понедельник, 15 апреля 2013 г.

Հուշեր Մոնթեի մասին

Սերժ Սարգսյանի, Վազգեն Սարգսյանի և Սեյրան Օհանյանի հուշերը Մոնթեի մասին:



Մարտավարության հմուտ վարպետ էր:
Մոնթեի հետ ծանոթացա 1992թ. վերջին։ Մի քանի անգամ անմիջականորեն շփվել ենք։ Ես բանակի շտաբի պետն էի, ինքը` Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատարը։ Մեր միջեւ պարզ, մարդկային փոխհարաբերություններ էին։
Որպես մարդու, անհատի` նրա կերպարում գնահատում էի կազմակերպչական ջիղը, հասարակ ժողովրդին, զինվորներին համախմբելու ունակությունը, նույնիսկ ամենադաժան պայմաններում, երբ մարդիկ չէին էլ ակնկալում, նրանց մասին մտածելու, հոգալու պատրաստակամությունը։ Անշուշտ, այդ ունակությունը պայմանավորված էր իր չափից ավելի բարոյական նկարագրով։ Ազնիվ անձնավորություն էր, երբեք ոչինչ չի շռայլել, համեստ կեցվածք ուներ` մարդկային իրատեսական վերաբերմունքով։
   Որպես զինվորական` մարտավարության հմուտ գիտակ էր` փոքր ստորաբաժանումներից մինչեւ խոշոր զորամիավորման քաջ տիրապետող անձնավորություն։ Իհարկե, վճռորոշ էին նրա մտավոր բարձր կարողություններն ու լայն աշխարհայացքը։ Ռազմական պատրաստվածության հետ մեկտեղ ապահովեց Մարտունու շրջանի հուսալի պաշտպանությունը։
Սեյրան Օհանյան








Գոնե ինձ համար, ինձ հանդիպածների մեջ Մոնթեն ամենաազնիվն էր աշխարհում։ Նրա անվան կողքին շատ բնորոշիչներ կարելի է շարել` անձնուրաց հերոս, ֆանատիկոս□, բայց Մոնթեի անձը բնորոշող ամենաուժեղ, ցայտուն երանգն ազնվությունն էր։ Պատերազմի մեջ թե պատերազմից դեսը, ինձ հայտնի հրամանատարներն իշխում են ու իշխել են կամքով, ուժով, բռնությամբ, սիստեմի ատամնանիվներով եւ այլն։ Մոնթեն ենթարկեցրեց, իշխեց իր բանակին ազնվությամբ։ Պատկերացրեք 35-40 տարեկան ֆիդայի, զինվոր, մեծ ինտելեկտի տեր զորավար` Էկզյուպերիի Փոքրիկ Իշխանի ազնվությամբ ու պարզությամբ□ այս կերպարի դեմ խաղ չկա, սա իր հետեւից բանակներ կարող է տանել։ Մոնթե Մելքոնյան-Ավոյի մասին ամենամեծ հուշարձանն ու պատիվը, հիշատակի հավերժացումը կլինի իր կիսատ թողած գործը ավարտի հասցնելը։
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ



Ամենահուսալի շրջանը

   Տարելիցներն առիթ են կրկին հայացք ուղղելու անցյալին, գնահատելու մեր անցած ճանապարհը: Անհնար է Արցախի ազատագրումը գնահատել առանց Մոնթեի: Որպես զինակից դժվարանում եմ բնութագրել նրան: Առաջին հայացքից բարդ ու հակասական կերպարի հետևում պարզ ու հասարակ, իրեն մյուսներից չգերադասող մարդ էր:
   Մոնթեն եկավ Արցախ և ասաց. «Ուղարկիր ինձ ամենադժվար տեղը»: Խնդրեցի, որ գնա Մարտունի: Այնտեղ լավ տղաներ կային , բայց թույլ էր հրամանատարությունը:Մոնթեի հետ ստիպված եղանք մեծ ջանքեր գործադրել, որպեսզի Մարտունին  դառնա կազմակերպված պաշտպանական շրջան, եթե չասեմ՝ ամենահուսալի շրջանը: Կան անհատներ, որ թողում են բարեկեցիկ կյանքը, խոստումնալից ապագան՝ հանուն ընդհանուրի բարօրության: Նրանցից մեկը Մոնթեն էր, որի կերպարը պետք է օրինակ ծառայի մեր հասարակությանը:
Սերժ Սարգսյան



Комментариев нет:

Отправить комментарий