суббота, 3 ноября 2012 г.

Թե ինչպես քանդեց Զորավար Անդրանիկի տունը:




Թե ինչպես քանդեց Զորավար Անդրանիկի տունը:
Տալվորիկի Հոսնուտ գյուղում ապրում էր մի ծուռ սասունցի,որի անունը դարբին Զենոբ էր:Նրա տունը շինված էր մի ապառաժի վրա և նմանվում էր անդունդի պռկին դրված մի աժդահա կարասի:
Զարմանալի մարդ էր Զենոբը,մի կատարյալ ծուռ:Նա մի յուրահատուկ հայրենասիրությամբ օժտված մարդ էր,որ քարոզում էր թե՝ ով սիրում է իր հայրենիքը, ապա իր տունը պետք է կառուցի հայրենի հողի վրա:Երբ դարբինը նկատում էր ,որ ինչ որ մեկի հայրենասիրություն է քարոզում ,սակայն իր տունը կառուցում է օտար հողի վրա,վերցնում էր իր հսկա քլունգը և գնում կործանում էր տվյալ մարդու տունը:Վերադարձից հետո Զենոբի հողոտ քլունգը սրբում էին երկու նշանավոր գյուղացի՝ Սեմալեցի Թաթոն և Գութան Հարութը:Նրանք սրբելով քլունգի հողը,դա խառնում էին ջրին և դրանով թրջում նոր կառուցվող տան պատերը:Զենոբը շատ տներ էր քանդել,օր. քանդել էր մի հնչակյան գործչի տուն, որը իրենց գյուղում ասել էր թե հայրենիքը լավ բան է, և  պետք է կռվել նրա համար,սակայն իր տունը կառուցել Հալեպում,այդ իմանալով դարբին Զենոբը իր ուսին էր դրել հսկա քլունգը և գնացել Հալեպ ,հիմնահատակ ավերել տունը ու վերադարձել հայրենիք:Դաշտենցի «Խոդեդան» վեպում պատմվում է , որ 1907թ Պնտխցի Մանուկը տեսնում է ,որ մի մարդ քլունգը ուսին դրած հասկա ձների վրայով սլանում է դեպի Բռնաշեն, մի քանի վայրկյանից այդ զարմանալի  ուղևորը տապալվում է ձների մեջ:Գյուղացիները մոտենալով նրան ճանաչում են և հարցնում
-ո՞ւր ես գնում,Զենոբ:
-Տալվորիկ:
-Ո՞րտեղից ես գալիս:
-Բուլղարիայից:-Գյուղացիները կարծում են ,որ Զենոբը ուղղակի շբոթում է Բուլանուխը և Բուլղարիան,սակայն հետո պարզ է դառնում, որ նա չի շբոթել:
-Ինչո՞ւ էիր գնացել Բուլղարիա:
-Անդրանիկ փաշան տուն էր շինել էնտեղ:Գնացի քանդեցի ու եկա:
-Ինչո՞ւ քանդեցիր Անդրանիկի տունը:
Զենոբը պատմեց հետևյալը:
1904 թ Անդրանիկը մեկնում է Բուլղարիա :Այնտեղ նա սկսում է իր համար տուն շինել,երբ այդ մասին տեղեկանում է Զենոբը, վերցնում է իր քլունգը և մեկնում  Բուլղարիա ,որպեսզի քանդի Անդրանիկի տունը:Հարցուփորձով իմանում է Անդրանիկի տան տեղը:Հասնում է այն ժամանակ , երբ պատշարները սկսել էին տան պատերը շարել:
«Ես որ հնչակի տունը քանդեցի,կարծում ես քոնը կխնայե՞մ»,-շշնջում է և սկսում իր գործը:
Զորավարը իսկույն գալիս է և ասում
-թողեք թող քանդի,միևնույն է , մինչև նա չանի իր գործը ,չի հանգստանա:
- Տունդ անտեր էղնի , Անդրանիկ,դու եկար Տալվորիկ,քարոզեցիր,թե կռվենք հայրենիքի համար,բայց եկար ու այստեղ տուն շինեցիր,մի՞թե Սասունում տեղ չկար:Որ դու էստեղ տուն պիտի շինեիր,մեր տները ինչո՞ւ քանդել տվիր:
-Իրավունք ունես ,Զենոբ,-ասում է Զորավարը:
Երբ քանդում է վերջին քարը,Անդրանիկը ձեռքը դնելով Զենոբի ասին բարևոմ է,Զենոբը պատասխանում է ,
-Բարևն աստծունն է , դրա համար առնում եմ քո բարևը,ես քեզ սիրում եմ Անդրանիկ,և մինչև կյանքիս վերչը պիտի պաշտեմ քեզ:Բայց եղամ մի ժամանակ ,որ դու շեղվեցիր մեր պապերի ավանդական ճանապարհից ու կռվի վերջին օրերին հույսդ դրեցիր անգլիացիների վրա :Եվրոպացիք մեզ շատ են խաբել,Անդրանիկ:Նրանք են պատճառը մեր հայրենիքի բնաջնջման:Մի ազդեցիկ քուրդ ցեղապետի բարեկամությունն ավելի արժեքավոր է ,քան թե ինգլիզի և ֆրանկի խոստացված օգնությունը:Հայրենիքը լավ բան է, Անդրանիկ:Երանի նրան ,որ իր տունը հայրենյաց հողի վրա կշինի և ոչ թե օտար արևի տակ:
Գործերը ավարտելուց հետ Զենոբը քլունգը դնելով ուսին նավով մեկնում է Տրապիզոն , ապա ոտքով դեպի Մուշ:


Комментариев нет:

Отправить комментарий