելու հարձակվել են Ալեքսանդրապոլի վրա և հրամայում որպեսզի հարվածող ջոկատը Արփաչայի ափերով դուրս գա հակառակորդի դեմ և օգնություն ցույց տա Ալեքսանդրապոլին:Նույն օրը ընկնում է Ալեքսանդրապոլը,իսկ Նազարբեկյանը հեռանում  է քաղաքից:Մայիսի 19-ին Անդրանիկի զորամասը,իր բոլոր ստորաբաժանումներով ուղղություն է վերցնում դեպի Լոռի:Նազարբեկյանի հրամանով շարժվող զորաջոկատը հասնելով Վորոնցովկա(Տաշիր) ,անյտեղ է մնում երկու օր,այնտեղից էլ ուղղություն վերցնում դեպի Ջալալօղլի(Ստեփանավան):Մայիսի 19-ին Անդրանիկը զորքի և գաղթականների հետ հասնում է Ջալալօղլի,Մայիսի 21-22-ին սկսվում են դիրքային հրատապ աշխատանքներ,պատրաստվում էին թուրքերի հարձակմանը:Ջալալօղլուց հնարավոր է լինում կապ հաստատել կորպուսի հրամանատարության հետ և դրանից էլ պարզ է դառնում,որ հայկական զորքերը թողել են Ղարաքիլիսան և նահանջել Դիլիջան:Բարեբախտաբար թուքերը մայիսի 21-23-ը չէն հարձակվում Ղարաքիլիսայի վրա և մնում են Համամլու(Սպիտակ) բնագծում:Մայիսի 24-ին Նազարբեկյանի զորքերը վերադառնում են Ղարաքիլիսա,իսկ ամսի 25-ին սկսվում է պատմական հերոսամարտը:Մինչև հերոսամարտը երկօրյա կատաղի մարտե են ընդանում Ջալալօղլիում,թշնամին փորձում էր գրավել քաղաքը:Իմանալով Ղարաքիլիսան հայկական զորքերի լքելու լուրը,Ջալալոօղլու բնակչության,գաղթականների և զորքի համար առաջանում է լուրջ խնդիր:Պարզ է,որ երկաթուղին կարող էր անցած լինել թշնամուն, այդ դեպքում Ջալալօղլին կհայտնվեր շրջափակման մեջ:Որոշվում է անհապաղ լքել Ջալալօղլին և գնալ Դսեղ:Մայիսի 24-ին Դսեղում Նազարբեկյանից հրաման է ստացվում՝«Պաշտպանել երկաթգիծը»,նաև Դսեղում իմանում են ,որ հայկական զորքերը արդեն Ղարաքիլիսայում են:
Հարվածող զորմասը փորձում է պայթեցնել Քոլագերան-Ղարաքիլիսա ուղեմասի ամենամեծ Շահալիի կամուրջը ,սակայն պայթուցիկ նյութերի անբավարարության պատճառով կամուրջը չի պայթեցվում:Ճակատամարտի ժամանակ Ղարաքիլիսայի ջոկատի հրամանատար՝Բեյ-Մամիկոնյանը Անդրանիկին առաջարկում է Քոլագերանից հարվածել թուրքերի թիկունքին,բայց Անդրանիկը այդպես չի վարվում քանի որ Նազարբեկյանի ընդհանուր կորպուսի զորքերի հրամանատարն էր և հետևաբար պետք էր կատարել նրա հրամանը՝«Պաշտպանել երկաթգիծը»:Մեկ այլ տեղեկության համաձայն,Նազարբեկյանի մայիսի 28-ին հրամայել է Անդրանիկին մասնակցել ճակատամարտին,սակայն հենց նույն օրն էլ ընկնում է Ղարաքիլիսեն:Վերջինիս մասին ասվում է նաև Թումանյանի հետևյալ հայտարարության մեջ «Ղարաքիլիսայի անկման օրից սկսած անդադար մարդիկ են պատահում, որոնք դատապարտում են Անդրանիկին, որ Ղարաքիլիսայի պատերազմի ժամանակ նա, խոշոր ուժերով, մնաց էնքան մոտիկ՝ Դսեղ նստած, մինչդեռ եթե օգնության հասներ Դվալից, պատերազմը բոլորովին ուրիշ ելք կունենար։Այո՛, միանգամայն ճշմարիտ են ասում, որ եթե Անդրանիկը Լոռու կողմից, Դվալից օգնության հասներ, պատերազմը անկասկած ուրիշ ելք կունենար, սակայն բոլոր ղատապարտողները մի բան չգիտեն, որ հենց էդպես էլ ծրագրված էր և կատարվելու վրա էր, երբ զինվորական բարձր հրամանատարությունից հրահանգ եկավ Անդրանիկին՝ մնալ Դսեղ և պաշտպանել երկաթուղու գիծը։
Դսեղից տրված տեղեկության հետևանքով մինչև էս հրամանը փոխվեց, արդեն երրորդ օրն էր և գրեթե միաժամանակ եկավ Ղարաքիլիսայի անկման բոթը։»
Ղարաքիլիսայի պարտությունից հետ «Հայկական առանձին հարվածող զորամասը» և շուրջ 20- 25 հազար գաղթականներ թողեցին Լոռին և մեկնեցին Դիլիջան:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան

Աղբյուրներ՝ «Անդրանիկ Զորավար»,«Անդրանիկ.Սիբիրական վաշտի ոդիսականը»,«Անդրանիկ Օզանյան և հայ հեղափոխական շարժում»

Комментариев нет:

Отправить комментарий