пятница, 16 ноября 2012 г.

Անդրանիկի սուրը


Անդրանիկի սուրը

1920 թվականի նոյեմբերին Զորավար Անդրանիկը մեկնում է Ալեքսանդրիա:Եգիպտահայերը նախապես գիտեին Զորավարի այցելության մասին և սեղմ ժամկետներում կատարեցին դրամահավաքություն, որպեսզի հերոսի համար մի շքեղ թուր շինեն:Թուրը շինելու համար հայտարավեց մրցույթ որին մասնակցում էին Կահիրեյի խան խալիլի հայ ոսկերիչները և Ալեքսանդրիայի անվանի ոսկերիչ Հաբեթ Գավուքչյանը:Սրի շինելու գործը վստահվում է Կահիրեյի ոսկերիչներին,որոնք դա անում են մեծ նվիրումով և բծախնդրությամբ:Շուտով Անդրանիկը իմանում է թանկարժեք նվերի մասին և խնդրում որպեսզի սուրը հանձնելու արարողությունը կատարվի սեղմ ժամկետներում:Սրի հանձնումը կատարվում է «Հայ Ակումբ»-ի հանդիսասրահում ,որին ներկա էին ավելի քան 150 հայեր:Անդրանիկին թուրը բարձր ծափահարությունների տակ հանձնում է Թորգոմ սրբազանը,Անդրանիկը շնորհակալություն է հայտնում և սրամիտ հարցով ուզում իմանալ,թե արդյո՞ք այս կարճ սուրը իրեն նվիրելով կուզեն ասել,որ վերջ տա իր մարտական գործողություններին և անցնի հանգստի,իսկ Մուշեղ եպիսկոպոսը պատասխանում է թե իրեն կարճ սուր են տալիս որպեսզի երբ ռազմադաշտ իջնի, թշնամուն խոցելու համար մի քայլ առաջ անի ու հարվածը ավելի զորեղ լինի:
Մի քանի խոսք սրի մասին:
    Եգիպտահայերի կողմից Անդրանիկին նվիրված սուրը Ամերիկայում գնահատվում էր 25.000 դոլար,երկսայր և ուղիղ երկարությունը հասնում է հազիվ 70 սանտիմետրի:
Մի երեսին փորագրված է, «Եգիպտահայը հայոց մեծ Անդրանիկին»,մյուս երեսին, «Սասուն,Մուշ,Վան,Շուշի կալա»:
Կոթը փղոսկրից է,մի երեսին 70 ադամանդյա զարդեր է շարված:Այդ  սուրը շինված է հայկական պատմական սրերի նմանությամբ:Այժմ գտնվում է Պատմության թանգարանում:
Այս սուրը չի մասնկացել մարտական գործողությունների:

Հեղինակ՝ Էրիկ Իսրաելյան




Комментариев нет:

Отправить комментарий