воскресенье, 28 апреля 2013 г.

Ես գիտէի որ անհատս մենակ մնալու չէի



    Տարիներ առաջ, որպես կամավոր ես տեսել եմ մեր հայրենի գետերը արյունով ներկված, տեսել եմ թե ինչպես մեր գետերի ալիքները տանում էին իրենց հետ մեր հարազատների անշունչ դիակները, կտրված գլուխները, կացնահար արված հայու բալիկները, արյունաքամ եղած մեր մայրերը ու բռնաբարված մեր քույրերը: Տեսել եմ այս բոլորը ու սարսափել, թե ո՞ւր է մարդկություն կոչվածը, ո՞ւր է մարդկության խիղճը, որտե՞ղ է պահվել արդարության աստվածը...



   Ի՛նչ-ի՛նչ պատճառներով, նրանք որոնք վերցրել էին իրենց վրա պաշտպանելու ու հետապնդելու մեր Հայկական դատը, հետ էին մնացել կյանքի օրվա թելադրանքներից և զբաղված էին ուրիշ հարցերով, որոնք հաճախ կապված էին իրենց անձնական շահերի հետ, իսկ դրության արդյունքը եղավ այն, որ մեր այդ Հայկական Դատը գերեզման էր դրված ու պատրաստում էին ծածկել մառացության քողով, որ հարցը վերջնական փակվի:

   Որպես մի հայ անհատ ես չէի կարող ընդունել այս: Պապերից ստացած արդարության ոգին իմ մեջ հրաբուխ դարձավ, դուրս ժայթքեց ու այրեց թաղումը կատարողների դեմքերը:
   Ու ես մաքրելով տասնյակ տարիների մոռացության փոշին, մեր դատը, Հայկական Դատը դրի մարդկության առաջ:
Այս ոչ միայն արթնացրեց հայ ժողովրդին, այլ և փաստեց նրան, որ մինչ այդ Հայ Դատի հարցով զբաղվողները աշխատել էին նրանց քնացնել ու կերակրել խոստումներով,  որովհետև իրենք սնանկացել էին իրենց գործերով ու զբաղված էին միայն նյութականով ու իրենց զբաղված բազկաթոռներով...
   Ես գիտեի որ անհատս մենակ չէի մնալու, հազարավոր ինձ նմանների կրծքերում նույն հրաբուխն էր կյանք առնելու ու մեր վայրագ թշնամի թուրքից պատասխան պահանջելու, կողք կողքի գալով , մի նպատակի ծառայելով, հայ անհատները միացան ու ավետեցին աշխարհին որ ծնունդ է առել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, որի արմատներն  ամեն տեղ են, որտեղ հյն է ապրում որպես թափառական ազգ:
   Օրհնության և հաջողության համբույր եմ դրոշմում այն Բանակի բոլոր անդամների հպարտ դեմքերին: Նրանց սերունդը լուսավորեց խուսց ու մեր ազգի գալիք ապագան:
   Նրանք մեկ թշնամի ունեն՝գազան Թուրքիան, և մի նպատակ՝ ետ ստանալու մեր պապական հողերը:

      Կա՞ արդյոք աշխարհումս մեկ հայ, որի երակներում հոսում է Նաիրյան արյունը, որ չի սիրե նրանց, չհպարտանա նրանցով և չցանկանա ինքն էլ լինել անդամ այդ ազատության բանակին, որ խոսքերի հեղեղի փոխարեն, գործ է ցույց տալիս...
   Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տատում, խոստումները մոռացվում են, արդարություն ու ազատություն բառերը կորցնում են իրենց իմաստները, եթե նրանք չեն պաշտպանվում անհատներից կազմված ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը գիտենայ, որ դեռ մարդկության ամբողջ պատմության ընթացքում, ոչ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան, ոսկե պնակի վրա: Ուժն է թելադրում մարդկանց գործերը և ոչ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը, այդ բռունցքն է որ հայ անհատները կազմեցին: Այդ կենդանի բռունցքն ւ ոէ պիտի ծունկի բերե մեր ոխերիմ թշնամի թուրքը և դնի մարդկության առաջ մեր իրավացի պահանջները...
   ...Մոտ է ապագան, մոտ է հաշվեպահանջի ժամը...

                                                                                              Հերոս Գուրգեն Յանիկյան
                                                      Կալիֆորնիա, Զինոյի բանտ, 20 դեկտեմբեր 1976



Комментариев нет:

Отправить комментарий