воскресенье, 15 февраля 2015 г.

Սարոյան կարդացող կայսրը.ժամանակակից աշխարհի միակ կայսրը:Հայ-ճապոնական հարաբերություններ:


Ճապոնիան սահմանադրական միապետություն է, ներկայումս միակ կայսրությունը աշխարհում:81-ամյա Ակիհիտոն  աշխարհի միակ գործող կայսրն է: Կայսր Ակիհիտոն  125-րդ  է իր դինաստիայում:
   Ծնվել է 1933թ. դեկտեմբերի 23-ին Տոկիոյում: Կայսերական գահը ժառանգել է հորից (կայսր Հիրահիտո 1926-1989), ով Ճապոնիայի պատմության մեջ ամենաերկարակյաց կայսրն է եղել:1989թ. հունվարի 7-ին՝ հոր մահից հետո, Ակիհիտոն դառնում է  կայսր և ստանձնում կայսերական պարտականությունները:Կայսեր կարգավիճակ ստանալուց երկու օր անց՝ առաջին հրապարակային ելույթի ժամանակ, կայսրը երդվեց անվերապահորեն կատարել իր առջև դրված պարտականությունները. «Երդվում եմ, որ միշտ կլինեմ իմ ժողովրդի կողքին և կպահպանեմ Սահմանադրությունը»,- հայտարարեց նա։  Կայսեր պաշտոնական նստավայրը գտնվում է մայրաքաղաքում՝ Տոկիոյում, շրջապատված է քարե պարիսպներով և ջրային տարածություններով: Կայսերական ընտանիքը հիմնականում վարում է փակ կյանք՝պալատում:
Կայսերական պալատը:

   Ակիհիտոն շատ հարգված և սիրված է իր ժողովրդի կողմից, և յուրաքանչյուր ճապոնացու համար երջանկություն է տեսնել նրան. իհարկե կայսրին տեսնելու բախտին արժանանում են հազվադեպ, իսկ նրա հետ, նույնիսկ կարճ ժամանակով զրուցելու բախտին են արժանանում շատ ավելի քիչ մարդիկ, հիմնական պետության ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:Կայսեր ընդունելությանն են արժանացել նաև հայ պաշտոնյաներ: Օրնակ, 2012 թվականին կայսերական պալատում ընդունելության է արժանացել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի և Ակիհիտո կայսեր հանդիպումը.2012թ. Տոկիո:

2001թ. դեկտեմբերի 20-ին կայսեր հետ հանդիպում է ունեցել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:Վերջինս Ճապոնիա էր մեկնել եռօրյա այցով:Նախագահը նաև ճաշկերույթ է ունեցել կայսրի հետ: Բացի կայսրից՝ Քոչարյանը նաև հանդիպում էր ունեցել վարչապետի, թագաժառանգի, արքայազնի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախագահը նաև ճաշկերույթ է ունեցել կայսեր հետ:
Քոչարյանի և Ակիհիտոյի հանդիպումը:


    Բացի նախագահներից՝ կայսեր հետ հանդիպելու և զրուցելու պատիվ է ունեցել նաև մեկ այլ հայ քաղաքական գործիչ՝ Հրանտ Բագրատյանը...

   1992 թվականին՝ հոկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ժամանեց Տոկիո: Պատվիրակությունը բաղկացած էր 3 մարդուց, ղեկավարը  այդ ժամանակվա ՀՀ փոխվարչապետ Հրանտ Բագրատայնն էր: Անկախության շրջանում դա առաջին պատվիրակությունն էր, որը մեկնել էր Ճապոնիա: Այդ ժամանակ Ճապոնիա էր մեկնել միանգամից 12 երկրի պատվիրակություն, դրանք հետխորհրդային բոլոր երկրների պատիրակություններն էին՝բացառությամբ, իհարկե, մերձբալթյան հանրապետությունների:
   Բանակցությունները տևել են 4-5 օր, հիմնական նպատակը՝ նորանկախ հանրապետություններին հումանիտար օգնություն ցույց տալն էր: 
ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

   -Մի օր մեզ հանկարծ ասացին, որ մեզ կընդունի անձամբ կայսրը,-պատմում է Հրանտ Բագրատյանը:
 Հենց այդպես էլ եղավ. ընդուելությունը, իհարկե, եղավ կայսերական պալատում:
 Մեզ հետ զրույցում պարոն Բագրատյանը նշեց, որ կայսրի հետ հանդիպումը կարճ է տևել, հանդիպմանը մասնակցել են միայն պատվիրակությունների ղեկավարները:
   Պալատում պատվիրակները կանգնել են մի շարքով, կայսրը հերթով բոլորին ողջունել է,  բոլոր պատվիրակները ներկայացվել են կայսրին, թարգմանությունը կատարվել է միայն ռուսերենով: 
   -Երբ ինձ ներկայացնելու ժամանակ, ասացին որ Հայաստանից եմ, կայսրը հարցրեց, թե կարո՞ղ է ինձ մոտ Սարոյանի գրքերից լինի՝ հայերեն;
   Սարոյանի շուրջ կայսրի և Հրանտ Բագրատյանի միջև 3-4 րոպեանոց զրույց է տեղի ունցել, որի մասին ՀՀ ԱԺ պատգամավորը հպարտությամբ է հիշում, և որը զարմացրել է մյուս պատվիրակներին:
   Հանդիպումից հետո մյուս պատվիրակները Հ.Բագրատյանից հարցրել են, թե ինչի մասին էր զրուցում կայսրի հետ, իսկ նա  պատասխանել է, որ քննարկում էին Հայաստանի և Ճապոնիայի միավորումը, իհարկե կատակով:
   -Հնարավոր է, որ նույնիսկ հավատացին դրան,- ավելացնում է նա:
Ամենահետաքրքիրն այն է, որ  պատվիրակության թարգմանչուհո մոտ լինում է Սարոյանի գրքերից մեկը:
   Վիլյամ Սարոյանի հայերեն հրատարակված գրքերից մեկը, որը պատմվածքների ժողովածու էր և մեկ բյուրեղապակյա շշով  հայկական կոնյակ ուղարկվում է կայսրին:
   Մյու օրը գալիս է պատասխան նվերը՝  սկուտեղ, 6 թեյի բաժակ իրենց գդալներով`ոսկուց և լուսանկարչական սարք: Պատվիրակության ղեկավարի կողմից այդ նվերները հանձնվել են պետական գանձարան, իսկ ավելի ուշ՝ փոխանցվել կենտրենական բանկին: Հրանտ Բագրատյանի խոսքով այդ ոսկյա սկուտեղը բանկի կողմից վաճառվել է 2001թվականին:

 -Երևի սիրում էր Սարոյանին,- ավելացնում է Բագրատյանը:

   1992 թվականի այցի հետ կապված հետաքրքրական դրվագներ կան: Հրանտ Բագրատյանը պատմում  է, որի մինչև այցելությունը իրենք վստահ էին՝Ճապոնիայում հայեր չլինելու մասին, սակայն այցելության ընթացքում համոզվել են, որ նույնիսկ Ճապոնիայում կան հայեր: Այդ փաստը զարմացրել էր իրենց: Տոկիոյում պատվիրակության անդամները հանդիպել են Ճապոնիայում բնակվող Հրանտ Պողոսյանին հետ, որը 1987 -2012թթ.եղել է Տոկիոյի քրիստոնեական համալսարանի (International Christian University) մաթեմատիկայի և կոմպյուտերային գիտությունների ամբիոնի դասախոս, եղել են նաև վերջինիս տանը: Հրանտ Պողոսյանը Ճապոնիայում ՀՀ  դեսպանն է.պարտականությունները ստանձնել է 2012թ, մայիսի 8-ին: Ներկայումս Ճապոնիայի հայ համայնքը շատ փոքր է, մոտ 30հայ կա այնտեղ:
Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը:
Չնայած որ  92թ. այցից հետո ևս 5 այցելություն եղել է Ճապոնիա, սակայն Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը բացվել է 2010թ., իսկ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը՝ 2014թ.հունվարին: Մինչև ՀՀ-ում դեսպանատան բացվելը, Ճապոնիայի դեսպանի նստավայրը գտնվում էր Մոսկվայում:


Ինչպես նախագահ Սարգսյանն է ասել, որ հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով և գալիս են պատմության խորքից, այնպես էլ մենք կարող ենք ասել, որ այդ հարաբերությունները դեռևս երկար կտևեն և կձգվեն պատմության մեջ, չէ՞որ երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ նմանություններ և պատմության ընթացքում հաճախ նույն բախտին են արժանացել:

                                                                                              Էրիկ Իսրաելյան
                                                                                              yerevantimes.am

Комментариев нет:

Отправить комментарий