вторник, 15 марта 2016 г.

Ինչպես խմել ծովը:






Մի անգամ Եթովպիայի թագավորը մի տարօրինակ խնդիր է առաջարկում եգիպտացի թագավոր Ամասիսին. խմել ծովը: Եթե եգիպտացին կարողանար վճռեր դա, ապա կստանար մեծ թվով քաղաքներ, եթե չկարողանար՝ ինքը պիտի քաղաքներ տար եթովպիացուն:
Թագավորը խնդրում է հույն իմաստունների օգնությունը: Նրանց պատասխանը հետևյալն էր.
«Այդ  եթովպիացուն պատվիրիր փակել ծովը թափվող բոլոր  գետերը, մինչև որ կխմես ծովը, քանզի խոսքը այն ծովի մասին է, որը կա, այլ ոչ թե նրա, որը պիտի լինի»:

Սրանից բացի հույն իմաստունները արքային ևս մեկ խորհուրդ են տալիս.  քանի դեռ ծովը խմված չէ, ապա Ամասիսը թող ոչ թե այդքան աղի ջուրը կուլ տալու մասին մտածի, այլ այն մասին, թե ինչպես իր իշխանությունը քաղցր դարձնի իր ժողովրդի համար...

Комментариев нет:

Отправить комментарий