понедельник, 26 ноября 2012 г.

Նժդեհի մահը



1944 թ-ի հոկտեմբերի վերջերին,խորհրդային «Սմերշ» բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է,կասկածվելով Գերմանիայի հետ գաղտնի կապեր ունենալու համար:Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա և բանտարկում Լյուբյանկայում։ 1946 թ-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երևան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948 թ-ին,իսկ դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին, Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվվելով 1944 թ-ից:Նժդեհը պետք է մահանար բանտարկության առաջին իսկ տարում, ինչին, ի դեպ, համառորեն ձգտում էին նրան տարիներ շարունակ հոգեբանական մահապատժի ենթարկած դահիճ-քննիչները: Բայց նա կարողացավ տանել բանտի 11 ծանր տարիները, որից 9 տարին, ի դեպ, նրան արգելված էր որևէ նամակագրական կապ իր մերձավորների հետ: Միայն հոգեկան վիթխարի ուժի և հզոր կամքի տեր մարդը կարող էր դիմանալ նման իրավիճակում և պահպանել հոգեկան անդորրը:
Նժդեհը մահացավ 1955 թ-ի դեկտեմբերի 21-ին Վլադիմիրում ,որոշ չափով կատարվեց Նժդեհի երազանքը

Նրա բանտակից ընկերը պատմում է, որ Նժդեհը, զգալով մոտալուտ մահը, խնդրել է իրեն բարձրացնել ձեռքերի վրա, որպեսզի «կարելի չլինի իր մահը օտար հողի վրա»: Այդպես էլ մահացել է` բանտակիցների ձեռքերին, բայց ոչ օտար հողի վրա` երազանքը չիրագործած. «Աստված, որքան կուզեի հանգչել Հայաստանում` նայելով Արարատին...»

Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լևոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր։ Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ։ Թույլ չի տրվում նաև մարմինը տեղափոխել Հայաստան։ Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)։

Մեծ հայորդու աճյունը Հայաստան է տեղափոխվել 1982 թվականին, ամփոփված է Սպիտակավոր եկեղեցում:

Комментариев нет:

Отправить комментарий