четверг, 20 декабря 2012 г.

Նժդեհը հայրենասիրության մասին:


Հայրենասիրություն- մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա:Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբյուրը նրանց ուժի եւ մեծության: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մեջ,որքան փոքր է այդ ժողովուրդը և որքան ամբարիշտ են նրա հարևանները:Եթե այդպես չէ ամենուրեք,այդպես պիտի լինի:

Այդ նվիրական զգացումը զարգանում է աստիճանաբար:
Սկզբում՝ բնազդական,զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա:
Առաջին դեպքում անհատը թելադրվում է , մղվում մի բնազդային զգացումից, երկրորդ դեպքում՝ նա գիտակցորեն կատարող է մի պարտականության:
Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցության և արժանապատվության զգացումի հետ, ընկնում՝ նրանց նյութակրոնության,շռայլության,սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականության հետ, մեծապես արագացնելով նրանց անկումը:
Հայրենիքները ապրում են հայրենասիրությամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով:

Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է ,ինչ որ մի մարմին՝ առանց հոգու:
Դա մայրն է իր նման փրկարար մի շարք առաքինությունների՝ գաղափարականության, անձնվիրության,արիության:
Դա պատերազմող բարոյական ամրությունն է, կախարդական զրահը,անվրեպ զենքը:
Հայրենասիրությամբ հարուստ ժողովուրդը դեպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը:
Այդպիսին սովորական «նավաբեկություններ»-ի ժամանակ չի զինաթափվում բարոյապես:Վստահ իր բարոյական ուժերին, նա շատ շուտ է ուղղում իր մեջքը՝ վերագրվում իր նախկին դիրքերը,դրությունը:
Հայրենասիրության հետ բարձանում են ազգերը, ընկնում նրա հետ:Փոքր ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը,մենք՝ ավելին՝ քան բոլորը:
Հայրենապաշտ պիտի լինենք մենք:

Комментариев нет:

Отправить комментарий