воскресенье, 27 октября 2013 г.

Վերջին անգամ եմ ասում:Էլ չեմ ասելու...

Վազգեն Սարգսյանի վերջին հարցազրույցներից մեկը:
Վազգեն Սպարապետի բացառիկ խոսքը <<Հայաստանի հանրապետություն>> օրաթերթին, տպագրված` հոկտեմբերի 28-ին:
   Այսօր հոկտեմբերի 27-է`  սև օր հայոց պատմության մեջ:


 

   ...Մեր բանակը լրագրողների կողմից գնահատված չի:
   ...Այս օրը դուրս շատ է գալիս: Վերջին ամիս ու կեսի իմ գործունեությունը, իմ պաշտոնը դուրս չեն գալիսս, բայց ասում եմ, անելու եմ մինչև վերջ: Մի տեղից եկել եմ մի ուրիշ տեղ: Էնտեղ կար ժողովուրդ, որին շատ եմ հասկանում: Էնտեղ մի քառասուն մարդ կար, որոնց վրա կարող էի հենվել, էստեղ տասն էլ չունեմ: Բայց վեց-յոթը հաստատ կան, դա մեծ բան է: Նախորդները վեղ-յոթն էլ չեն ունեցել:
     Սա իմ վերջին էմոցիոնալ շեղումն է: Հաստատ վերջին:
     Սիրեք, հարգեք բանակը: Էս տարածաշրջանը բարդ տարածաշրջան է: Աստված գիտի` ինչ է լինելու: Ոնց որ թե ավելի կանխատեսելի է, քան վեց տարի առաջ: Քան նույնիսկ հիսուն տարի առաջ: Մեծ կովկասյան պատերազմ կլինի-չի լինի, դժվար է կանխատեսել: Հոտը գալիս է: Պաշտպանության նախարարը դառնա վարչապետ, լրագրողները դառնան պաշտպանության նախարար կամ արդյունաբերության` երկրի առանցքը բանակն է:Բանակ չունեցանք, մեզ ոչ ոք չի հարգելու:Վերջին տասը տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չի, բայց ողնաշարն է: Ինչ-որ  թերություններ կունենանք, դրանք անցողիկ բաներ են, կարևորը` զսպանակը կայացած է: Ու էդ զսպանակի զսպանակը բանակի հրամանատարներն են: Պետությունը նրանց վրա է կանգնում: Սիրեք-չսիրեք, նրանց վրա է կանգնում:
   Դառը բան եմ ասելու, թե չեք ների, Աստված ձեզ հետ, 60 անգամ թուրքը մեզ ավելի լավ գիտի, քան մեր լրագրողները: Մեր բանակի գեներալների արյան մեջ շաքարի տոկոսն էլ նրանք գիտեն, դուք իրարից չեք զանազանում, որովհետև մեր հաղթանակները ձեզ համար կարծես թե սովորական բաներ էին:
   1992թ. Հայաստանը Ղարաբաղը վերցնում է, Շուշին, երևանի մետրոպոլիտենը գործադուլ է անում: Դա ի՞նչ է:: Դա անբարոյականություն է: Շուշին մեր ազգի վերջին հազար տարվա մեծագույն նվաճումն է եղել: Քո <<չունեմ>>-ները մոռացիր, դրանք բոլորն էլ ստեղծվելիք բաներ են, էն, ինչ որ պիտի ստեղծվի արյունով, դա է ամենադժվարը: Վերջին հազար տարվա քո մեծագույն հաղթանակի` քո որդիների արյան գնով ձեռք բերված օրը գործադուլ է լինում, ու  մեկն էդ մասին չի գրում: Դա անբարոյականություն է: Մեկ: Դուք էսօր չեք ճանաչում մեր հրամանատարներին: Մարդկանց, որոնք էդ հաղթանակները տարել են: Երկու: Ադրբեջանի մամուլն ավելի լավ է ճանաչում ձեր հրամանատարներին, որոնց ժողովուրդը պարտավոր է սիրել, որովհետև ամեն ինչից բացի, հաղթելուց հետո ուրիշների նման չեն հաբռգել: էն, որ գրում  եք մեկը-մյուսը շուկա ունի...Բոլորն էլ կարող էին ունենալ: Չունեցան, որովհետև պետական մտածողություն ունեն: Երեք: Եվ չորրորդը` ժողովուրդ, պատերազմը չի ավարտվել: Չի ավարտվել: Աստված գիտի` ինչ է լինելու: Մենք մի քիչ թուլացանք` պարտվելու ենք: Զգոն եղեք, չպարտվեք: Էս տղերքը, որ հիմա կան, ութ տարի հետո պետք չեն լինելու: Ութ  տարի հետո ես վարչապետ եղա, մարզպետ կտանեմ նրանց: Ութ տարի հետո: Եվս հինգ տարի իրենք ոչ մի տեղ չեն գնալու: Ոչ մի տեղ: Իրենց տեղը բանակն է լինելու: նրանք հարստություն են: Նրանք պետք են էս երկրին: Նրանք էս քարն ու թուփն անգիր գիտեն: Եթե նրանցից մեկն ու մեկը մարզպետ լիներ, բոլոր գյուղապետերն զգաստ կանգնած կլինեին, բոլոր հարցերը լուծած կլինեին: Համայնքի ու պետության: Եթե այսօր նրանք լինեն մարզպետ, պետական հարկահավաքությունը 100 տոկոս կլինի: Բոլոր կարգի հրամանների կատարումը 100 տոկոս կլինի: Շինարարությունը` 100 տոկոս կլինի: Բյուջեի խնայողությունը` 50 տոկոս: Հա, իմ ունեցած բյուջեն ինձ չի հետաքրքրում, որովհետև դա բյուջե չի, երբ որ ես իմ ուզած բյուջեն կունենամ, այն ժամանակ կիմանամ, էսօրվա բյուջեն իմը չի: Միտումնավոր չեմ ուզում իմանալ` իչքան բյուջե ունեմ: Բայց ես էս տղերքին չեմ բերում մարզպետ, որովհետև պատերազմ կա դեռ: Հասկացեք, վերջապես: Վերջին անգամ եմ ասում: էլ չեմ ասելու: Սա իմ վերջին էմոցիոնալ խոսքն է: Էդ հաճույքն էլ ձեզ չեմ պատճառելու: Էսքան Անկեղծանալու հաճույքը:
   Մտածեք էս երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը: Սա է էսօր, ցավալիորեն, ամենակայացած արժեքը: Ցավալիորեն:
     Մտածե'ք էս երկրի մասին:
 


Комментариев нет:

Отправить комментарий