четверг, 18 октября 2012 г.

Մեհմեդ Էֆենդի


Մեհմեդ Էֆենդի
Մեհմեդ Էֆենդիի մասին գրված է շատ գրքերում,որտեղ նրա մասին ասվում է ,որ նա կրոնափոխ հայ է և ծառայում է Սուլթանին,սակայն կան տեղեկություններ որոնց համաձայն Մեհմեդ Էֆենդին իրականում ծառայել է հենց ֆիդայիններին:
«Ռանչպարների կանչը» գրքի մեջ ասվում է,որ Մեհմեդ էֆենդու անունը սկսել էր թնդալ Մշո դաշտում։Կարճ ժամանակամիջոցում Սուլթանի թշնամիների դեմ ձեռնարկած իր կտրուկ միջոցառումների համար նա կարգվել էր Մշո գաղտնի ոստիկանապետի օգնական և արդեն լուրեր էին շրջում, թե շուտով փոխարինելու է ոստիկանապետ Հյուսնի էֆենդուն։ Հյուսնին իր գազանություններով սարսափ էր տարածել Տարոնում, ուրեմն ինչպիսի՜ վայրագ հրեշ է լինելու նրան փոխարինողը. չէ որ օրենք է, որ հաջորդը ամեն ինչով գերազանցի նախորդին։Ու մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե ով էր այդ Մեհմեդ էֆենդին, որ կարճ միջոցում այդքան առաջ գնաց, ինչ ազգ ու ծին ունի և որտեղից հայտնվեց Մշո դաշտում։

Պատմում էին, թե նա Ստամբուլի կողմերից բերված թուրք պաշտոնյա է, մյուսները՝ թե Բիթլիս քաղաքի աղքատ թուրքերից է, որ ժամանակին վարունգ է վաճառել իրենց շուկայում՝ «պէշ թանէ օն փարա, խիար, ալան խիար» գոռալով։ Մեկն ասում էր, թե նրա մայրը հայ է, երկրորդն ուղղում էր, թե մոր կողմից է թուրք։ Երրորդը և չորրորդը նրա ազգակցությունը հանգուցում էին Սուլթան Համիդի տոհմածառին։ Այն աստիճանի հակասական բաներ էին պատմում Մեհմեդ էֆենդու անձի շուրջը, որ նրան անձամբ ճանաչող մի հայ գյուղացի Մշո շուկայում հայտարարել էր, թե Մեհմեդ էֆենդին հավատափոխ հայ է, անունը պարոն Ավետիս, Մանազկերտի Իկնա գյուղից։ Եվ նույնիսկ ավելացրել էր՝ «այդ գյուղի նահապետ Պողոս աղայի փեսան է»։
Կարճ ժամանակում Մեհմեդ Էֆենդուն սկսեցին ատել ամբողջ Մշո դաշտում,նա դարձավ հայերի համար ամենահայատյաց թշնամին քան նույնիսկ թուրքերը,իսկ թուրքերի համար նա մոլեռանդ մահմեդական էր և սուլթանի ամենահավատարիմ ծառաներից մեկը ,սակայն նա դրանից չեր խուսափում :Ընդհակառակը, ինքն էր ուզում, որ հայերը իր մասին միշտ վատ խոսեն, պախարակեն ու հայհոյեն։
Մեհմեդ Էֆենդին գաղտնի հաղորդակցվում էր Անդրանիկի ու Գևորգի հետ ,որ երբ թուրքերը տեղեկություն ունենան ֆիդայինների գտնվելու վայրի մասին ապա նա արագ դրա մասին տեղեկացնում էր հայդուկներին որպեսզի նրանք շտապ հեռանան այդ վայրերից:
Եվ հետաքրքրական է մի բան թե ինչպե՞ս էր նրան հաջողվում խուսափել ֆիդայական գնդակներից,դա ունի իր բացատրությունը:Էֆենդին միշտ իր պարանոցի շուրջը սպիտակ սավան է կապում, որով հայդուկները ճանաչում էին նրան:Մեհմեդ Էֆենդին իր այդ ծանր զոհաբերության միջոցով ծառայում էր հայությանը՝ քանզի համոզված էր ,որ նրա արած գործերը մեծ օգնություն են Անդրանիկին և իր ընկերներին:
Դրանից բացի Էֆենդին իր կյանքի վերջին տարիները անցկացրել է ԱՄՆ-ում և աշխատել «Ղարիբ մշեցի» հյուրանոցում որտեղ նա գիշերները դուրս է գալիս ու փնտրում էր Ամերիկա ժամանած այն հայերին որոնք օգնության կարիք ունեին և նրանց ուղեկցում դեպի «Ղարիբ մշեցի»:Նրա կյանքը ավարտվեց օվկյանոսի կապույտ ալիքների մեջ որտեղ նա փորձում էր փրկել Անդրանիկի Ասլանին:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան




Էրիկ Իսրաելյանի բլոգը
http://erik-hay.blogspot.com/

Комментариев нет:

Отправить комментарий