пятница, 7 декабря 2012 г.

Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին:



Կարս և Էրզրում բերդաքաղաքների անկումը 1918 թվականին:
1917 թվականի ռուսական Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքը վերադարձավ հայրենիք,իսկ  ռազմաճակատում թողեց 3000 թնդանոթ,3000 արագահարված,1 միլիարդ փամփուշտ,100000 մարդու հագուստ,100000 մարդու ուտելիք,15-17000 ձի,10000 հրացան, մեծ քանակությամբ կառքեր,մեքենաներ,ձիու թամբեր,բենզին,կաշիներ և զանազան այլ օգտակար պիտույքներ:Կարծում եմ այսքան ռազմամթերքը բավական մեծ թիվ է կազմում և բավականին օգտակար եղավ Հայաստանին ,սակայն կարող էր ավելի օգտակար լիներ:

1918թվականի փետրվարի 10-ին թուրքերը առանց դիմադրության գրավեցին Տրապիզոնը,իսկ փետրվարի 27-ին՝ Էրզրումը:Էրզրումի զորքերի հրամանատարն էր Անդրանիկը,որը Կարինում տիրող իրավիճակը ներկայացնում է այսպես
«Քաոս,բառին իմաստին բոլոր երկայնութեամբը,բոլոր լայնութեամբը:
Օտիչելիձեն կը հրամայէ,քաղաքներու միութեան լիազօր Աղամալեանը կը հրամայէ,Դաշնակցութեան ներկայացուցիչը կը հրամայէ,առտուն կանուխ ելլողը կը հրամայէ:Չհրամայող մը չկայ, որպէսզի ես ալ անոր հրամայեմ:
Չորս հազար կանոնաւոր ,նոյնքան ալ անկանոն հետեւակ զօրք ունինք,հինգ հարիւր կանոնաւոր,նոյնքան անկանոն ձիաւոր եւ թէեւ ամրութեանց 400 թնդանոթէն 200-ին բանալիները չկան մէջտեղ,100-ը ձիւներու մէջ թաղուած են,100-ը անգործածելի,բայց ունինք լաւ վիճակի մէջ լեռնային եւ դաշտային տասնեակ մը թնդանօթներ,իսկ զորքերու տրամադրութիւնը սքանչելի է»
Այսպիսով փետրվարի 25-ին Վեհիբ փաշան Անդրանիկին ուղարկում է վերջնագիր,որով պահաջում է հանձնել Էրզրումը,սակայն Անդրանիկը  որոշում է կռվել մինչև վերջ:Հաջորդ օրը Զորավարը որոշում է հարձակվել թուրքերի վրա,Բեժանբեկովը երկու գնդերով պետք է գործեր կենտրոում,աջ թևում՝Սեպուհը,ձախում՝ Թորգոմը,իսկ Սեբաստացի Մուրադին հանձնարարված էր գրոհով հանկարծակիի բերել թշնամուն և գցել շրջափակման մեջ:
Հազիվ էր սկսվել հարձակումը,երբ Անդրանիկին լուր բերեցին ,թե Բեժանբեկովի գնդերը  նահանջել են ,վերջիններիս նահանջից հետո նահանջում են շատերը և Անդրանիկը ստիպված է լինում վերադառնալ Կարին:Երեկոյան բերդաքաղաքում կարճ երկխոսություն է տեղի ունենում հրամանատարի և Բեժանբեկովի միջև,որի ժամանակ Բեժանբեկովը նահանջի ամբողջ մեղքը գցում է իր զինվորների վրա:Անդրանիկը Բեժանբեկովին պատասխանում է,որ նահանջի ամբողջ մեքը նրանն է և նա ամենամեծ սրիկան է:
Գիշերը Անդրանիկի կազմած պլանի համաձայն ,նա պետք բոլոր դասալիք զինվորներին պաշարեր քաղաքի մեջ և հետևաբար նրանք կկռվեին,դրանից բացի էրզրում էր ժամանել 600 մշեցիներից կազմված գունդը,իսկ քաղաքից նախապես հեռացվել էին ծերերը,կանայք և երեխաները:Երբ Անդրանիկը իր պլանը և քաղաքը չհանձնելու որոշումը քննարկում էր Թորգոմի հետ,հանկարծ լուր եկավ,թե թուրքերը բերդաքաղաքի աջ թևի վրա քայլում են ձորի միջով,և զորքը սպասում է գեներալի հրամանին:Հրամանատարը գունատվեց,ապա կարճ ժամանակ անց հրամայեց,որպեսզի թողնեն թուրքերին անցնել ձորի միջով:Անդրանիկի համար արդեն պարզ էր,որ նրանք թուրքեր չեն ,այլ հայ դասալիքները:Ամբողջ զորքը և բնակչությունը ստիպված էր նահանջել:
Փետրվարի 27-ին ամենախայտառակ ձևով ընկավ Էրզրումը:
Հայերը ունեին բոլոր շանսերը պաշտպանելու Էրզրումը,սակայն Էրզրումը ընկավ առանց լուրջ դիմադրության,զորքերը նահանջեցին,մեծ քանակությամբ զենք և զինամթերք անցավ թուրքերին, իսկ այն դասալիքները, որոնք հեռանում էին քաղաքից՝ չենթարկվելով Անդրանիկին ,առաջնորդվում էին նրանով,որ Էրզրումը թրքահայաստան է, ու նրա համար պետք է կռվեն թրքահայերը,իսկ իրենք՝ ռուսահայերը կկռվեն միայն ռուսահայաստանի համար:



Կարինում հայերին չհաղթեց, ոչ թրքական զորքը և ոչ զենքն ու զրահաը,այլ հայերին հաղթեց երկպառակտությունը,այն երկպառակտությունը ,որը սեպ է խրում ռուսահայի ,թրքահայի կամ պարսկահայի միջև:Դարերի ստրկությունը , օտարի լծի տակ գտնվելը և առանձնացումը, թողել է իր հոգեբանական ազդեցությունը,Հայը ինքն իրեն առանձնացնում էր իր եղբորից,որը ամենամեծ չարիքն է:Այդ երկպառակտությունը կա նաև այսօր:Հիմա երկպառակտություն կա հայերի և ղարաբաղցիների միջև:Շատ անգամներ եմ լսել «Ես հայ եմ,դու ղարաբաղցի»,«Հայ ես,թե՞ ղարաբաղցի» և նմանատիպ շատ այլ արտահայտություններ :Ակամայից հիշում եմ Եղիշեի խոսքերը «Միաբանությունը բարի գործերի մայրն է,անմիաբանությունը՝ չար գործերի ծնողը»:Դեռևս չկա այդ միաբանությունը,որը շատերիս երազանքն է:

Էրզրումից հետո Անդրանիկը իր հավատարիմներով բռնեց Սարիղամիշի ճամփան,Սարիղամիշ հասնելուն պես Անդրանիկը խզեց իր կապերը ազգային խորհրդի հրամանատարության հետ և ընհանրապես հասնելով Թիֆլիս դեն է նետում իր հրամանատարական համազգեստը(1)և հագնում ֆիդայական հագուստ,իսկ ապրիլի 10-ին Ալեքսանդրապոլում նա կազմավորում է «Հայկական առանձին հարվածող զորամաս»-ը և որոշում միայնակ կռվել հայրենիքի համար:
Հայկական զորքերի գլխավոր թերություններից մեկը այն է,որ զորքը ունի մի քանի ղեկավարներ Սեյմը,կուսակցական բյուրոն,ազգային խորհուրդը և այլն,ինչը մեծապես դժվարեցնում էր զորքի  կառավարումը,դրանից բացի զորքի հրամանատարները զրկված էին զինվորներին մահապատժով պատժելու հնարավորությունից:

Կարսի անկումը կապված է Անդրկովկասի ժողովրդավար դաշնային հանրապետության նախագահ Չխենկելու հետ:

Կարսի պաշտպանությունը հանձնված էր Զորավար Նազարբեկյանին,իսկ նրա մոտ Ազգային Խորհրդի ներկաացուցիչն էր Եգոր Տեր-Մինասյանը:Սեյմի ղեկավար Չխենկելին,որը թուրքամետ էր,անսպասելի հրաման է ուղարկում Նազարբեկյանին՝ հրամայելով թողնել Կարսը:Նազարբեկյանը, իմանալով հրամանի մասին շվարած հեռագրում է Ազգային խորհրդին,Սեյմի հայ ներկաացուցիչներին, սակայն ոչ մեկից պատասխան չի ստանում:Շուտով գալիս է երկրորդ հեռագիրը՝«Գործադրեցե՛ք հրամանը»:
1918 թվականի ապրիլի 12-ին հանձնվեց Կարսը,որը ամուր ու ամեհի բերդաքաղաք էր:Ողջ բնակչությունը խուճապահար լքում էր քաղաքը ՝թողնելով Կարսը համատարած հրդեհի մեջ:

Կարսի գրավումից մի քանի օր առաջ հայոց դյուցազնը ՝ Անդրանիկը Ալեքսանդրապոլում մի հայտարարություն էր արել
«-Տասնհինգ օր ետք պիտի թողուք Կարսը,այնպիսի պայմաններով պիտի թողուք,որ կարելիություն չպիտի ունենաք շիւղ մը ազատել,հիմիկվանէ պարպեցէ՛ք մթերքը՝ բերեք Ալեքսանդրապոլ՝ գոնե գաղթականներուն պետք կըլլա....»
Անբան սպաները և զինվորականները անիմաստ ծիծաղում էին Զորավարի ասածների վրա,քանի որ վստահ էին Կարսի հզորության վրա:
Կարսի հանձնումը իսկական իրարանցում առաջացրեց ամբողջ հայ քաղաքական գործիչների մեջ:Շատերը չէին հավատում Կարսի անկմանը վերաբերող լուրերին:


Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան


(1) 



Комментариев нет:

Отправить комментарий