вторник, 20 ноября 2012 г.

Անդրանիկի ամուսնությունը


Հայերի ամենասիրելի հերոսը՝ Անդրանիկը ամուսնացել է երկու անգամ և ունեցել  մի երեխա,որը մահացել է: Առաջին անգամ ամուսնացել է 17 տարեկան հասակում,սակայն մեկ տարի անց՝ ծննդաբերությունից հետո կինը մահանում է, իսկ երեխան մահանում է  մի քանի
 շաբաթ հետո: Անդրանիկը, ինչպես և բոլոր ֆիդայինները տվել էին ֆիդայական երդում, որի համաձայն իրավունք չունեին ամուսնանալու մինչև չազատագրվեր Հայաստանը, այդ իսկ պատճառով Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնացավ միայն 1921 թվականին:Սակայն Անդրանիկը փորձել է ամուսնանալ նաև ավելի շուտ՝ Թիֆլիսում՝ 1916 թվականին...
   Անդրանիկը ներկա է գտնվում իր քեռորդի Երվանդ Փափազյանի հարսանիքին և հարսանիքի ժամանակ  մի պահ տարվում է պարող մի օրիորդով,որը պարում էր շատ գեղեցիկ և ինքնամոռաց: Օրիորդը պարի վերջում մոտենում է Անդրանիկին և Անդրանիկը կատարում է մի անսպասելի քայլ, բռնում է օրիորդի ձեռքը և հրավիրում նստելու իր կողքի ազատ աթոռին: Այդ քայլի մասին շատ է խոսվում վրացական մայրաքաղաքի հասարակության մեջ , տեսնողներից շատերը կարծում են ,որ Անդրանիկը կամուսնանա օրիորդի հետ և այդ ամենը ճոխացված պատմում էն մարդկանց, շատերը ուրախանում էն, որ իրենց սիրելի հերոսը վեջապես պետք է ամուսնանա: Անդրանիկը հետաքրքրվում է այդ գեղեցկադեմ օրիորդով,իմանալով որոշ բաներ օրիորդի մասին որոշում է իր մոտ կանչել Հովհաննես Թումանյանին և նրանից խորհուրդ հարցնում: Շուտով հերոսի մոտ է գալիս ամենայն հայոց բանաստեղծը և փորձում իմանալ թե ի՞նչ է եղել:Թումանյանը իմանում է Անդրանիկի  ցանկության մասին և խորհուրդ տալիս որպեսզի  Փաշան կատարի իր մտքինը, սակայն Անդրանիկը հարցնում է Թումանյանին,թե արդյո՞ք ժողովուրդը չի մտածի, որ դեռ արևմտյան Հայաստանը չազատագրված նա ամուսնանում է և խախտում իր ֆիդայական ուխտը,սակայն  Թումանյանը հանգստացնում է Անդրանիկին և ասում որ հայերը միայն կուրախանան լսելով նրա ամուսնության մասին ու կմտածեն ,որ իրենց սիրելի առյուծը կորյուններ է ծնելու:

      Անդրանիկը ներկա է գտնվում մի հանդիսության որտեղ հանդիպում է իր սիրելի օրիորդին ու նրան ասում հետևյալը
--Ես կը սիրեմ քեզ և կը փափագիմ ամուսնանալ քեզ հետ,դուն ալ ինձ կը սիրե՞ս:
--Օ՛,ես ինչպե՞ս  կրնամ քեզ չսիրել,չե՞որ դուն իմ սիրելի հերոսն ես...:
Անդրանիկը այսպիսի պատասխան չեր սպասում,օրիորդի այդպատասխանը տակնուվրա է անում հերոսի մտքերը և նա մռայլվում է :Մի քանի րոպեյից նա սթափվում է և որոշում իր անելիքը,իր մոտ է կանչում Ռոստոմին և մի երկտող ուղարկում օրիորդին ,հայտնելով նրան ,որ մոռանա ամուսնության մասին:
    <<Եվ այսպես ՝ Հայոց մեծաթռիչ Արծիվը մի անգամ մի անգամ փորձեց իր երկնային սլացքից վայր իջնել երկրի վրա,ապրել սովորական մարդու ամենասովորական կյանքով,սակայն երկրաբնակի մի փոքրիկ անուշադրությունը,վերապահությունը,գուցե թերացումն ու անըմռնումը նրան կրկին մղեցին վեր՝ դեպի եթերային նոր թռիչքների...
Հասկանալի է ,որ տարիքային տարբերությունը,դեռատի օրիորդի ռոմանտիկ պատկերացումները հիմնական պատճառն էին, որ Անդրանիկն այս անգամ էլ իրենից դեն շպրտեց անձնական կյանքի այդ նոր փոփոխությունը:
Եվ նա դեր սավառնում էր երկնքում..(Ս. Սահակյան  «Հերոսապատում»).>>
    Անդրանիկը երկրորդ անգամ ամուսնանում է 1921 թվականի գարնանը՝Նվարդ Քյուրքչյանի հետ՝ Փարիզում,կնքահայրը Պողոս Նուբար փաշան էր: Երբ Անդրանիկը որոշում է ամուսնանալ՝ հեռագրում է իր քրոջը՝Նազելիին, հայտնելով ցանկության մասին:Նազելին բնակվում էր Վառնայում:Գեղեցիկ դեմքով,բաց մաշկով և շատ գեր կին էր: Բնավորությամբ քաջ էր ,իսկ ֆիզիկապես ուժեղ:Նազելին եղբորը ուղարկում է Նվարդի նկարը և խորհուրդ տալիս, որպեսզի Անդրանիկը ամուսնանա հենց այդ աղջկա հետ: Անդրանիկը ընդունում է քրոջ առաջարկը:
   Նվարդը խելացի,գեղեցիկ և համակրելի աղջիկ էր,մոր և քրոջ հետ բնակվում էր Ֆիլիպեյում:Նվարդը մոլի դաշնակցական էր և Հայաստանի անկախության ժամանակաշրջանին մեկնել էր հայրենիք՝ իբր «գթության քույր»:

Երկրորդ կնոջից Անդրանիկը երեխաներ չունեցավ:

(1) «Հերոսապատում»

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան


Комментариев нет:

Отправить комментарий